«Գոլոս Արմենիի»

Logo of «Գոլոս Արմենիի»

Թերթը հիմնականում ներկայացնում է լուրեր, վերլուծական հոդվածներ, տեսակետներ՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ թեմաների։


1992 թվականից «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիրը Ֆլորա Նախշքարյանն է, որը մինչ այդ 16 տարի աշխատել է Կոմունիստական կուսակցության «Կոմունիստ» թերթում՝ նախ որպես լրագրող, ապա՝ կրտսեր խմբագիրև խմբագրի առաջին տեղակալ։


Թերթը ներկայումս հրատարակող «Գոլոս» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2000 թվականին՝ թերթի հիմնադրումից 9 տարի անց։ Հիմնադրումից մինչև 2025 թվականի հունիս ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը։ Դրանից հետո «Գոլոս» ՍՊԸ-ի 100% սեփականատեր է դարձել Սամվել Կարախանյանը, տնօրենը շարունակում է մնալ Նախշքարյանը։ 


1990-ականների կեսերին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, «Գոլոս Արմենիի»-ն քաղաքական դիրքորոշման  համար ճնշումների է ենթարկվել, այրվել է խմբագրատունը, երկու անգամ ծեծի է ենթարկվել գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը։ 


Հետագայում՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններն ավելի ջերմ էին։


Գլխավոր խմբագիրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացել է «Մովսես Խորենացու մեդալ», իսկ Սերժ Սարգսյանից՝ ՀՀ վաստակավոր լրագրող կոչում։


Ներկայում լրատվամիջոցն աչքի է ընկնում գործող իշխանության քննադատությամբ՝ հատկապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համատեքստում։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթԱզգային
Բովանդակության տեսակՎճարովի
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«Գոլոս Արմենիի» թերթը պատկանում է «Գոլոս» ՍՊԸ-ին, որի 100% սեփականատերը Սամվել Կարախանյանն է։

Քվեարկության իրավունքԸնդհանուր ժողովն իրավասու է, եթե ժողովին ներկա են ընդհանուր ձայների 60 % ունեցող մասնակիցները (նրանց ներկայացուցիչները): Մասնակիցների ընդհանուր ժողովը նշանակում է տնօրեն, որը ընկերության գործադիր մարմինն է ու իրականացնում է ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարությունը։ Տնօրենը լուծում է ընթացիկ բոլոր հարցերը, բացառությամբ մասնակիցների ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող հարցերից: Մասնակիցների ժողովը կարող է իր պարտականությունների մի մասը (ոչ բացառիկ իրավասությանը վերաբերող) փոխանցել տնօրենին: Տնօրենը կազմակերպում է մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումների կատարումը, հաշվետու է նրան եւ իրավունք չունի մասնակիցների համար պարտադիր որոշումներ ընդունել: Տնօրենն իրավունք ունի առանց լիազորության գործել ընկերության անունից։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1991
Գործադիր տնօրեն (CEO)
  • Ֆլորա Նախշքարյան

    1992 թվականից Ֆլորա Նախշքարյանը «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիրն է։ Մինչ այդ 16 տարի աշխատել է Կոմունիստական կուսակցության «Կոմունիստ» թերթում՝ կրտսեր խմբագրից մինչև խմբագրի առաջին տեղակալ։ Հենց «Կոմունիստ» թերթի հիմքի վրա էլ ստեղծվել է «Գոլոս Արմենիի» թերթը։ 

    Ծնվել է 1949 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

    Ֆլորա Նախշքարյանը «Գոլոս» ՍՊԸ-ն հիմնադրել է 2000 թվականին։ Հիմնադրումից մինչև 2025 թվականի հունիս եղել է ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը։ Դրանից հետո «Գոլոս» ՍՊԸ-ի 100% սեփականատեր է դարձել Սամվել Կարախանյանը, տնօրենը շարունակում է մնալ Նախշքարյանը։ 

    1971-1976թթ. եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի «Հումանիտար գիտությունների լրատու» թերթի խմբագիր։

    1980 թվականից մինչ օրս Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։

    Ֆլորա Նախշքարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացել է «Մովսես Խորենացու մեդալ», իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից՝ ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում։

    Ամուսնացած է եղել փաստաբան, Հայաստանի փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանի հետ։

Գլխավոր խմբագիր
  • Ֆլորա Նախշքարյան

    Տե՛ս վերևում

Կոնտակտային տվյալներԱրշակունյաց պողոտա 4
7-րդ հարկ
0023 Yerevan
Հայաստան
golosarmenii2013@yandex.com
+374 10 52–77–23www.golosarmenii.am
www.golosarmenii.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

Թեև «Գոլոս Արմենիի» թերթն առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականին, թերթն այս պահին հրատարակող «Գոլոս» ՍՊԸ-ն պետական գրանցում ստացել է ավելի ուշ՝ 2000 թվականին։ Նույն թվականից գործում է նաև golosarmenii.am կայքը, որտեղ «Գոլոս» ՍՊԸ-ն նշված է որպես հիմնադիր։

Բաց աղբյուրներում չի նշվում, թե ով է թերթի հիմնադիրը։ 

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերության կանոնադրությունը բացակայում էր։ Պետռեգիստրից տեղեկացանք, որ քանի որ ընկերությունն ավելի վաղ է ստեղծվել, քան էլեկտրոնային համակարգը և կանոնադրության մեջ փոփոխություն չի կատարվել, այն չի թվայնացվել։

«Գոլոս» ՍՊԸ-ին ուղղված հարցման մեջ խնդրել էինք նաև տրամադրել կանոնադրությունը, սակայն ընկերությունը չէր պատասխանել դրան։

Մեր հարցումից մի քանի օր անց համակարգում հրապարակվեց «Գոլոս» ՍՊԸ-ի նոր կանոնադրությունը։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Golos LLC profile (Armenian)
    Link File
  • Golos LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Golos LLC CEO (Armenian)
    Link File
  • Golos LLC owners (Armenian)
    Link File
  • Golos LLC charter (Armenian)
    Link File
  • MOM request to Golos (Armenian)
    File