Հասարակությունը
Հայաստանը գրագիտության բարձր մակարդակ ունեցող երկիր է։ Ըստ 2022 թ. մարդահամարի՝ 6 տարեկանից բարձր բնակչության շրջանում տարրական եւ ավելի բարձր կրթական մակարդակ ունի 94 %-ը։
Չնայած կրթական բարձր ցուցանիշներին եւ թվային տեխնոլոգիաների հասանելիությանը՝ մեդիագրագիտության մակարդակը ցածր է, ինչը բնակչությանը խոցելի է դարձնում ապատեղեկատվության նկատմամբ։ Լրատվամիջոցների հանդեպ հանրային վստահությունը սահմանափակ է, իսկ լրագրողները պարբերաբար բախվում են իրավական ճնշումների եւ երբեմն՝ ֆիզիկական հարձակումների։
Բնակչություն եւ ժողովրդագրություն
- Բնակչություն․ մոտավորապես 3 միլիոն (3 մլն 84 հազար 800 մարդ- 2025 թ․ հուլիսի դրությամբ, ՀՀ վիճակագրական կոմիտե)։
- Միջին տարիքը․ Հայաստանում բնակչության միջին տարիքը 2023-ին եղել է 39.2, տղամարդկանց միջին տարիքը՝ 37.1, իսկ կանանցը` 41.1 (ըստ 2024թ.-ի Ժողովրդագրական ժողովածուի տվյալների), ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2013-2023 թթ. ընթացքում եւ վկայում է ծերացող բնակչության մասին։
Լեզուներ
- Պաշտոնական լեզու․ հայերեն (մոտ 97 % բնակչության համար մայրենի լեզու՝ ըստ 2022 թ. մարդահամարի)
- ։Փոքրամասնությունների լեզուներ․ ռուսերեն (լայնորեն օգտագործվում է որպես երկրորդ լեզու, հատկապես ավագ սերնդի շրջանում), եզդիերեն (մոտ 1 %), ասորերեն, ուկրաիներեն եւ քրդերեն՝ փոքր համայնքներում։
Էթնիկ կազմ եւ կրոն
- Էթնիկ կազմ (ըստ 2022 թ. մարդահամարի)․ հայեր (98 %), եզդիներ (1 %), ռուսներ (0.5 %), ասորիներ (0.1 %), այլ փոքրամասնություններ (քրդեր, ուկրաինացիներ, հնդիկներ, պարսիկներ, հույներ, վրացիներ եւ այլն՝ ընդհանուր մինչեւ 0.4 %)։
- Կրոնական պատկանելություն (ըստ 2022 թ. մարդահամարի)․ Հայաստանյայց առաքելական եկեղեցի (95 %), այլ քրիստոնեական հոսանքներ (կաթոլիկ, ավետարանական, ուղղափառ եւ այլ՝ ընդհանուր 1.6 %), եզդիականություն (0.5 %), փոքր հեթանոսական, մահմեդական, կրիշնայական եւ հուդայական համայնքներ։
Քաղաք-գյուղ բաժանում, ներքին միգրացիա, բնակեցման խտություն
- Քաղաքային բնակչություն․ մոտ 2 մլն մարդ ապրում է քաղաքներում, 1 մլն-ը՝ գյուղերում (Վիճակագրական կոմիտե, 2025)։
- Ամենամեծ քաղաքը մայրաքաղաք Երեւանն է՝ շուրջ 1.1 միլիոն բնակչությամբ։
- Բնակչության խտություն․ մոտ 104 մարդ/կմ², մեծ կենտրոնացում՝ Երեւանում եւ կենտրոնական մարզերում, իսկ լեռնային շրջանները՝ նոսրաբնակ։
Գրագիտության մակարդակ, կրթական համակարգ, մեդիագրագիտություն
- Գրագիտության մակարդակ․ ըստ 2022 թ. մարդահամարի՝ 6 տարեկանից բարձր բնակչության շրջանում տարրական եւ ավելի բարձր կրթական մակարդակ ունի 94 %-ը։
- Կրթություն․ պարտադիր 12-ամյա կրթություն, հանրակրթական մակարդակի բարձր ցուցանիշ, զարգացած գիտական ավանդույթներ եւ ՏՏ կրթություն։
- Մեդիագրագիտություն․ Internews-ի (2024) ուսումնասիրության համաձայն՝ հասարակության միայն մոտ 18 %-ն է կարողանում վստահորեն տարբերել ապատեղեկատվությունը, ինչը վկայում է մեդիագրագիտության ցածր մակարդակի մասին, չնայած բարձր կրթական ցուցանիշներին։
Լրագրողների եւ մեդիայի նկատմամբ վստահություն/հարգանք
«Խոսքի ազատություն եւ մեդիայի սպառում» (2024) հարցման համաձայն՝ մեդիայի նկատմամբ ընդհանուր վստահությունը աճել է՝ հասնելով մոտ 53%-ի, 2023-ին այն 49% էր։
Լրագրողների անվտանգություն
Իրավախախտումներ եւ հարձակումներ․2024 թվականին Հայաստանում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների գրանցված խախտումների թիվը ընդհանուր առմամբ գերազանցել է 2023-ի ցուցանիշները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2024-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 15 դեպք (24 տուժողով), 71 տարատեսակ այլ ճնշումներ, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 122 խախտում։2024 թվականին 2023-ի համեմատ ավելացել է լրատվամիջոցների դեմ զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով դատական գործերի քանակը․ 2023-ին դրանք 34-ն էին, 2024-ին՝ 43-ը։Ընդհանուր անվտանգություն․ չնայած Հայաստանը լրագրողների համար վտանգավոր երկրներից չէ, առկա են սահմանափակումներ, դատական ճնշումներ եւ ոտնձգություններ, հատկապես քաղաքական լարվածության ժամանակահատվածներում։

