«Ազգ»

«Ազգ» շաբաթաթերթը առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականի փետրվարի 16-ին։ Թերթի հրատարակումը նախաձեռնել է Ռամկավար ազատական կուսակցությունը, բայց այն գրանցվել է որպես անկախ թերթ։ Թերթի հիմնադրումից ի վեր գլխավոր խմբագիրը Հակոբ Ավետիքյանն է, որը Ռամկավար ազատական կուսակցության անդամ է։ Իր հարցազրույցներից մեկում Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ճիշտ է, որ մեր թերթը նախաձեռնողը եղել է Ռամկավար ազատական կուսակցությունը, բայց կուսակցությունը որոշել է, որ այս թերթը պիտի լինի անկախ»։ Ըստ նրաա «Ազգը» կուսակցության հետ կապված էր այնքանով, որ ինքը եւ մի քանի այլ հիմնադիրներ ՌԱԿ անդամ էին։
Սկզբում «Ազգը» տպագրվում էր շաբաթական երեք անգամ, բայց 1992 թվականից դարձավ օրաթերթ։ Մինչև 1996 թ. ապրիլ թերթի հրատարակությունը շարունակվել է առանց խափանումների: 1996թ. ապրիլի 22-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը կասեցրել է «Ազգ»-ի տպագրությունը՝ պատճառաբանությամբ, որ այն պետք է լույս տեսնի որպես կուսակցության պաշտոնաթերթ, ինչին գլխավոր խմբագիրը եւ թերթի մյուս հիմնադիրները համաձայն չէին։ Այդուհանդերձ, կարճ ժամանակով փոխվում է հիմնադիրների կազմը՝ Արդարադատության նախարարությունը «Պարբերական» հրատարակչությանն արգելում է տպագրել «Ազգը» եւ օրաթերթի հրատարակումը հանձնում մի խմբի, որը ձեւավորվել էր Ռամկավար ազատական կուսակցության շարքերում պառակտման արդյունքում (կուսակցությունում կային կառավարամետ եւ ընդդիմադիր թեւեր)։
1996 թ. ապրիլ-մայիս ամիսներին լույս է տեսնում «Ազգ» օրաթերթի երկու տարբերակ: Մեկը՝ Հակոբ Ավետիքյանի
խմբագրությամբ եւ նրա համակիրների կողմից՝ մեկ էջով, ընդամենը 99 օրինակով, մյուսը՝կեղծ «Ազգը», լույս է տեսնում խմբագրական խորհրդի ստորագրությամբ: Խմբագրական խորհուրդը պատրաստ էր «Ազգը» հրատարակել որպես Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ։ Ի վերջո, 1996 թ.
մայիսի 8-ին դատարանի վճռով հիմնադիրների
խորհրդի հին կազմի իրավունքները վերականգնվում են։ Քսան տարուց ավելի՝ մինչև 2013 թվականը, «Ազգը» շարունակում է լույս տեսնել որպես օրաթերթ։ Սակայն ֆինանսական դժվարությունները ստիպում են վերանայել հրատարակման պարբերականությունը։ 2014 թվականի փետրվարից «Ազգը» հրատարակվում որպես շաբաթաթերթ՝ 16 էջ ծավալով։ Թերթի առցանց տարբերակը (azg.am) գործում է 1999 թվականից։ Կայքում պահպանվում է թերթի արխիվը՝ հիմնադրումից սկսած։ Թերթի բովանդակությունը հիմնականում կազմում են քաղաքական, հասարակական և մշակութային թեմաներով վերլուծությունները։ 1990-ականներին, երբ թերթը նոր էր հիմնադրվել, այն տպագրվել է 30-40 հազար օրինակով։ Ժամանակի ընթացքում տպաքանակը կտրուկ նվազել է, այժմ տպագրվում է թերթի մոտ 700-800 օրինակ։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Վճարովի |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | Այժմ թերթի լրատվական գործունեությունն իրականացնում է «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Հակոբ Ավետիքյանը և Սուրեն Սարգսյանը։ Ըստ հիմնադրամի կանոնադրության (2019)՝ հիմնադիրներն են Սուրեն Սարգսյան, Գայանե Մուրադյան, Հարութ Տանիելյան, Հակոբ Ավետիքյան, Վահե Դարբինյան, Արտակ Անդրեասյան, Միհրան Մինասյան, Էդմոնդ Ազատյան (ԱՄՆ), Հրաչ Գույումջյան (Մեծ Բրիտանիա), Արշավիր Գյոնջյան (Կանադա), Գևորգ Մարաշլյան (ԱՄՆ), Արմեն Սաքապետոյան։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը։ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ։ Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն իրականացնում է տնօրենը։ |
| Անհատ սեփականատեր | |
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1991 «Ազգը» առաջին անգամ տպագրվել է 1991 թվականին՝ որպես Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ։ Սակայն առաջին երկու համարներից հետո, գրանցող մարմնի պահանջով ստիպված եղան վերագրանցել թերթը, քանի որ կուսակցության անունով գրանցումը օրենքի խախտում էր համարվում («Կուսակցությունների մասին օրենքը դեռ չէր ընդունվել»)։ Այդ պատճառով ձևականորեն ստեղծեցին հիմնադիրների խորհուրդ, որի կազմում էին՝ Հակոբ Ավետիքյանը (Լիբանան), Վաչե Ղազարյանը (ԱՄՆ), Միհրան Մինասյանը (ԱՄՆ)։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Սայաթ-Նովա 21Ա 0001 Երևան Հայաստան info@azg.am, azgdaily@gmail.com +374-98-582-960 http://www.azg.am/ |
| Եկամուտ | 36,513,000 դրամ / 92,972.27 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր |
| |
|---|---|---|
| Մետատվյալներ | «Ազգ» շաբաթաթերթի հետ կապված հիմնական դժվարությունն այն էր, որ ժամանակի ընթացքում տարբեր ընկերություններ են իրականացրել թերթի լրատվական գործունեությունը, սակայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այդ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը թարմացված չէ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալներով այդ ընկերություններն այլևս չեն գործում։ Հետագայում թերթի լրատվական գործունեությունն իրականացրել է «Թեքեյան փաբլիշինգ» ՍՊԸ - ն, որը հիմնադրվել է 2018 թվականին, իրական շահառուների վերջին հայտարարագիրը հրապարակված է 2022 թվականին, սակայն այժմ գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ Այժմ թերթը ֆինանսավորում է «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամը», որն էլ հիմնադրվել է 2019-ին։ Այս փոփոխությունները պայմանավորված են «Ազգ» շաբաթերթերի ֆինանսական դժվարություններով։ Մասնավորպես, պետական ռեգիստրում «Ազգ օրաթերթ» ՍՊԸ - ի վերջին թարմացման համաձայն՝ (2012)՜ ընկերության ամենամեծ բաժնետերը (80%) Արմեն Աբրահամյանն էր՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը, որը երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում, եղել է ԱԺ պատգամավոր (2007-2012) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Նրան ամենամեծ մասնաբաժինը տրվել էր, քանի որ Արա Աբրահամյանը ժամանակին ֆինանսավորել էր թերթի հրատակումը։ 2014 թվականի հունվարից թերթը ժամանակավորապես չէր տպագրվում ֆինանսական դժվարությունների պատճառով: Արա Աբրահամյանը դադարեցրել էր ֆինանսավորումը: Փետրվարից «Ազգը» տպագրվում է որպես շաբաթաթերթ։ Թերթի տպաքանակը նշվում է յուրաքանչյուր համարի վրա, բայց առցանց տարբերակի լսարանի մասին տեղեկություններ չկան։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|




