Առավոտ

«Առավոտ»-ը հայկական հայտնի լրատվամիջոց է։ Թերթի առաջին համարը լույս է տեսել 1994 թվականի օգոստոսի 2-ին։ Հիմնադիրը քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս Վանո Սիրադեղյանն է, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
«Առավոտ»-ը դիրքավորում է իրեն որպես անկախ, քաղաքական կապերից զուրկ լրատվամիջոց։ Գլխավոր խմբագիրն ու սեփականատերը Արամ Աբրահամյանն է։
2025 թվականի դրությամբ թերթի տպաքանակը 1000 է։
Այն ներառում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային լայն շրջանակի թեմաներ։
Թերթի առցանց հարթակը՝ aravot.am, գործում է 1998 թվականից։
Իր գործունեության ընթացքում «Առավոտ»-ը տարբեր միջադեպերի կենտրոնում է եղել, ենթարկվել գրաքննության, ճնշումների, այդ թվում՝ ֆիզիկական բռնություն թերթի լրագրողների նկատմամբ։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Վճարովի |
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ը թողարկող «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Քվեարկությունների ժամանակ ընկերության մասնակիցներն ունեն ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ։ Այս դեպքում միակ մասնակիցն ու 100% բաժնետերը Արամ Աբրահամյանն է։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով։ Տնօրենն իրավունք ունի առանց լիազորորության գործարքներ կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 տոկոսը։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1994 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Արշակունյաց 4 15-րդ հարկ 0023 Երևան Հայաստան news@aravot.am +374 60 27 48 02 https://www.aravot.am/ |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |



