ՍիվիլՆեթ

Logo of ՍիվիլՆեթ

«ՍիվիլՆեթը» առցանց հեռուստատեսություն է, որի լուսաբանման առանցքում Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային խաղաղության և սփյուռքի խնդիրներն են։ «ՍիվիլՆեթը» «Սիվիլիթաս» հիմնադրամի ծրագիրն է, գործում է 2011-ի սեպտեմբերի 21-ից։


Լրատվամիջոցը ներկայացնում է լուրեր, հարցազրույցներ, վերլուծություններ, վիդեոպատմություններ, հետաքննություններ և այլն։ Ընթերցողներ ու դիտողներ ունի Հայաստանում և սփյուռքում։


Վերջին տարիներին «ՍիվիլՆեթը» մեծ ուշադրություն է դարձնում փաստերի ստուգմանը․ 2021 թվականի դեկտեմբերից գործում է Civilnet Check-ը (#CivilNetCheck)՝ «ՍիվիլՆեթի» փաստերի ստուգման ստորաբաժանումը, որի հիմնական առաքելությունն է Հայաստանում կեղծ լուրերի դեմ պայքարը, ապատեղեկատվության և մանիպուլյացիաների բացահայտումն ու հանրության իրազեկումը, փաստերի ստուգման լրագրության զարգացումը։


2024-ի հուլիսից #CivilNetCheck-ը սկսել է համագործակցել Meta-ի հետ։ Փաստեր ստուգողները Facebook-ում և Instagram-ում ստուգում և գնահատում են հրապարակված բովանդակությունը և սխալ, մոլորեցնող, աղճատված փաստեր հայտնաբերում։


Մինչև 2023 թվականի սեպտեմբերը, «ՍիվիլՆեթը» թիմ ուներ նաև Արցախում։ Արցախցիների բռնի տեղահանությունից հետո թիմի անդամները շարունակում են աշխատանքը Երևանից։ 


2024-ի վերջին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դատական հայց է ներկայացրել «Սիվիլիթասի» դեմ՝ ՍիվիլՆեթում հրապարակված «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի հիմքով։ Ավինյանը պահանջում է հերքում և 3 միլիոն դրամ փոխհատուցում։


Հոդվածի հրապարակումից մեկ ամիս անց Ավինյանը, «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում անդրադառնալով «ՍիվիլՆեթի» հետաքննական հոդվածին, հայտարարել էր. «Մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց»։ «Սիվիլիթաս» հիմնադրամը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ և պահանջել ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել այդ արտահայտության համար։


«Սիվիլիթասը» քաղաքապետից դրամական փոխհատուցում չի պահանջում։ Երկու գործերն էլ դատարանում են։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՄիջազգային
Բովանդակության տեսակԱնվճար
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«ՍիվիլՆեթը» պատկանում է «Սիվիլիթաս» հիմնադրամին, որի իրական շահառուները, ըստ ներկայացված հայտարարագրի,  Միհրան Մինասյանը և Վարդան Օսկանյանն են։

Քվեարկության իրավունք«Սիվիլիթաս» հիմնադրամն ունի կառավարման երկու հիմնական մարմին՝ Հոգաբարձուների խորհուրդ և Գործադիր մարմին։ Հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերահսկող մարմինն է, որն ապահովում է կազմակերպության առաքելության կատարումը։ Խորհրդի նախագահը Միհրան Մինասյանն է։ Նախագահը պատասխանատու է խորհրդի նիստերը նախագահելու, պատշաճ կառավարումն ապահովելու և խորհրդի ու գործադիր ղեկավարության միջև արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։ Խորհրդի կազմում են Սալբի Հարությունյան-Ղազարյանը և հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը։ Գործադիր մարմինը պատասխանատու է հիմնադրամի ընդհանուր ամենօրյա ղեկավարման և կառավարման համար։ Աբրահամ Պողիկյանը գործադիր տնօրենն է և պատասխանատու է հիմնադրամի ընդհանուր ղեկավարման և կառավարման համար։ Փոխտնօրեն Կարեն Հարությունյանը աջակցում է գործադիր տնօրենին իր պարտականություններում և հաճախ ստանձնում է ղեկավարումը նրա բացակայության դեպքում։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2011

«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին։ Հիմնադիրը քաղաքական գործիչ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն է։

Լատիներեն «civilitas» բառը նշանակում է «քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առաջ»:

Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին, Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Աբրահամ Պողիկեան

    Աբրահամ (Աբո) Պողիկեանը 2019 թվականից «ՍիվիլՆեթի» տնօրենն է։ Երկար տարիներ եղել է Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ։

    Ծնվել է Լիբանանի Այնճար քաղաքում, սովորել է Լոս Անջելեսում։

    Պողիկեանը ՀՅԴ-ի «Ասպարեզ» օրաթերթի հայերեն բաժնի խմբագիրն է եղել 1985 թվականից։

    1990 թվականին նա տեղափոխվել է Հայաստան՝ հիմնելով ՀՅԴ մամուլի և տեղեկատվական կենտրոնը։ Այս ընթացքում հիմնադրել է նաև «Երկիր» օրաթերթը։

    2008 թվականին Պողիկեանը վերադարձել է Միացյալ Նահանգներ և վերստանձնել «Ասպարեզ» օրաթերթի խմբագրի պաշտոնը։

    2018-ին հեռացվել է ՀՅԴ կուսակցությունից՝ «Ասպարեզ» թերթում կուսակցության քաղաքական գծին դեմ հոդվածներ հրապարակելու պատճառով։

    2019 թվականի սեպտեմբերին թողել է «Ասպարեզի» խմբագրի աշխատանքը՝ Հայաստանում հաստատվելու նպատակով և միացել «ՍիվիլՆեթին»։

Գլխավոր խմբագիր
  • Կարեն Հարությունյան

    Կարեն Հարությունյանը «ՍիվիլՆեթի» գլխավոր խմբագիրն ու փոխտնօրենն է։ 

    Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է և պատմական գիտությունների թեկնածու։ 

    2007 թվականից զբաղվում է լրագրությամբ՝ ստանձնելով ղեկավար պաշտոններ մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Կապիտալ» բիզնես օրաթերթում և Tert.am լրատվական կայքում։ 

    Նա ներգրավվել է «Սիվիլիթաս» հիմնադրամում որպես «Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր, այնուհետև՝ «ՍիվիլՆեթի» գլխավոր խմբագիր։ 

    Մինչեւ լրագրության ոլորտում գործունեությունը, աշխատել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ World Vision-ում որպես գյուղական զարգացման ծրագրի ղեկավար և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում՝ հանրային կապերի պատասխանատու։

Կոնտակտային տվյալներՀյուսիսային պողոտա 1
Գրասենյակ 30
0010 Երևան
Հայաստան
info@civilnet.am
+374 10 500119 ; +374 94 800754
www.civilnet.am
Եկամուտ418.4 միլիոն դրամ / 1.1 միլիոն ԱՄՆ դոլար
Շահույթ4.1 միլիոն դրամ / 10.5 հազար ԱՄՆ դոլար
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«ՍիվիլՆեթի» մասին տեղեկությունը հասանելի է civilnet.am կայքում, որտեղ կարելի է գտնել նաեւ «Սիվիլիթաս» հինադրամի ֆինանսական հաշվետվությունները, կանոնադրությունը, նպատակներն ու առաքելությունը։ 

Լրատվամիջոցի կայքի «Մեր մասին» բաժինը մանրամասն տեղեկություններ է պարունակում «ՍիվիլՆեթի» որդեգրած սկզբունքների, քաղաքականության ու գործընկերների մասին։

civilnet.am-ում կա նաև «Մեր թիմը» ենթաբաժին, որտեղ ներկայացված են «ՍիվիլՆեթի» աշխատակիցները, տեղեկություններ նրանց գործունեության վերաբերյալ։

Իրական շահառուների հայտարարագիրը հասանելի է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Civilitas Foundation profile (Armenian)
    Link File
  • Civilitas Foundation Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Civilitas Foundation CEO (Armenian)
    Link File
  • Civilitas Foundation charter (Armenian)
    Link File
  • Civilitas Foundation financial report (Armenian)
    Link File
  • MOM request to Civilitas Foundation (Armenian)
    File
  • Civilitas Foundation response to MOM request (Armenian)
    File