«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» նախկինում եղել է օրաթերթ, հետագայում պահպանել է միայն էլեկտրոնային տարբերակը։ «Հայկական ժամանակը» պատկանում է «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը, որի հիմնադիրները, բացի Աննա Հակոբյանից, հիմնադրման պահին զբաղվում էին քաղաքականությամբ։
Այժմ «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության 70%-ը պատկանում է Կիմա Մկրտչյանին, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մայրն է, 20%-ը՝ Հայկ Գևորգյանին, որն ընկերությունում փայատեր է դարձել 2002 թվականին և թերթի հիմնադրումից ի վեր աշխատել է «Հայկական ժամանակում», իսկ 2018-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 10%-ը պատկանում է Պետրոս Մակեյանին, որը «Դարեսկիզբ» ընկերության հիմնադիրներից է։ Նա քաղաքական գործիչ է, եղել է փոխմարզպետ, ԱԺ պատգամավոր։
«Հայկական ժամանակը» հասարակական-քաղաքական լրատվամիջոց է։ Այն ընկալվում է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոց։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը Աննա Հակոբյանն է։
Լրատվամիջոցի տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակված է կայքում, որից պարզ է դառնում, որ եկամտի միակ աղբյուրը գովազդն է։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Միջազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Հայկական ժամանակ» առցանց լրատվամիջոցը պատկանում է «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը, որն ունի երեք մասնակից։ Ընկերությունում մասնակցության 70%-ը պատկանում է Կիմա Մկրտչյանին, 20%-ը՝ Հայկ Գևորգյանին, իսկ 10%-ը՝ Պետրոս Մակեյանին։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ «Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության, ընկերության կառավարման մարմիններն են՝ մասնակիցների ընդհանուր ժողովը և տնօրենը։ Կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության ընթացիկ գործունեությունը իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1999 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Իսրայելյան 37 Երևան Հայաստան info@armtimes.com +374 10 581175 armtimes.com |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր |
| |
|---|---|---|
| Մետատվյալներ | «Հայկական ժամանակ» լրատվական կայքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է բաց աղբյուրներում։ Մենք օտվել ենք, հիմնականում, այլ կայքերից, պետական ռեգիստրներից, քանի որ «Հայկական ժամանակի» կայքում սակավ տեղեկատվություն կա այն կառավարող անձանց մասին։ «Դարեսկիզբ» ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվել է կայքում, բայց այն գտնելու համար անհրաժեշտ է որոնել Google որոնման համակարգում, քանի որ կայքում առկա չէ հատուկ բաժին, որտեղ կարելի է գտնել նմանատիպ տեղեկատվություն։ Հաշվետվությունը հրապարակված չէ որպես փաստաթուղթ, պարզապես տեքստային շարադրանք է ստացված եկամտի և ծախսերի մասին 2024 թվականին։ Հաշվետվությունը վերաբերում է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին և պարզ չէ՝ այն նույնակա՞ն է կայքի եկամուտների և ծախսերի հետ, թե՞ ոչ։ «MOM Հայաստան» ծրագրի հետազոտական թիմը նամակ էր ուղարկել «Դարեսկիզբ» ընկերության տնօրենին՝ խնդրելով պատասխանել լրավամիջոցին և այն կառավարող անձանց վերաբերյալ որոշ հարցերի, բայց պատասխան չի ստացել։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|





