factor.am

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ին է պատկանում factor.am լրատվական կայքը։ factor.am-ն ունի հիմնականում քաղաքական կամ սոցիալական ուղղվածությամբ տարբեր հաղորդաշարեր, բանավեճեր, հարցազրույցներ։ factor.am-ում հրապարակվում են նաև հետաքննություններ տարբեր թեմաներով։ Լրատվամիջոցի լրագրողները հաճախ սուր հարցեր են ուղղում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին։ Լրատվամիջոցի «Մեր մասին» բաժնում նշված են լրատվամիջոցի նպատակներն ու առաքելությունը, նախաձեռնությունների անվանումները, որոնց միացել է լրատվամիջոցը՝ լրագրողական գործունեության թափանցիկության ու վստահության մակարդակը բարձրանելու նպատակով, լրագրողների ստացած մրցանակները և այլն։ factor.am կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն այս հարթակը ստեղծել է՝ տեղեկատվական նախագծերով օժանդակելու քաղաքացիական հասարակության ուժեղացմանը, սոցիալական արդարության և իրավահավասար սկզբունքների քարոզչության համար և այլն։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Համայնքային |
| Աշխարհագրական ծածկույթ | Միջազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | factor.am-ի սեփականատերը «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն է։ ՀԿ-ն չունի բաժնետեր, դրան կարելի է անդամակցել դիմումի հիման վրա։ Նոր անդամ ընդունելու հարցը լուծում է կազմակերպության նախագահը։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ դրա բարձրագույն կառավարման մարմինը կազմակերպության ժողովն է, կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, իսկ կազմակերպության գործադիր մարմինը տնօրենն է։ Ըստ կանոնադրության 8.9 կետի՝ ժողովին վերապահված է գործունության և կառավարման հետ կապված ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը։ Ժողովն իր հերթին որշումներ է ընդունում կազմակերպության բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ, եթե ժողովին մասնակցել են բոլոր անդամների կեսից ավելին: Սակայն, եթե կազմակերպության անդամների թիվն անցնում է 100-ը, ապա ժողովին կարող է մասնակցել անդամների կողմից կազմակերպության յուրաքանչյուր 10 անդամից ընտրված մեկական ներկայացուցչական պատվիրակ։ Կազմակերպության ժողովը նաև բացառիկ իրավունքներ ունի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու, որոշումներ ընդունելու կազմակերպության խորհրդի, նախագահի ընտրության կամ նրանց վաղաժամկետ պաշտոնից ազատելու վերաբերյալ և այլն։ Իսկ ՀԿ-ի նոր անդամ ընդունելու հարցը որոշում է կազմակերպության նախագահը։ Կանոնադրության 3.4 կետի համաձայն՝ անհատի անդամակցության վերաբերյալ դիմումը ներկայացնելուց հետո ՀԿ-ի նախագահը որոշում է՝ բավարարե՞լ անդամակցության հայտը, թե՞ ոչ։ Եթե նախագահը մերժում է անդամակցության հայտը, ապա անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը կարող է դիմել կազմակերպության Խորհրդին։ Իսկ Խորհրդի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2016 «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է չորս անձանց՝ իրավունքների պաշտպանների և լրագրողի կողմից՝ քաղաքացիական հասարակությանը տեղեկատվական ծրագրերով աջակցելու և սոցիալական արդարության սկզբունքները պաշտպանելու նպատակով։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Մաշտոցի 42 Բնակարան Հ23 0001 Երևան Հայաստան info@factor.am +374 96311080; +374 77311080 www.factor.am/ |
| Եկամուտ | 215,986,000 դրամ/550,984 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | 5 000 000 դրամ / 12 755 ԱՄՆ դոլար (2024) |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |


