«ՐիOփըն Մեդիա»

Logo of «ՐիOփըն Մեդիա»

ReOpen Media - ն («ՐիՕփըն Մեդիա») հեռարձակող ցանց և լրատվական հարթակ է, հայկական լրատվադաշտ մուտք է գործել 2025 թվականից՝որպես «Ազգային ցանց» հիմնադրամի նախագիծ։ 


Այն ներկայացվում է որպես անկախ, թափանցիկ լրատվամիջոց, որի առաքելությունը փաստահեն բովանդակության մատուցումն է։ ReOpen Media-ն ունի լրատվական թողարկումներ, վերլուծություններ, հաղորդումներ և թեմատիկ նախագծեր։ Լրատվական թողարկումները հեռարձակվում են մի քանի լեզուներով։ Լրատվամիջոցը ակտիվ է նաև սոցիալական մեդիայում, իսկ YouTube ալիքում հրապարակում են լուրեր, վերլուծական հաղորդումներ, տեսանյութեր։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՄիջազգային
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«Րիօփըն Մեդիա» ՍՊԸ-ի 100% սեփականատերը Հրայր Պարսումեանն է։ «Րիօփըն Մեդիա» ՍՊԸ-ն «Ազգային ցանց» հիմնադրամի դուստր կազմակերպությունն է։ Հիմնադրամի շահառուն նույնպես Հրայր Պարսումեանն է։

Քվեարկության իրավունքԸնկերության կառավարման ընդհանուր մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների 25%-ը։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2025

««Ազգային ցանց» մեդիա և մշակութային հաղորդակցության հարթակ» հիմնադրամը հիմնադրվել է 2024 թվականին՝ որպես ոչ

առևտրային կազմակերպություն: Հիմնադիրներն են Գայանե Մանուկյանը և Դավիթ Գրիգորյանը։ Ըստ 2025 թվականի օգոստոսի ԻՇ հայտարարագրի՝ միակ շահառուն հիմնադրամի տնօրեն Հրայր Պարսումեանն է։ 2025 թ. մարտի 7-ին հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի որոշմամբ հիմնադրվել է

«ՐիՕփըն Մեդիա» ՍՊԸ-ն՝ որպես հիմնադրամի դուստր կազմակերպություն։

Ընկերության հիմնադրման նպատակը

ձեռնարկատիրական գործունեություն

իրականացնելու միջոցով շահույթ ստանալն է։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հիմնադրամին։ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանն է։ Բացի «ՐիՕփըն Մեդիա» ՍՊԸ-ից, հիմնադրամը ունի ևս մեկ ընկերություն՝ «Րիօփըն Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Մինչև 2025 թվականի հուլիսը «ՐիՕփըն Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը Գայանե Մանուկյանն էր, հետո դարձավ «ՐիՕփըն Փրոդաքշն» - ի տնօրեն, սակայն 2025-ի հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ թողնում է իր պաշտոնները «Ազգային ցանցում» եւ «ՐիՕփըն Մեդիայում»։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Հրայր Պարսումեան

    Հրայր Պարսումեանը մասնագիտությամբ ֆինանսական ռիսկերի կառավարիչ է, տնտեսագետ։ Ըստ LinkedIn - ում հրապարակված տեղեկատվության՝ նա բարձրագույն կրթություն է ստացել Լիբանանի Սենտ Ժոզեֆ համալսարանում (USJ)։ Ունի մեկ տասնամյակից ավելի փորձ ֆինանսական կառավարման, ռիսկային խորհրդատվության և ռազմավարական բիզնես խորհրդատվության ոլորտներում։ ««Ազգային ցանց» մեդիա և մշակութային հաղորդակցության հարթակ» հիմնադրամի կայքում նրա անունը նշված է որպես ֆինանսական տնօրեն։ Ըստ իրական շահառուների 2025 թվականի օգոստոսի հայտարարագրի՝ Հրայր Պարսումեանը հիմնադրամի միակ շահառուն  է, ինչպես նաև՝ գործադիր մարմնի ղեկավարը։

Գլխավոր խմբագիր
  • Արմեն Ամիրխանյան

    Արմեն Ամիրխանյանը «Րիօփըն մեդիայի» գլխավոր խմբագիրն է։ Նա մասնագիտությամբ լրագրող է և խմբագիր, նախկինում աշխատել է Հանրային հեռուստատեսությունում և «Նյումեգ» հրատարակչությունում՝ որպես խմբագիր։

Կոնտակտային տվյալներՍեբաստիա փ. 108/3
Մալաթիա-Սեբաստիա
0065 Երևան
Հայաստան
info@reopen.media
+374 94 885853
http://www.reopen.media
ԵկամուտՏվյալները առայժմ հասանելի չեն, քանի որ լրատվամիջոցը հիմնադրվել է 2025 թվականին, ենթադրում է, որ այն կհրապարակվի 2026 թվականին։
Վերնագրեր
Մետատվյալներ

Շուկայի և լսարանի մասնաբաժինների մասին տվյալները բացակայում են։

Հասանելի է միայն «Ազգային ցանց» հիմնադրամի հաշվետվությունը։ 

Ֆինանսական հաշվետվություններ պատրաստելիս Հիմնադրամի համար գործառնական արժույթից տարբեր

այլ արժույթով իրականացված գործարքները գրանցվում են գործարքի օրվա դրությամբ Հայաստանի

Հանրապետության Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) կողմից հրապարակված փոխարժեքով:

Կայքում Հրայր Պարսումեանը նշված է միայն որպես ֆինանսական տնօրեն, ոչ սեփականատեր և գործադիր տնօրեն։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Reopen Media LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • National Network Foundation Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Reopen Production LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Hrayr Parsumean at Optimize Consulting LLC
    Link File
  • National Network Foundation revenue (Armenian)
    Link File