Տպագիր մամուլ

«Մեդիայի սեփականության մոնիտորինգ» (MOM) ծրագրի մեթոդաբանության համաձայն՝ մեդիա շուկայի յուրաքանչյուր ոլորտից ուսումնասիրության համար ընտրվում են այն 10 լրատվամիջոցները, որոնք ունեն ամենամեծ լսարանը։ Սակայն, Հայաստանի տպագիր մեդիայի շուկան ունի որոշ առանձնահատկություններ, որոնց հարմարեցվել է այս ստանդարտ մոտեցումը։

Հայաստանում չկա որեւէ հետազոտական կազմակերպություն, որը չափում է տպագիր մամուլի ընթերցման ցուցանիշները, այդ պատճառով լսարանի տվյալների հիման վրա ընտրություն կատարելն անհնար է։ Բացի այդ, ներկայում Հայաստանում ընդամենը ութ թերթ է հրատարակվում, ինչը պակաս է մեթոդաբանությամբ նախատեսված 10 լրատվամիջոցից։ Ուստի, ուսումնասիրության համար ընտրվել են բոլոր ութ թերթերը։

Ընտրությունը կատարվել է նաև լրացուցիչ խմբագրական չափանիշների հիման վրա՝ ապահովելու համար թեմատիկ համապատասխանությունը․ թերթերը պետք է ունենան առնվազն շաբաթական պարբերականություն, կենտրոնանան տեղեկատվական, հասարակական-քաղաքական և տնտեսական հարցերի վրա և լինեն Հայաստանում հրատարակվող ու գործող։

Թերթերը, որոնք նախատեսված են նեղ լսարանների համար կամ հիմնականում անդրադառնում են կենսաոճի, ժամանցային կամ սպառողական թեմաների, այլ ոչ թե ընդհանուր նորությունների ու ընթացիկ իրադարձությունների, չեն դիտարկվել։

Ուսումնասիրվել են երեք օրաթերթ, երեք շաբաթաթերթ և երկու թերթ, որոնք լույս են տեսնում շաբաթը երեք անգամ։

Օրաթերթեր

  • «Առավոտ»
  • «Ժողովուրդ»
  • «Հրապարակ»

Եռօրյա

  • «Փաստ»
  • «Իրավունք»

Շաբաթաթերթեր

  • «Ազգ»
  • «Գոլոս Արմենիի» (ռուսերեն)
  • «168 ժամ»

Տպագիր մամուլի տվյալների շտեմարան