Azatutyun.am

Azatutyun.am-ը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության առցանց հարթակն է։ «Ինտերնյուս» կազմակերպության 2023-2024 թվականների ուսումնասիրությունների համաձայն՝ Azatutyun.am կայքը հարցվածների շրջանում ամենաշատ այցելվող ու ամենավստահելի լրատվական կայքն է Հայաստանում։
«Ազատությունն» անդրադառնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային ու շատ այլ թեմաների։ Ամենօրյա լրատվական թողարկումների, վերլուծական հաղորդումների ու մուլտիմեդիա բովանդակության միջոցով ներկայացվում են Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը սկսել է գործել 1953 թվականից։ Սկզբնական շրջանում աշխատել են Գերմանիայի Մյունխեն քաղաքից։
Հայաստանում մասնաճյուղը հիմնադրվել է 2001 թվականին։
Պատմականորեն «Ազատությունը» հայտնի է եղել իր ռադիոհաղորդումներով, որոնք հեռարձակվել են դեռ խորհրդային տարիներին։ Հայաստանի անկախացումից հետո ռադիոկայանը սկսել է հեռարձակվել նաև տեղական FM հաճախականություններով՝ համագործակցելով Հայաստանի հանրային ռադիոյի և մասնավոր ռադիոկայանների հետ։
Այժմ ռադիոծրագիրը հեռարձակվում է մասնավոր «Ռադիո Հայ» ռադիոկայանի FM 104.1 հաճախականությամբ։
Ժամանակի ընթացքում լրատվամիջոցն ընդլայնել է իր ներկայությունը նաեւ այլ հարթակներում՝ ձեռնամուխ լինելով մուլտիմեդիա բովանդակության ստեղծմանը։
2018 թվականից մալուխային հեռուստատեսությամբ հեռարձակվում է Ազատություն TV-ն՝ ներկայացնելով վիդեոբովանդակություն։
«Ազատությունը» ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու։
Լրատվամիջոցը քննադատության է արժանանում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ գործիչների կողմից։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Համայնքային |
| Աշխարհագրական ծածկույթ | Միջազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Պասիվ թափանցիկություն | պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | Հայաստանում գրանցված է «Ազատություն» ռադիոկայանի մասնաճյուղը, որն իրավաբանական անձ չէ, ՌՖԵ/ՌԼ, Ինկ. Կորպորացիայի առանձնացված ստորաբաժանումն է ։ Մասնաճյուղի գործունեության ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Կորպորացիայի հայկական ծառայության տնօրենը: |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Տվյալները բացակայում են |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1953 «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը սկսել է գործել 1953 թվականից։ Սկզբնական շրջանում աշխատել են Գերմանիայի Մյունխեն քաղաքից։ Հայաստանում մասնաճյուղ հիմնադրվել է 2001 թվականին։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Մովսես Խորենացի 15 0015 Երևան Հայաստան yerevan@rferl.org +374 10 54 40 19, +374 10 52 21 69 https://www.azatutyun.am/ |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |



