News.am

Չնայած «Նյուզ էյէմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, բայց News.am կայքում առկա տվյալների համաձայն՝ կայքը սկսել է գործել է 2009 թվականից։ Բացի հիմնական կայքից, լրատվականն ունի ևս չորս կայք՝ հստակ թեմատիկ ուղղվածությամբ՝ սպորտ, տեխնոլոգիաներ, նորաձևություն, բժշկություն։ Կայքը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Կայքում առկա է «Գործակալության մասին» բաժին, որտեղ կարելի է տեղեկություններ գտնել աշխատակազմի վերաբերյալ։ Նույն բաժնում News.am-ը ներկայացվում է որպես լրատվական-վերլուծական գործակալություն։ Կայքը հիմնականում լուրեր է տարածում։
News.am կայքում առկա տվյալների համաձայն՝ այն ամսական միջինում 10 մլն այցելու է ունենում։ Ըստ այդ տվյալների՝ այցելուների 60%-ը Հայաստանից է, Ռուսաստանից՝ 15%, ԵՄ երկրներից՝ 8%, ԱՄՆ-ից՝ 6%, մնացած 11%-ը այլ երկրներից։ Կայքը էջեր ունի հետևյալ սոցիալական ցանցերում՝ Facebook, YouTube, Instagram, X, Viber։
Բացի լրատվությունից, news.am-ը ծառայություններ է առաջարկում, օրինակ՝ գովազդային հոլովակների պատրաստում, լուսանկարչական ծառայություն, բրենդինգ, մարքեթինգային խորհրդատվություն և այլն։
«Նյուզ էյէմ»-ը բազմաթիվ դատական գործերում է ներգրավված եղել և՛ որպես հայցվոր, և՛ որպես պատասխանող։
Դատական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ «Նյուզ էյէմ» ՍՊ ընկերության դեմ 22 հայց է ներկայացվել։ Դատական գործերով մեծամասամբ որոշում է կայացվել մերժել հայցվորների պահանջը, որը, հիմնականում, վերաբերել է հերքման հոդված հրապարակելուն։ Բայց կան դեպքեր, երբ դատարանը բավարարել է հայցերը ընդդեմ News.am-ի։
Վերջին անգամ News.am-ի դեմ հայց է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանը, որը Հայաստանում հայտնի գործարար է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով 2021-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանի պահանջները բավարարվել են բոլոր դատարաններում՝ News.am-ը պետք է հրապարակային ներողություն խնդրի պատգամավորի մասին գրված հոդվածի հետևյալ հատվածի համար՝ «Վերջերս հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (մականունը՝ Գռզո), որը փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օլիգարխը, ձեռք է բերել “RAN Oil” ընկերությունը: Թվում էր, թե չմեծացող շուկայի պայմաններում, նա լուրջ մրցակցություն կստեղծի և դաշտում գործող այլ ընկերություններից հաճախորդներ կփախցնի, այդպիսով հարստացնելով իր և Փաշինյանի անկուշտ ընտանիքների ախորժակը․․․»։
Վերջերս «Նյուզ էյէմ» ՍՊ ընկերությունը հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի։ Նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր այն լրատվամիջոցներին, որոնց հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նրան անվանելով այդ լրատվամիջոցների սեփականատեր, իսկ լրատվամիջոցներին՝ կառավարելի։
Դատարանում News.am-ը պահանջում է, որ Ալեն Սիմոնյանը հրապարակայնորեն հերքում հրապարակի իր ֆեյսբուքյան էջում և Ալեն Սիմոնյանից News.am-ին օգտին 1 մլն դրամ բռնագանձել՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Սա միակ դեպքը չէ, երբ News.am-ը հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով հերքել այն հայտարարությունները, թե լրատվամիջոցը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Միջազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | News.am կայքը տնօրինում է «Նյուզ էյէմ» ՍՊ ընկերությունը, որի սեփականատերը Արմենիկա Կիվիրյանն է։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ «Նյուզ էյէմ» ՍՊԸ կանոնադրության՝ ընկերության կառավարման մարմիններն են՝ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և տնօրենը, իսկ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը՝ ընկերության մասնակիցները, որը ունի ընկերության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2009 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 7/1 շենք Երեւան Հայաստան editor@news.am +374 77 26 64 13; +374 99 20 32 12 www.news.am |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Մետատվյալներ | News.am կայքի «Գործակալության մասին» բաժնում տեղեկություններ կան աշխատակազմի մասին։ Սակայն նույն բաժնում անձնակազմի անդամների կենսագրական տվյալները նշված չեն։ Բաց աղբյուրներում քիչ տեղեկություններ կան հատկապես «Նյուզ էյէմ» ՍՊ ընկերության տնօրենի և ընկերության հիմնադիրներից մեկի՝ «Ջիէմէլսի» ընկերության մասին։ Բաց աղբյուրներում մեզ չհաջողվեց գտնել կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ Այս փաստաթղթի բացակայության պատճառով մենք չենք կարողացել ուսումնասիրել, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվել լրատվամիջոցը և ֆինանսական ինչ ներուժ ունի։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



