radar.am

Logo of radar.am

radar.am լրատվական կայքը բաղկացած է «Քաղաքական», «Հասարակություն», «Միջազգային», «Տեխնէ» և այլ բաժիններից։ Կայքի «Մեր մասին» բաժնում նշվում է, որ այն ընթերցողին է ներկայացնում հայկական փորձագիտական շրջանակների վերլուծությունները ընթացիկ սոցիալ-քաղաքական, տնտեսական իրադարձությունների վերաբերյալ։ Կայքում առկա է նաև «Ռադար TV» բաժինը, որտեղ հրապարակվում են տեսանյութեր։


Radar.am-ը պատկանոմ է «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ին։ Լրատվամիջոցի համահիմնադիրն ու 75% բաժնետերը Սերժ Վարագ Սիսեռյանն է։


radar.am-ի համահիմնադիր Վարագ Սիսեռյանը և տնօրեն Նժդեհ Հովսեփյանը նախկինում աշխատել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում․ Սիսեռյանը զբաղեցրել է գրասենյակի ղեկավարի (2018-2020-ը), իսկ Հովսեփյանը՝ մամուլի քարտուղարի պաշտոնը (2021-հունվար-օգոստոս)։


2022-ին «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ն ստացել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովից, սակայն, հայտնում են, որ ընկերության հեղինակազորման հայտն է բավարարվել, ինչը լիցենզիա չէ, այլ ընդամենը նշանակում է, որ ընկերությունը կարող է ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվել։

Հիմնական փաստեր

Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՄիջազգային
Բովանդակության տեսակԱնվճար
Պասիվ թափանցիկություն
պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

radar.am կայքը պատկանում է «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ին, որի բաժնետերերը Սերժ Վարագ Սիսեռյանը (75%), Հայկ Գրիգորյանն (12.5%) ու Հարություն Ազգալդյանն (12.5%) են։

Քվեարկության իրավունքԸնկերության կանոնադրության համաձայն՝ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է։ Այս ժողովն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ժողովում ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասին համապատասխան ձայների քանակ։ Իսկ ընկերության ընթացիկ գործերի ղեկավարումն իրականացվում է տնօրենի կողմից։ Տնօրենն ընտրվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից՝ 2 տարի ժամկետով։ Տնօրենի լիազորությունները սահմանափակ են։ Նա իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ը։
Անհատ սեփականատեր
Խումբ / անհատ սեփականատեր
  • Հայկ Գրիգորյան

    Հայկ Գրիգորյանի վերաբերյալ տեղեկություններ չկան բաց աղբյուրներում։ Նրա ֆեյսբուքյան էջի համաձայն՝ Գրիգորյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի օգնականի պաշտոնը, սակայն նշված չէ, թե երբ։ Ֆեյսբուքյան էջում նշված է նաև, որ եղել է «Կարոլինա Ինթենեյշնլ» ընկերության օպերացիոն բաժնի ղեկավարը։ Սակայն տեղեկություններ չկան, թե երբ է աշխատել այս ընկերությունում։
    12.5
  • Հարություն Ազգալդյան

    Լրատվամիջոցը չի պատասխանել հարցմանն ու չի տրամադրել հիմնադիրների կենսագրական տվյալները։ Տեղեկատվության բաց աղբյուրների համաձայն՝ «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ի համահիմնադիր Հարություն Ազգալդյանը 2013 թվականին «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմանը մասնակցել է որպես Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ։ 2018 թվականին hraparak.am-ի հոդվածում Ազգալդյանը նշվում էր որպես Կրթության եւ գիտության նախարարության (նախարարությունների օպտիմալացմումից հետո 2019-ից կոչվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակից։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից 2022 թվականին հրապարակված գործուղման հաշվետվության մեջ նշվում է, որ Ազգալդյանը զբաղեցնում է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը։ Հաջորդ տարվա՝ 2023-ի ՊԵԿ-ի գործուղման հաշվետվության մեջ նրա պաշտոնը արդեն նշվում է որպես ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ։
    12.5

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2021
Հիմնադիր
  • Սերժ Վարագ Սիսեռյան

    Սերժ Վարագ Սիսեռյանը «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ի 75% բաժնետերն է։ Վարագ Սիսեռյանն ընկերությունում ամենամեծ բաժնեմասն ունի, ինչը նշանակում է, որ, ըստ կանոնադրության, ընկերության կառավարման հետ կապված որոշումներ կայացնելիս նա ամենամեծ թվով ձայնն ունի։ 

    Վարագ Սիսեռյանը ծնվել է 1988 թ. նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի Սեւր քաղաքում։ Բակալավրիական կրթությունը ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում՝սովորել է Բնապահպանական առողջապահության ֆակուլտետում։ 2012 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ մագիստրոսի որակավորմամբ։ 2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում։ Աշխատել է Բեյրութի «Ռադիո Սևան» լրատվամիջոցում որպես փոխտնօրեն, հայաստանյան գրասենյակի ղեկավար, լրատվական վերլուծաբան (2009-20217)։ 

    2016-2018թթ. դասախոսի օգնականի կարգավիճակում աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ապա՝ Կառավարության «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամում՝ որպես հետազոտող-վերլուծաբան (2017-2018)։

    Վարագ Սիսեռյանը 2018 թ. հունիսի 1-ից 2020 թվականի նոյեմբերի 16-ը եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի (ներկայում՝ Երևանի քաղաքապետ) գրասենյակի ղեկավարը։ Պաշտոնից ազատման դիմում գրելիս Սիսեռյանը հայտնել էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից (Հայաստանի կառավարող ուժը) դուրս գալու մասին։ Պաշտոնից ազատվելու և կուսակցության անդամակցությունը դադարեցնելու պատճառը, ըստ Սիսեռյանի, 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն է եղել։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրել էր, որ Երևանում սպասում է  առաջնագծի զինվորներին՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Տարիներ անց, անդրադառնալով վարչապետի գրառումից հետո իր հայտարարությանը, նա ասել է, թե վարչապետի գրառումն իր մեջ ինչ-որ բան է առաջացրել, որ նախընտրել է դուրս գալ։ Ըստ Սիսեռյանի՝ դուրս գալը, սակայն, չէր նշանակում քաղաքական գիծ փոխել։

    Վարագ Սիսեռյանը Արա Սիսեռյանի որդին է։ Հայր Սիսեռյանը եղել է Լիբանանի վարչապետի խորհրդականը։ civilnet.am-ի հետաքննության համաձայն՝ ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը 2022-ին Նորք Մարաշում 1000քմ հողամաս է ձեռք բերել՝ շուկայականից տասնապատիկ էժան գնով։ Հողամասը Ավինյանի ընտանիքը գնել է Վարագ Սիսեռյանի հորից՝ Արա Սիսեռյանից։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Նժդեհ Հովսեփյան

    Նժդեհ Հովսեփյանը 2022-ից ղեկավարում է «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ն՝ զբաղեցնելով տնօրենի պաշտոնը։ Նա մասնագիտությամբ պատմաբան է և որպես վերլուծաբան պարբերաբար հարցազրույցներ է տալիս տարբեր լրատվամիջոցների։ Նժդեհ Հովսեփյանը 2021-ի հունվարին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար։ 2021-ի օգոստոսին էլ նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի  մամուլի քարտուղար։ 2021-ի նոյեմբերին փոխվարչպետի պաշտոնը ստանձնեց Համբարձում Մաթևոսյանը։ Ամիսներ անց՝ 2022-ի հունվարին, Նժդեհ Հովսեփյանն ազատվեց մամուլի քարտուղարի  պաշտոնից։ Նա 2020-ին ընդամենը 10 օրով զբաղեցրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Այլ կարևոր անձինք
  • Տիգրան Ավինյան

    radar.am-ի համահիմնադիր Վարագ Սիսեռյանը և տնօրեն Նժդեհ Հովսեփյանը նախկինում աշխատել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում․ Սիսեռյանը զբաղեցրել է գրասենյակի ղեկավարի (2018-2020-ը), իսկ Հովսեփյանը՝ մամուլի քարտուղարի պաշտոնը (2021-հունվար-օգոստոս)։ Ավինյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թթ.-ին։

    Տիգրան Ավինյանը 2023-ից Երևանի քաղաքապետն է։ Մինչ այդ՝ 2019-2023թթ., նա եղել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (առավել հայտնի որպես ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահը։ Ֆոնդը ստեղծվել էր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Հետագայում, սակայն,  ԱՆԻՖ-ը լուծարվեց, և մնացին ձախողված ծրագրերն ու  դատական հայցերը։ Տարիներ անց ԱՆԻՖ-ի շուրջ տեղի ունեցածը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց որպես «ձախողում և խայտառակություն»։ 

    «Ելք» դաշինքի ցուցակով (դաշինքի անդամ կուսակցություններից էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը») Ավինյանը 2017-ին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքն անցել է խորհրդարան, սակայն Ավինյանը չի ստացել պատգամավորական մանդատ, քանի որ ընտրական ցուցակի 32-րդ տեղում էր։ Հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆթների դիզայնով։ 2009-2013-ը աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ և այլն։

    Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի գույքի և բիզնեսների վերաբերյալ հետաքննական հոդվածներ են հրապարակվել։ «Հետք» լրատվամիջոցը, օրինակ, 2025-ին  գրել է Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի՝ Սևանում կառուցվող առանձնատան մասին։ 2024-ին civilnet.am-ը OCCRP-ի (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) հետ համատեղ հետաքննությամբ պարզել էր, որ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցելու տարիներին, երբ ի թիվս այլ ոլորտների, Ավինյանը ղեկավարում էր նաև գյուղատնտեսությունը։ Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։    

    Այս համատեքստում Ավինյանը հաճախ է թիրախավորում  կամ հեգնանքով խոսում լրատվամիջոցների մասին՝ նշելով, թե «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց»։

Կոնտակտային տվյալներԲրյուսովի 28
Գրասենյակային տարածք 23
Երևան
Հայաստան
info@radararmenia.am
+374 41843841 ; +374 43000843
https://radar.am/
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

radar.am-ի «Մեր մասին» բաժնում նշված է այն հիմնադրած ընկերության անվանումը, ինչպես նաև հիմնադիրների անունները։ Սակայն չկան տեղեկություններ խմբագրի մասին։ Կայքում հնարավոր չի եղել գտնել նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ Բացի այդ, լրատվամիջոցը չի պատասխանել հետազոտական թիմի հարցմանը և չի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։

2022-ին «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ն ստացել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովից, սակայն, հայտնում են, որ ընկերության հեղինակազորման հայտն է բավարարվել, ինչը լիցենզիա չէ, այլ ընդամենը նշանակում է, որ ընկերությունը կարող է ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվել։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Radar ARM profile (Armenian)
    Link File
  • Radar ARM Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Radar ARM CEO (Armenian)
    Link File
  • Radar ARM charter (Armenian)
    Link File