«Հրապարակ օրաթերթ»

«Հրապարակ օրաթերթը» հիմնադրվել է 2008 թվականին Երևանում։ Օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն է։ Նախկինում նա խմբագրել է «Ժամանակ Երևան» օրաթերթը։ Նոր լրատվամիջոցը, ինչպես Օհանյանն էր ասում՝ կապահովի անկողմնակալ և անաչառ լրատվություն:
Օրաթերթը տպագրվում է առայսօր՝ աշխատանքային օրերին։ Այն հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց տարբերակով։ Ունի նաև ակտիվ ներկայություն սոցիալական ցանցերում:
«Հրապարակ»-ը հիմնականում կենտրոնանում է քաղաքական թեմատիկայի վրա, սակայն անդրադառնում է նաև տնտեսական, սոցիալական և մշակութային հարցերին։ «Հրապարակը» երբեմն հայտնվում է փաստեր ստուգող լրատվամիջոցների (civiletcheck, fip.am) ուշադրության կենտրոնում։ Օրաթերթը հաճախ է հայտնվում դատարանում՝ զրպարտության և արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով։ Վերջին հայցվորներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը «Հրապարակից» պահանջում է հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Վճարովի |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Հրապարակ օրաթերթի» սեփականատերերն են Արմինե Օհանյանը և Սևակ Գրիգորյանը՝ համապատասխանաբար՝ 90% և 10% մասնաբաժիններով։ Ըստ 2025 թվականի ԻՇ հայտարարագրի՝ Արմինե Օհանյանին է պատկանում 90% բաժնեմաս, սակայն Սևակ Գրիգորյանի անունը բացակայում է: |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի կանոնադրության՝ բոլոր կարևոր որոշումները կայացնում է ընկերության սեփականատերերի (կամ նրանց ներկայացուցիչների) ժողովը։ Նրանք կարող են նաև երեք հոգուց բաղկացած խորհուրդ ստեղծել ընկերության առօրյա գործերը վարելու համար։ |
| Անհատ սեփականատեր | |
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2008 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Բուզանդի / 1/3 4 հարկ 0010 Երևան Հայաստան info@hraparak.am +374 11 52 66 70 https://hraparak.am/ |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Մետատվյալներ | «Հրապարակ օրաթերթի» երկու սեփականատերերից մեկի՝ Սևակ Գրիգորյանի մասին կենսագրական տեղեկություններ գրեթե չկան ՝ չհաշված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության փաստերը։
Ընկերությունը չի տրամադրում տեղեկատվություն աշխատողների քանակի մասին։ Լսարանի և շուկայի մասնաբաժինների (Audience and Market share ) մասին տեղեկատվությունը նույնպես բացակայում է։
Եկամուտների մասին տեղեկատվությունը վերջին անգամ թարմացվել է 2019-ին (Դրամը վերածված է դոլարի ըստ ՀՀ կենտրոնական բանկի փոխարժեքի, մուտք՝ 06.09.2025)։
Օրաթերթի խմբագրությունը չի գործում այն իրավաբանական հասցեում, որը նշված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում և լրատվամիջոցի կայքում։
Մեր ուղարկած հարցմանը հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ իրենք տեղեկատվություն և հաշվետվություն ներկայացնում են հարկային մարմիններին և Վիճակագրական կոմիտեին, իսկ «տարբեր կասկածելի ծագմամբ և ֆինանսավորմամբ կազմակերպություններին տեղեկատվություն տրամադրելու ոչ ցանկություն ունեն, ոչ պարտավորություն»։
| |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|



