168 ժամ

Logo of 168 ժամ

«168 ժամ» թերթի առաջին համարը լույս է տեսել 2004 թվականի սեպտեմբերի 9-ին։ Սկզբնական շրջանում շաբաթաթերթ էր, դրանից հետո տպագրվում էր շաբաթական 3 անգամ՝  երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ 2022 թվականից կրկին տպվում է շաբաթական մեկ անգամ` չորեքշաբթի օրերին։


Թերթում տպագրվում են վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ, գիտական և հետազոտական նյութեր, որոնք միշտ արդիական են։ Բոլոր նյութերը տեղ են գտնում նաև 168.am կայքում, որը 2012 թվականից թարմացվում է առցանց ռեժիմով։


«168 ժամ»-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է։


Լրատվամիջոցն առանձնանում է ընդդիմադիր կեցվածքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ու նրա վարած քաղաքականության խիստ քննադատությամբ։ Հաճախ է հիշատակվում Փաշինյանի՝ նախկին լրագրող լինելու հանգամանքը, հատկապես լրատվամիջոցների թիրախավորման համատեքստում։


DataLex դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ «168 ժամ» թերթում և 168.am կայքում հրապարակված տեղեկության հերքման 25 պահանջ է ներկայացվել «168 ժամ» ՍՊԸ-ին։ Հատկանշական է, որ սրանց մեծ մասը՝ 20 դատական գործ, 2018 թվականի իշխանափոխությունից հետո է հասել դատարան։ 


Հերքման պահանջներ ներկայացնողների թվում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը (հայցը բավարարվել է մասնակի), Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը (հայցը բավարարվել է մասնակի), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Երևանի քաղաքացիական դատարանը հայցը բավարարել է, «168 ժամ» ՍՊԸ-ն բողոքարկել է Վերաքննիչ դատարան) և այլն։ 


Իշխող կուսակցությունը երկու հայց էլ ներկայացրել է Վարչական դատարան՝ մեղադրելով լրատվամիջոցին 2023թ. մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը և դրան նախորդող օրը քարոզչություն իրականացնելու համար: Երկու հայցադիմումներն էլ մերժվել են, ընդ որում՝ մեկը՝ ՀՀ դատական բոլոր ատյաններում

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթԱզգային
Բովանդակության տեսակՎճարովի
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«168 ժամ» թերթը պատկանում է «168 ժամ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Սաթիկ Սեյրանյանն է (100%):

Քվեարկության իրավունք«168 ժամ» ՍՊԸ-ի կառավարման մարմիններն են՝ մասնակիցների ժողովը և գործադիր մարմինը՝ տնօրենը։ Ընկերության միակ մասնակիցը և տնօրենը Սաթիկ Սեյրանյանն է, բոլոր բաժնետոմսերը պատկանում են նրան։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2004
Հիմնադիր
  • Սաթիկ Սեյրանյան

    Սաթիկ Սեյրանյանը 2004 թվականին հիմնադրել և խմբագրում է «168 ժամ» թերթը և 168.am կայքը։ 2017 թվականից Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն է։

     

    Ծնվել է 1974 թվականի փետրվարի 20-ին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, իր լրագրողական կարիերան սկսել է դպրոցական տարիներին՝ աշխատելով «Պիոներ կանչ» թերթում, հետագայում աշխատել է նաև «Շրջան», «Հայկական ժամանակ», «Առավոտ» թերթերում և «Ազատություն» ռադիոկայանում։

    2004 թվականից Սաթիկ Սեյրանյանը «Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության հիմնադրամի» հիմնադիրն է։

     

    2012 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մայիս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում վարել է հեղինակային «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը, որի շրջանակում քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցազրույցներ է ունեցել քաղաքական տարբեր գործիչների հետ։

    2012 թվականին Սեյրանյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Երևանի Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Այդ ընթացքում դադարեցրել էր «168 ժամ» թերթի գլխավոր խմբագրի լիազորությունները։ Ընտրություններում, սակայն, Սաթիկ Սեյրանյանը պարտվեց ՀՀԿ ներկայացուցիչ, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանին և որոշ ժամանակ անց վերադարձավ թերթի գլխավոր խմբագրի իր պաշտոնին։

     

    2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել է Մովսես Խորենացու մեդալի՝ լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար։

     

Գործադիր տնօրեն (CEO)
  • Սաթիկ Սեյրանյան

    Տես՝ վերևում։

Գլխավոր խմբագիր
  • Սաթիկ Սեյրանյան

    See above.

Կոնտակտային տվյալներՊուշկին 3Ա
2-րդ հարկ
0010 Երևան
Հայաստան
168@168.am, info@168.am
+374 (10) 58-48-31
www.168.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«168 ժամ» ՍՊԸ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը 168.am կայքում վերջին անգամ հրապարակվել է 2023 թվականին։ Լրատվամիջոցի 2024 թվականի եկամտի, ծախսերի և շահույթի վերաբերյալ տվյալներ ստանալու համար դիմել ենք ընկերությանը, որը տրամադրել է մեր հայցած տեղեկատվությունը՝ նշելով, որ հաշվետվությունը հրապարակվել է «168 ժամ» տպագիր թերթում։ Չնայած դրան, նշված է, որ ֆինանսական տվյալները բացակայում են, քանի որ տրամադրված հաշվետվությունը չի չի պարունակում առանձին տվյալներ թերթի և կայքի եկամուտների ու ծախսերի վերաբերյալ:

168.am կայքի «Խմբագրակազմ» բաժինը թեև գոյություն ունի, սակայն որևէ տեղեկություն չի պարունակում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • 168 Zham LLC profile (Armenian)
    Link File
  • 168 Zham LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • 168 Zham LLC CEO (Armenian)
    Link File
  • 168 Zham LLC owners (Armenian)
    Link File
  • 168 Zham LLC charter (Armenian)
    Link File
  • 168 Zham LLC updated charter (Armenian)
    Link File
  • MOM request to 168 Zham (Armenian)
    File
  • 168 Zham response to MOM request (Armenian)
    File