Առավոտ

Logo of Առավոտ

«Առավոտ»-ի առցանց հարթակը (aravot.am) գործարկվել է 1998 թվականին՝ դառնալով Հայաստանում առաջին լրատվական կայքերից մեկը։ 2013 թվականից սկսած՝ կայքը թարմացվում է առցանց ռեժիմով։


Մինչ այդ՝ 1994-ից, տպագրվել է «Առավոտ» օրաթերթը, որի  հիմնադիրը քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս Վանո Սիրադեղյանն է։


«Առավոտ»-ի սեփականատերը և թերթի գլխավոր խմբագիրը Արամ Աբրահամյանն է, առցանց տարբերակի խմբագիրը՝ Աննա Իսրայելյանը։


Լրատվամիջոցն անդրադառնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային լայն շրջանակի թեմաների։ 


Իր գործունեության ընթացքում «Առավոտ»-ը տարբեր միջադեպերի կենտրոնում է եղել, ենթարկվել գրաքննության, ճնշումների, այդ թվում՝ ֆիզիկական բռնության։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՄիջազգային
Բովանդակության տեսակԱնվճար
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

Արամ Աբրահամյանը «Առավոտ օրաթերթ»-ը և առցանց aravot.am-ը թողարկող «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։

Քվեարկության իրավունքԸստ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերության կկառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերնջնական լուծման իրավունք։ Քվեարկությունների ժամանակ ընկերության մասնակիցներն ունեն ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ։ Այս դեպքում միակ մասնակիցն ու 100% բաժնետերը Արամ Աբրահամյանն է։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով։ Տնօրենն իրավունք ունի առանց լիազորզորության գործարքներ կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 տոկոսը։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1998

«Առավոտ»-ի առաջին համարը լույս է տեսել 1994 թվականին, ընկերությունը պետական գրանցում է ստացել միայն 5 տարի անց։

Հիմնադիր
  • Արամ Աբրահամյան

    Արամ Աբրահամյանը 1994 թվականի դեկտեմբերից «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է, իսկ 1999-ից հիմնել է aravot.am կայքը։ Ծնվել է 1960 թվականի փետրվարի 17-ին, Երևանում։ Մինչև մուտքը լրագրություն 1978-1983 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական բաժնում։ 1983-1986 թվականներին դասավանդել է երգեցողություն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ 1986-1991 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող և գիտական քարտուղար։ 1991-1992 թվականներին եղել է «Ա1+» ստուդիայի գլխավոր խմբագիր, իսկ 1992-1994 թվականներին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար։ Տպագրվել է «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Республика Армения» և այլ պարբերականներում: «Շանթ» հեռուստաընկերությունում 2011-2021թթ. վարել է «Հորիզոն» լրատվական ծրագիրը, աշխատել է որպես քաղաքական մեկնաբան։
    2014-2016 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վարել է «Արտկանոն» հաղորդաշարը։
    2021 սեպտեմբերից աշխատում է Factor TV-ում՝ որպես «A-politic» հաղորդաշարի հարցազրուցավար։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Գարիկ Մելքոնյան

    Գարիկ Մելքոնյանը «Առավոտ»-ի տնօրենն է 2014 թվականի ապրիլի մեկից։

    Չնայած իր զբաղեցրած կարևոր պաշտոնին, նրա մասնագիտական ​​և կրթական ուղու մասին հրապարակային տեղեկությունները խիստ սահմանափակ են։

    Ոչ մի հեղինակավոր աղբյուր մանրամասներ չի հայտնում «Առավոտ»-ին միանալուց առաջ նրա նախորդ աշխատանքի, կրթության կամ մասնագիտական ​​կապերի մասին։

Գլխավոր խմբագիր
  • Աննա Իսրայելյան

    Աննա Իսրայելյանը 2011 թվականից առ այսօր «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիրն է։ Ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 4-ին, Երևանում։ 1984-1989 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցել է բնապահպանական ցույցերին և Ղարաբաղյան շարժմանը։
    Շարժումից կարճ ժամանակ անց Աննա Իսրայելյանը սկսել է աշխատել նոր անկախացած հանրապետության մամուլում: Այդ ժամանակ թղթակցել է «Հայք» և «Ազգ» թերթերին: «Հայք»-ը ՀՀՇ-ի՝ իշխող կուսակցության պաշտոնաթերթն էր։ Իսրայելյանը ներկա է եղել կուսակցության բոլոր բաց նիստերին:
    1993-2018 թվականներին աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակում։ 1997-2001 թվականներին եղել է «Առավոտ» օրաթերթի թղթակիցը։

Կոնտակտային տվյալներԱրշակունյաց 4
15-րդ հարկ
0023 Երևան
Հայաստան
news@aravot.am
+374 60 27 48 02
https://www.aravot.am/
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ն, որին պատկանում են «Առավոտ» թերթն ու aravot.am կայքը, տրամադրել է 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, սակայն այն չի պարունակում առանձին տվյալներ թերթի և կայքի եկամուտների ու ծախսերի վերաբերյալ, դրա համար նշված է՝ տվյալները բացակայում են։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Aravot Oratert LLC profile (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC CEO (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC owners (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC charter (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC financial report (Armenian)
    File
  • MOM request to Aravot (Armenian)
    File