«Իրավունք թերթ»

«Իրավունք» թերթը տպագրվում է 1989 թվականից։ Հիմնադիրը «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն է, որի նպատակը կուսակցության պաշտոնաթերթ ստեղծելն էր։ Կուսակցությունը հիմնադրել և ղեկավարել է Հրանտ Խաչատրյանը։ 2007 թվականի փետրվարի 20-ին «Իրավունք» թերթի հրատարակությունը դադարեց՝ «Սահմանադրական իրավունք միության» ներսում կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի և փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի միջև սկսված պայքարի պատճառով։ Ամեն ինչ սկսվեց 2006 թվականի սեպտեմբերին, երբ կուսակցական համագումարում Խաչատրյանն ընտրվեց պատվավոր նախագահ, իսկ Բաբուխանյանը ստանձնեց խորհրդի նախագահի պաշտոնը։ Թեև սկզբում Հրանտ Խաչատրյանը հայտարարել էր, որ ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից, նա միտքը փոխեց և դիմեց դատարան։ 2007 թվականի հունվարի 31-ին դատարանը չեղյալ հայտարարեց համագումարի որոշումը և վերականգնեց նրան նախագահի պաշտոնում։ Բաբուխանյանը և «Իրավունքի» գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը փետրվարի 27-ին հիմնեցին իրենց սեփական թերթը՝ «Իսկական Իրավունք»։ Միևնույն ժամանակ, Գալաջյանը և տնօրեն Գեղամ Գրիգորյանը դատարան դիմեցին՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքում։ Նոյեմբերի 20-ին դատարանի որոշմամբ նրանք վերականգնվեցին իրենց պաշտոններում:
Ներկուսակցական այս վեճը հանգուցալուծվեց նրանով, որ մեկ տարի անց՝ 2008-ի հունիսի 3-ին «Իրավունք» թերթի հրատարակությունը վերսկսվեց՝ Հովհաննես Գալաջյանի եւ Գեղամ Գրիգորյանի ղեկավարությամբ, իսկ Հայկ Բաբուխանյանը վերադարձավ խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնին։
Այժմ թերթի արխիվի մի մասը հասանելի է iravunk.com կայքում, որը ներկայացնում է ոչ միայն տպագիր տարբերակի նյութերը, այլ նաև տեղեկատվություն է տրամադրում «Իրավունք մեդիա հոլդինգ»-ի և «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության մասին։ «Իրավունք» թերթի լրատվական գործունեությունն իրականացնողը թերթի տպագիր տարբերակում նշված է «Իրավունք մեդիա» ՍՊԸ։ Սակայն այդ ՍՊԸ - ի վկայականը և տրման ամսաթիվը համապատախանում է
«Իրավունք թերթ» ՍՊԸ - ի տվյալներին, որը ստեղծվել է 2019 թվականին։ Ըստ 2025 թվականի ԻՇ հայտարարագրի՝ այս ՍՊԸ - ի սեփականատերերն են Իլոնա Ազարյանը և Արմեն Գևորգյանը, որոնք «Իրավունք մեդիա» հոլդինիգի աշխատակազմում ներկայացված են որպես «Իրավունք» թերթի լրագրող և թողարկող։ Իսկ հոլդինգի հիմնադիր նախագահը Հայկ Բաբուխանյանն է, որին պատկանում է «Իրավունք մեդիա» ՍՊԸ - ի բաժնեմասերի 52% - ը։ «Իրավունք» թերթը տպագրվում է շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։ Հովհաննես Գալաջյանի մահից հետո գլխավոր խմբագրի անունը չի նշվում։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Վճարովի |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Իրավունք» ապրանքանիշի ներքո գործում են երկու ընկերություններ՝ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն, որ հիմնադրվել է 2019 թվականին, իրականացնում է տպագիր թերթի հրատարակումը։ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն գործում է որպես հոլդինգ, որը ներառում է տպագիր թերթը, iravunk.com կայքը, ITV հեռուստաընկերությունը և ռուսալեզու «Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի» թերթը։ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի 54% բաժնետերը Բաբուխանյան ընտանիքն է, 24% բաժնեմասը պատկանում է Գրիգորյան ընտանիքին, իսկ մնացած 24%-ի սեփականատեր նշված է Գալաջյան ընտանիքը։ «Իրավունք թերթ» ՍՊԸ - ի սեփականատերերն են Իլոնա Ազարյանը և Արմեն Գևորգյանը՝ յուրաքանչյուրը 50% մասնաբաժնով։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ կանոնադրության՝ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը։ Տնօրենն իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ը։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1989 «Իրավունք» թերթը տպագրվում է 1989 թվականից, սակայն լրատվական գործունեությունն իրականացնող «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019-ին։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Բաղրամյան 59 բն. 6 0033 Երևան Հայաստան Iravunk@iravunk.com +374 10 22 67 30 http://www.iravunk.com |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր |
| |
|---|---|---|
| Մետատվյալներ | Սեփականատիրության կառուցվածքը շփոթեցնող է։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի 2025 թվականի հունվարի հրապարակման, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերերն են Զարուհի Հայկի Բաբուխանյանը (33%), Լևոն Գեղամի Գրիգորյանը (24%), Հայկ Բաբուխանյանը (19%), Նվարդ Գրիգորյանը (18%) և Արման Հովհաննեսի Գալաջյանը (6%): Սակայն 20.02.2025-ի Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում լրատվամիջոցի սեփականատերերի բաշխումը նշված է հետևյալ կերպ՝ Հայկ Բաբուխանյան (52%), Գեղամ Գրիգորյան (24%) և Հովաննես Գալաջյան (24%): Հովհաննես Գալաջյանը մահացել է 2024-ի հունվարին, սակայն 2025-ի ԻՇ հայտարարագրում նրա անունը կրկին նշված է։ Բախուխանյան Հայկի 19 տոկոսը եւ նրա դստեր՝ Բաբուխանյան Զարուհու 33 տոկոսը միասին կազմում է 52 տոկոս, սրանից հետեւություն անելով՝ մենք ստեղծել ենք Բաբուխանյան ընտանիքի պրոֆիլը։ Արման Գալաջյանը (հայրանունը՝ Հովհաննես), Նվարդ Գրիգորյանը և Հովհաննես Գալաջյանը, ըստ Պետական ռեգիստրի, գրանցված են եղել նույն հասցեում։ Նրանց 18 + 6 տոկոսը կազմում է 24 տոկոս։ Ըստ այդմ՝ ստեղծել ենք Գալաջյանների պրոֆիլը։ Արման Գալաջյանի և Նվարդ Գրիգորյանի վերաբերյալ այլ տեղեկություն հասանելի չէ։ Բացի այդ, գործում է «Իրավունք թերթ» ՍՊԸ - ն, որի 50 տոկոս բաժնետեր Իլոնա Ազարյանը «Իրավունք թերթ» - ի լրագրող է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է Արմեն Գևորգյանին, որը կայքում նշված է որպես թերթի թողարկող։ Կենսագրական այլ մանրամասներ հրապարակված չեն։ iravunk.com կայքի որոշ բաժիններ լրացված չեն։ Ֆինանսական հաշվետվությունը, աշխատողների թիվը, շուկայի և լսարանի մասնաբաժինը բացակայում է։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|





