armlur.am

Logo of armlur.am

armlur.am կայքը պատկանում է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին։ Կայքից բացի՝ գործում է նաև «Ժողովուրդ» օրաթերթը։ armlur.am կայքում հրապարակված է «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am կայքի խմագրակազմի մշակած էթիկայի ներքին վարքականոնը, որին հետևում են թերթի և կայքի աշխատակիցները։  


Կայքում առկա են տարբեր բաժիններ, ինչպես, օրինակ, «Քաղաքական», «Տնտեսական», «Իրավական» և այլն։ Կայքն ունի նաև առանձին «Ժողովուրդ» թերթ բաժին, որտեղ հրապարակվում են նույն ՍՊԸ-ին պատկանող թերթի համարները։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը, այնպես էլ armlur.am-ը հաճախ են հրապարակում իր սեփական աղբյուրներից ստացած տեղեկություններ և անդրադառնում է քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի ներքին գործերին, ինչի արդյունքում հաճախ է ներքաշվում իրավական վեճերի մեջ: Վերջին տարիներին «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել հիմնականում իշխանության ներկայացուցիչները, օրինակ՝ ԱԺ ՔՊ խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն և այլք:

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՄիջազգային
Բովանդակության տեսակԱնվճար
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

armlur.am կայքը պատկանում է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին։ ՍՊԸ-ի 100% սեփականատերը Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն է։ Թովմասյանը պատգամավոր ընտրվելուց հետո ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին։

Քվեարկության իրավունք«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի կանոնադրության 4․4 կետի համաձայն՝ ընկերության մասնակիցը, որն առնվազն 10% բաժնեմաս ունի, իրավունք ունի դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացում ընկերությունից, եթե նա իր գործունեությամբ կամ անգործությամբ դժվարացնում է ընկերության բնականոն գործունեությունը։ Ընկերության կառավարումն իրականացվում է ընդհանուր ժողովի միջոցով, իսկ ժողովի ընդունած որոշումներն ունեն իրավական ուժ, եթե քվեարկությանը մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների կեսից ավելին։ Որոշ հարցեր, օրինակ՝ կանոնադրության փոփոխությունները, կանոնադրական կապիտալի մեծացումը և այլն, ընդունվում են ընկերության մասնակիցների առնվազն ընդհանուր ձայների թվի երկու երրորդով, մնացած հարցերն ընդունվում են ձայների թվի մեծամասնությամբ։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2010
Հիմնադիր
  • Թագուհի Թովմասյան

    Թագուհի Թովմասյանը 2019 թվականից հանդիսանում է Ազգային ժողովի պատգամավոր։ Սկզբում նա եղել է «Իմ քայլը» խմբակցության կազմում՝ որպես անկուսակցական պատգամավոր։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին, Թովմասյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին։ Իսկ 2021-ին որպես  անկուսակցական պատգամավոր է ընտրվել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով:

    Թովմասյանը պարբերաբար քննադատում է իշխող ուժի գործունեությունը, ինչի համար ինքն էլ քննադատության է արժանանում նախկին թիմակիցների կողմից։

    Պատգամավոր դառնալուց հետո  «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին։ Սահմանադրության 95-րդ հոդվածը արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ «Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը մանդատը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպությունում զբաղերած պաշտոնից կամ դրանց կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման։ Ուստի, Թովմասյանը «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին, որը Թովմասյանի ամուսնու մայրն է։

    Նշենք նաև, որ Թովմասյանը 2003-2004 թվականներին կամավորական հիմունքներով աշխատել է «Իրավունք» թերթում, այնուհետև՝ 2004-2007 թվականներին, եղել է նույն թերթի քաղաքական բաժնի լրագրող: 2007-2011 եղել է «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող:

    2011 թվականին նա հիմնել է «Ժողովուրդ» օրաթերթը, որտեղ մինչև պատգամավոր դառնալը զբաղեցրել է թերթի և armlur.am կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Գործադիր տնօրեն (CEO)
  • Քնարիկ Մանուկյան

    2018 թվականից«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Քնարիկ Մանուկյանը, որը նախկինում «Ժողովուրդ» թերթում աշխատել է որպես լրագրող։ Հարցման պատասխանի համաձայն՝ խմբագրի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Քնարիկ Մանուկյանը 2012-2019 թվականներին «Ժողովուրդ» օրաթերթում և armlur.am կայքում բացառապես քրեական թեմաներ է լուսաբանել։

Գլխավոր խմբագիր
  • Սոնա Գրիգորյան

    Սոնա Գրիգորյանը 2021-ից մինչ օրս զբաղեցնում է armlur.am կայքի պատասխանատու-խմբագրի պաշտոնը։ 2017-2018-ը եղել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի խսնակը։ Գրիգորյանը 2016-2017-ը եղել է Արդարադատության նախարարության հանրային կապերի պատասխանատուն։ Իսկ 2011-2016-ը լրագրող է եղել «Ժողովուրդ» օրաթերթում։

Այլ կարևոր անձինք
  • Հասմիկ Դավթյան

    Հասմիկ Դավթյանը «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության հավատարմագրային կառավարիչն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրած կենսագրական տվյալների համաձայն՝ Հասմիկ Դավթյանը մինչ օրս հանդիսանում է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչը։ 1979-1998-ը աշխատել է Գեղարքունիքի մարզի Խորհրդային Հայաստանի Վարդենիս քաղաքի Խնայբանկում՝ որպես հաշվապահ։ 1998-2014-ը Դավթյանը եղել է Վարդենիսի Սանիտարահամաճարակային պետական տեսչության (Սանէպիդկայան) գանձապահը։ Հարցման պատասխանում նաև նշվում է, որ Հասմիկ Դավթյանը 2022-ից անցել է կենսաթոշակի և շարունակում է գյուղատնտեսությամբ զբաղվել Աբովյանի շրջանի Բալահովիտ գյուղում։ Նշենք, որ Հասմիկ Դավթյանը դարձել է ընկերության հավատարմագրային կառավարիչը, քանի որ 

    Հայաստանի Սահմանադրության 95-րդ հոդվածը արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ «Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը մանդատը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպությունում զբաղերած պաշտոնից կամ դրանց կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման։ Ուստի, թերթի սեփականատեր, 2019-ից Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը  «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին:

Կոնտակտային տվյալներԱբովյան 22ա/3
0010 Երևան
Հայաստան
info.armlur@gmail.com
+374 10546423, +37496546423, +3749310546423
https://armlur.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

Ֆինանսական հասանելի հաշվետվությունը բավականին հին է՝ 2016թ.-ի։ Ֆինանսական հաշվետվությունը հրապարակված է թերթին պատկանող armlur.am կայքում։ Ընդ որում՝ կայքում չկա առանձին բաժին «ֆինանսական հաշվետվություն» կամ նմանատիպ անվամբ, որտեղից կարելի կլիներ հեշտությամբ գտնել հաշվետվությունները։ Այնուամենայնիվ, հարցմանը պատասխանելիս ընկերությունը տրամադրել է 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պատասխանել հետազոտական խմբի բոլոր հարցերին։ Խնդրել էինք նաև պարզաբանել՝ արդյո՞ք ֆինանսական հաշվետվությունը ներառում է նաև կայքի ցուցանիշները, ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ ֆինանսական հաշվետվությունը ներառում է և՛ թերթին, և՛ կայքին վերաբերող ցուցանիշները։

Հարցմամբ տրամադրված 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն՝ եկամուտները կազմել են 4 827 190 դրամ (12 314 ԱՄՆ դոլար) թերթերից։ Գովազդից ստացված եկամուտները  65 768 624 դրամ (167 777 ԱՄՆ դոլար)։ Տպագրական ծախսերը կազմել են 6 120 000 դրամ (15 612 ԱՄՆ դոլար), աշխատավարձերը 50 762 418 դրամ (129 495 ԱՄՆ դոլար), այլ ծախսերը 5 850 289 դրամ (14 924 ԱՄՆ դոլար)։ Վճարված հարկերը. եկամտահարկ՝ 9 589 485 դրամ (24 462  ԱՄՆ դոլար), շրջանառության հարկ՝ 3 360 836 դրամ (8573 ԱՄՆ դոլար), սոցիալական վճար՝ 2 151 196 դրամ (5487  ԱՄՆ դոլար)։ դրոշմանիշային վճար՝ 694 000 դրամ (1770 ԱՄՆ դոլար)։

Կայքում նշված է կայքի խմբագրի անունը։

Ընկերությունը տրամադրել է նաև տեղեկություններ յութուբյան էջի, ինչպես նաև armlur.am կայքի այցելությունների թվի վերաբերյալ։ Այսպես, հարցման պատասխանի համաձայն, armlur.am կայքը  հունիսի 1-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 4 000 000 դիտում։

Իսկ մայիսի 10-ից մինչև օգոստոսի 7-ը ընկած ժամանակահատվածում յութուբի էջն ունեցել է 17 642 708 դիտում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Joghovurd Daily: Charter (Armenian)
    Link File
  • Joghovurd daily response to MOM request 1 (Armenian)
    File
  • Joghovurd daily response to MOM request 2 (Armenian)
    File
  • Joghovurd daily profile: (Armenian)
    Link File