Mediahub.am

2021-ին ստեղծված mediahub.am-ը հիմնականում օպերատիվ լրատվություն է հաղորդում։ Կայքն ունի «քաղաքականություն», «հասարակություն», «միջազգային» բաժիններ, ինչպես նաև՝ «Mediahub TV» բաժինը, որտեղ հրապարակվում են տեսանյութեր, հաղորդումներ, օրինակ՝ «MediArena», «MediaAnalytic», հատվածներ Ազգային ժողովի նիստերից և այլն։ Վերջին շրջանում լրատվամիջոցի դեմ դատական հայց են ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Լրատվամիջոցը տրամադրել է նաև տեղեկություններ սոցցանցերի էջերի դիտումների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ mediahub.am կայքը միջինում 2.5 միլիոն դիտում ունի, լրատվամիջոցին պատկանող տարբեր ֆեյսբուքյան էջերը միջինում 100 միլիոն, յութուբի էջը՝ 2.7 միլիոն, իսկ ինստագրամի էջը միջինում 4.8 միլիոն դիտում։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Միջազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Պասիվ թափանցիկություն | պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Մեդիահաբ» ՍՊԸ-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի 100% բաժնետերը Վահագն Բոյաջյանն է։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ընկերության կանոնադրության համաձայն՝ կառավարման մարմիններն են՝ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և գործադիր մարմինը՝ տնօրենը։ Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն ունի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Տնօրենն իրականացնում է ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը։ Նա իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել այն դեպքերում, երբ գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%‐ը։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2021 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Ձորափի 70/1 Երևան Հայաստան info@mediahub.am +374 94171776 https://mediahub.am/ |
| Եկամուտ | 7 056 000 դրամ/ 18 000 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | - 6 649 000 դրամ/ -16 961 ԱՄՆ դոլար (2024) |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | վյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | վյալները բացակայում են |



