Hraparak.am

hraparak.am-ը «Հրապարակ» օրաթերթի կայքէջն է։ Գլխավոր խմբագիրը Արմինե Օհանյանն է։ Լրատվամիջոցը լուսաբանում է քաղաքական, տնտեսական իրադարձությունները, սոցիալական հարցերը և արտաքին քաղաքականությունը: Նրա հրապարակումները երբեմն արժանանում են փաստեր ստուգողների ուշադրությանը։ Օրաթերթը հաճախ է հայտնվում դատարանում՝ զրպարտության և արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով։ Խմբագրության դեմ վերջին հայցվորներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը «Հրապարակից» պահանջում է հերքել զրպարտություն համարվող տվյալները։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Միջազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Հրապարակ օրաթերթի» սեփականատերերն են Արմինե Օհանյանը և Սևակ Գրիգորյանը՝ համապատասխանաբար՝ 90% և 10% մասնաբաժիններով։ Ըստ 2025 թվականի ԻՇ հայտարարագրի՝ Արմինե Օհանյանին է պատկանում 90% բաժնեմաս, սակայն Սևակ Գրիգորյանի անունը բացակայում է: |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի կանոնադրության՝ բոլոր կարևոր որոշումները կայացնում է ընկերության սեփականատերերի (կամ նրանց ներկայացուցիչների) ժողովը։ Նրանք կարող են նաև երեք հոգուց բաղկացած խորհուրդ ստեղծել ընկերության առօրյա գործերը վարելու համար։ |
| Անհատ սեփականատեր | |
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2008 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Բուզանդի / 1/3 4 հարկ 0010 Երևան Հայաստան info@hraparak.am +374 11 52 66 70 www.hraparak.am |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Մետատվյալներ | «Հրապարակ օրաթերթի» երկու սեփականատերերից մեկի՝ Սևակ Գրիգորյանի մասին կենսագրական տեղեկություններ գրեթե չկան՝ չհաշված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության փաստերը։
Ընկերությունը չի տրամադրում տեղեկատվություն աշխատողների քանակի մասին։ Լսարանի և շուկայի մասնաբաժինների (Audience and Market share ) մասին տեղեկատվությունը նույնպես բացակայում է։
Եկամուտների մասին տեղեկատվությունը վերջին անգամ թարմացվել է 2019-ին (դրամը վերածված է դոլարի ըստ ՀՀ կենտրոնական բանկի փոխարժեքի, մուտք՝ 06.09.2025)։
Օրաթերթի խմբագրությունը չի գործում այն իրավաբանական հասցեում, որը նշված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում և լրատվամիջոցի կայքում։
Մեր ուղարկած հարցմանը հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ իրենք տեղեկատվություն և հաշվետվություն ներկայացնում են հարկային մարմիններին և Վիճակագրական կոմիտեին, իսկ «տարբեր կասկածելի ծագմամբ և ֆինանսավորմամբ կազմակերպություններին տեղեկատվություն տրամադրելու ոչ ցանկություն ունեն, ոչ պարտավորություն»։
| |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |
|



