
Լրատվամիջոցների սեփականության հարցերը
Ինչու է կարեւոր մեդիայի սեփականության թափանցիկությունը
Մամուլը համարվում է ժողովրդավարական պետության չորրորդ իշխանությունը։ ԶԼՄ-ներն անմիջականորեն ազդում են հասարակության ընկալումների վրա՝ ինչպես են մարդիկ տեսնում իրադարձությունները իրենց երկրում։ Քաղաքական գործիչներից, քաղաքական ազդեցություններից և թաքնված շահերով բիզնեսմեններից անկախ մամուլը առողջ ժողովրդավարության հիմնական բաղադրիչներից է։ Այդ իսկ պատճառով զանգվածային լրատվամիջոցներում սեփականության բազմազանության վերահսկումն ու ապահովումն ազատ հասարակության ձևավորման առաջին քայլն են։
Ինչպե՞ս կարող են մարդիկ ազատ և արդար ընտրություն կատարել, եթե չգիտեն՝ ով է տեղեկատվություն հաղորդողը։ Ինչպե՞ս կարող են լրագրողները բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը, եթե չգիտեն՝ ով է վերահսկում այն ընկերությունը, որտեղ նրանք աշխատում են։ Եվ ինչպե՞ս կարող են մեդիայի կարգավորող մարմինները կանխել մամուլի չափից ավելի կենտրոնացումը, եթե չգիտեն՝ ով է կանգնած դրա հետևում։
Սեփականության կառուցվածքը նաև ազդում է այն բանի վրա, թե ինչպես է մեդիա ոլորտը կառավարում իր ռեսուրսները։ Այն ձևավորում է մեդիա հատվածի տնտեսական ուժը և արդյունավետությունը, ինչը հատկապես կարևոր է պոտենցիալ ներդրողների համար։
«Մեդիայի սեփականության մոնիտորինգ Հայաստան»-ի հետազոտությունը Հայաստանում լրատվամիջոցների համակարգային քաղաքականացում է արձանագրել։
Իմացեք ավելին այն մասին, թե ով է վերահսկում մեդիան՝ այցելելով Հայաստանի մեդիայի սեփականության տվյալների շտեմարան։
Մեդիայի բազմակարծության ռիսկի ցուցիչներ
- Մեդիա լսարանի կենտրոնացում Բարձր
- Մեդիա շուկայի կենտրոնացում Բարձր
- Իրավական կարգավորման երաշխիքներ․ մեդիայի սեփականության կենտրոնացում Բարձր
- Խաչաձև սեփականության կենտրոնացում Բարձր
- Իրավական կարգավորման երաշխիքներ․ խաչաձև մեդիա սեփականության կենտրոնացում Միջին
- Սեփականության թափանցիկություն Միջին
- Իրավական կարգավորման երաշխիքներ․ սեփականության թափանցիկություն Միջին
- Քաղաքական վերահսկողություն լրատվամիջոցների նկատմամբ Բարձր
- Քաղաքական վերահսկողություն ենթակառուցվածքների վրա Միջին
- Պետական վերահսկողությունը մեդիա ռեսուրսների վրա Միջին
- Իրավական կարգավորման երաշխիքներ. համացանցի չեզոքության Բարձր
- Կանանց ներկայացվածությունը մեդիա ոլորտումՄիջին