24news.am

«24news.am»-ը համեմատաբար նորաստեղծ լրատվական հարթակ է։ Կայքում առկա են մի շարք թեմատիկ բաժիններ՝ «Միջազգային», «Քաղաքական», «Ներքին կյանք» և այլն։ 2018-ին հիմնված լրատվամիջոցը առավել հայտնի է իր հաղորդումներով։ 24news.am-ի խմբագիր Նարեկ Գալստյանը նույնպես վարում է հաղորդումներ, հարցազրույցներ անցկացնում տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների և հանրությանը հայտնի այլ անձանց հետ։ Ներկայում Գալստյանը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ վարում է «Պրոֆզրույց» հաղորդումը 24news.am-ում։
Տեսաբովանդակության և հարցազրույցների վրա շեշտադրումը այս լրատվամիջոցն առանձնացնում է տեքստային նորությունների կայքերից՝ 24news.am-ը դիրքավորելով որպես թվային մեդիա հարթակ, որը համատեղում է նորությունների և հաղորդաշարային ձևաչափը։ Այս մոտեցումը հարթակին հնարավորություն է տալիս մեկտեղել և՛ հրատապ իրադարձությունների լուսաբանումը, և՛ խորքային քննարկումների ձևաչափերը։
Լրատվամիջոցի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները տեղեկատվության բաց աղբյուրներում սահմանափակ են։ «24 Նյուզ» ՍՊԸ-ի երեք բաժնետերերից միայն Նարեկ Գալստյանի կենսագրության և գործունեության վերաբերյալ տեղեկություններ են հասանելի՝ պայմանավորված նրա լրագրողական և քաղաքական գործունեությամբ։ Մյուս երկու հիմնական բաժնետերերը, որոնք միասին վերահսկում են ընկերության բաժնեմասերի 90%-ը, բաց աղբյուրներում գրեթե տեղեկություններ չկան։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Միջազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալներն անհասանելի են | սեփականության տվյալները հրապարակային չեն, ընկերությունը/ալիքը մերժում է տեղեկատվության հրապարակումը կամ չի արձագանքում, չկա հանրային գրառում |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «24 News» ՍՊԸ-ին պատկաող 24news.am լրատվամիջոցն ունի երեք բաժնետեր։ Նարեկ Գալստյանը, որը հանդիսանում է ընկերության հիմնադիրը և տնօրենը, ունի 10% բաժնեմաս։ Մնացած բաժնեմասը բաշխված է երկու այլ բաժնետերերի միջև։ Գէորգ Սաչլեանը տիրապետում է ընկերության 40%-ին, իսկ Քժիշտոֆ Սմիկը՝ 50%-ին։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | «24 Նյուզ» ՍՊԸ-ի, որին պատկանում է 24news.am առցանց լրատվամիջոցը, կանոնադրության 4.2 հոդվածի համաձայն՝ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Իսկ ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից։ Ըստ կանոնադրության՝ տնօրենն իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ը։ |
| Անհատ սեփականատեր | |
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2018 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Ձորափի 40 Գրասենյակային տարածք 23 Երևան Հայաստան info@24news.am +374 41240060 +374 41240060 |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |



