Թերթ.am

Logo of Թերթ.am

«Թերթ.am» լրատվական կայքը 2008 թվականին հիմնադրել է «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն ու 100% սեփականատերն այդ ժամանակ Արման Սահակյանն էր՝ հետագայում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր։


2013 թվականին ստեղծվել է «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ն ու գնել «Թերթ.am» կայքը։


2015-2019թթ․ «Թերթ.am»-ը «Պանարմենիան Մեդիա Գրուպի» կազմում է եղել։ Մեդիա գրուպը ներառել է «Արմենիա Թի-վի», «Ա-Թիվի», «Արմնյուզ», «Պանարմենիան TV» (ԱՄՆ), հեռուստաընկերությունները, tert.am և blognews.am կայքերը, «Ռադիո Ջան» և «Լավ Ռադիո» ռադիոկայանները։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպի» իրական սեփականատերը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն է եղել։


2019 թվականին «Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարեց որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին, ինչից հետո դրա կազմում գտնվող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Լավ» ռադիո»-ն և «Թերթ.am» կայքը անցան նորաստեղծ «Քառյակ մեդիային»։ 


«Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն հիմնադրել էին հասարակական-քաղաքական գործիչներ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանը։


Շուրջ երեք տարի հեռուստատեսության, ռադիոյի և առցանց լրատվության ոլորտներում ակտիվ գործունեությունից հետո 2022-ին «Քառյակ մեդիան» հայտարարեց գործունեությունը դադարեցնելու մասին։ 


Դրանից հետո «Արմնյուզ TV»-ի լիցենզիայի գործողությունը դադարեցվեց, իսկ «Ռադիո 107 ՖՄ»-ն ու «Թերթ.am»-ը հայտարարեցին գործունեությունը շարունակելու մասին` «Քառյակ մեդիայից» անջատ։


2025 թվականի հունվարից ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվել է նաև «Ռադիո 107 ՖՄ»-ի հեռարձակման լիցենզիայի գործողությունը։ «Թերթ.am»-ը՝ իր «Թերթ.am Life» և «Թերթ.am Medicine» բաժիններով, շարունակում է աշխատանքը, սակայն՝ ոչ նախկին ակտիվությամբ։


Թեև «Թերթ.am»-ի տնօրեն Արամ Անտինյանը հայտարարեց, որ «Քառյակ մեդիայի» սեփականատերերին առաջարկել են ստանձնել Թերթ.am-ի և «107 ֆմ ռադիոյի» սեփականության իրավունքը, սակայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում երկու ընկերությունների 100% սեփականատերը շարունակում է մնալ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն:

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՄիջազգային
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

Tert.am կայքը պատկանում է «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ին, որն, իր հերթին, «Քառյակ մեդիայի» կազմում է։ «Քառյակ մեդիա»  ՓԲԸ-ն հիմնադրել են քաղաքական–հասարակական գործիչներ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը՝ յուրաքանչյուրը 25% մասնաբաժնով։ Սակայն, ըստ ընկերության 2025 թվականի իրական շահառուների հայտարարագրի, Կարեն Բեքարյանը դուրս է եկել ընկերությունից՝ իր բաժինը փոխանցելով Միհրան Հակոբյանին։  

Արման Սաղաթելյան (25%), Սամվել Ֆարմանյան (25%), Միհրան Հակոբյան (50%)

Քվեարկության իրավունք«Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Մասնակիցների ընդհանուր ժողովում ընկերության մասնակիցներն ունեն ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից։ Տնօրենն իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 տոկոսը։
Անհատ սեփականատեր

Գործարկող Ընկերություն

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2008

«Թերթ.am» լրատվական կայքը 2008 թվականին հիմնադրել է «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն ու 100% սեփականատերն այդ ժամանակ Արման Սահակյանն էր՝ հետագայում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր։

Հիմնադիր
  • Արման Սահակյան

    Արման Սահակյանը «Թերթ․am»-ի հիմնադիր «Մեդիա սթայլ» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, երկու անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ նախ՝ 2015-2017 թվականներին, ապա՝ 2017-2018։

    «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն Սահակյանը հիմնադրել է 2006 թվականին, գործունեությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, ժամանակավորապես դադարեցված է։

    Արման Սահակյանը ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր բիզնեսներում: 2001-ին հիմնադրել է քաղցրավենիք և խմիչք ներմուծող «Սովռանո» ՍՊԸ-ն։ Մինչև 2024 թվականը եղել է ընկերության 97․8% սեփականատերը: Այս ընկերության գործունեությունը ևս այս պահին ժամանակավորապես դադարեցված է։

    2007 թվականին Սահակյանը հիմնադրել է «Պրես ստենդ» ՍՊԸ-ն, որը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, զբաղվում է մասնագիտացված խանութներում ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտրով։ «Պրես ստենդ» ՍՊԸ-ն մամուլի տարածման գործակալություն է, նրան են պատկանում մամուլի կրպակները, որտեղ վաճառվում են թերթեր, ամսագրեր, խաչբառներ, ծխախոտ և այլն։

    2025 թվականի հունվարի դրությամբ Արման Սահակյանը ընկերության 100% սեփականատերն է։

    2008-2012 թվականներին նա եղել է «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի՝ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի 100% սեփականատերը, իսկ 2009 թվականին հիմնադրել է «Իդեա Լաբ» ՍՊԸ-ն։

    2010 թվականից մինչ օրս Սահակյանը ղեկավարում է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ որպես դրա նախագահ։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Արամ Անտինյան

    Արամ Անտինյանը, ըստ tert.am-ի «Tert.am-ի մասին» բաժնի, կայքը ղեկավարում է 2016 թվականից մինչ օրս։

    Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2019-ից։

    Անտինյանն աշխատել է «Հրապարակ» օրաթերթում, armenianherald.com կայքում, «Պիոներ» շաբաթաթերթում՝ որպես խմբագիր։ Հիմնադրել և ղեկավարել է Blognews.am կայքը։ 2019-2022 թթ. ղեկավարել է «Քառյակ մեդիա» ընկերությունը, որի կազմում էին «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Թերթ.am կայքը և 107 ՖՄ ռադիոկայանը։

    Արամ Անտինյանը տնտեսագիտության մագիստրոս է։

Գլխավոր խմբագիր
  • Արկադի Գրիգորյան

    Արկադի Գրիգորյանը Թերթ.am-ի թիմին միացել է 2021 թվականի ապրիլից։

    Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականում, ղեկավարել է «Ա ԹիՎի» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Կոնտակտային տվյալներՉարենցի 1
0025 Երևան
Հայաստան
editor@tert.am
+374 41 76 88 38
www.tert.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«Քառյակ մեդիան» 2022 թվականին հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին, սակայն 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ իր կազմում գտնվող «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի և «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է։ 

Ընդ որում, «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի իրական շահառուների 2025 թվականի հայտարարագրում փոփոխություն է տեղի ունեցել․ Կարեն Բեքարյանը դուրս է եկել ընկերությունից՝ իր 25% մասնաբաժինը փոխանցելով Միհրան Հակոբյանին։

Թեև ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նշված է, որ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն սնանկ ընկերություն է, սնանկության գործը Վճռաբեկ դատարանում է, վճիռ չի կայացվել։ 

Հարցերի պարզաբանման համար դիմել ենք «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Անտինյանին, սակայն պատասխան չենք ստացել։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Quartet Media profile (Armenian)
    Link File
  • Quartet Media Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Quartet Media CEO (Armenian)
    Link File
  • Quartet Media charter (Armenian)
    Link File
  • Quartet Media profile (Armenian)
    Link File
  • Quartet Media Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Quartet Media CEO (Armenian)
    Link File
  • Quartet Media owners (Armenian)
    Link File
  • Quartet Media charter (Armenian)
    Link File