Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը հիմնադրվել է 2010թ. նոյեմբերի 23-ին: Օրաթերթը ներկայումս տպվում է 3,968 օրինակ տպաքանակով: Հիմնադրումից ի վեր այն կանոնավոր կերպով լույս է տեսնում: Օրաթերթը տպվում է ամեն օր՝ բացառությամբ երկուշաբթի և կիրակի օրերի: Օրաթերթը բաղկացած է տարբեր բաժիններից, ինչպիսիք են՝ սոցիալական, տնտեսական, մշակութային և այլն: Հրապարակվում են նաև լուրեր և հարցազրույցներ:
Օրաթերթը հիմնադրել է նախկին լրագրող և ներկայիս ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Սկզբում նա ներկայացնում էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ հետագայում, որպես անկախ պատգամավոր ընտրվել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով: Օրաթերթը հաճախ է հրապարակում իր սեփական աղբյուրներից ստացած տեղեկություններ և անդրադառնում է քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի ներքին գործերին, ինչի արդյունքում հաճախ է ներքաշվում իրավական վեճերի մեջ: Վերջին տարիներին «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել հիմնականում իշխանության ներկայացուցիչները, օրինակ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն և այլք:
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Վճարովի |
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին։ Այս ընկերությունը հրատարակում է «Ժողովուրդ» օրաթերթը, որի առաջին համարը լույս է տեսել 2011-ի փետրվարին։ Ընկերությանն է պատկանում նաև 2010-ին գրանցված և 2012-ի մարտից գործարկվող armlur.am կայքը։ Ընկերության 100% սեփականատերը Թագուհի Թովմասյանն է։ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո նա ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին, որը Թովմասյանի ամուսնու մայրն է։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի կանոնադրության 4․4 կետի համաձայն՝ ընկերության մասնակիցը, որն առնվազն 10% բաժնեմաս ունի, իրավունք ունի դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացում ընկերությունից, եթե նա իր գործունեությամբ կամ անգործությամբ դժվարացնում է ընկերության բնականոն գործունեությունը։ Ընկերության կառավարումն իրականացվում է ընդհանուր ժողովի միջոցով, իսկ ժողովի ընդունած որոշումներն ունեն իրավական ուժ, եթե քվեարկությանը մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների կեսից ավելին։ Որոշ հարցեր, օրինակ՝ կանոնադրության փոփոխությունները, կանոնադրական կապիտալի մեծացումը և այլն, ընդունվում են ընկերության մասնակիցների առնվազն ընդհանուր ձայների թվի երկու երրորդով, մնացած հարցերն ընդունվում են ձայների թվի մեծամասնությամբ։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2010 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Աբովյան 22ա/3 0010 Երևան Հայաստան info.armlur@gmail.com +374 10546423, +37496546423, +3749310546423 http://armlur.am |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Մետատվյալներ | Ֆինանսական հասանելի հաշվետվությունը բավականին հին է՝ 2016թ.-ի։ Ֆինանսական հաշվետվությունը հրապարակված է թերթին պատկանող armlur.am կայքում։ Ընդ որում՝ կայքում չկա առանձին բաժին «ֆինանսական հաշվետվություն» կամ նմանատիպ անվամբ, որտեղից կարելի կլիներ հեշտությամբ գտնել հաշվետվությունները։ Այնուամենայնիվ, հարցմանը պատասխանելիս ընկերությունը տրամադրել է 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պատասխանել հետազոտական խմբի բոլոր հարցերին։ Խնդրել էինք նաև պարզաբանել՝ արդյո՞ք ֆինանսական հաշվետվությունը ներառում է նաև կայքի ցուցանիշները, ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ ֆինանսական հաշվետվությունը ներառում է և՛ թերթին, և՛ կայքին վերաբերող ցուցանիշները։ Հարցմամբ տրամադրված 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն՝ եկամուտները կազմել են 4 827 190 դրամ թերթերից (12 314 ԱՄՆ դոլար)։ Գովազդից ստացված եկամուտները 65 768 624 դրամ (167 777 ԱՄՆ դոլար)։ Տպագրական ծախսերը կազմել են 6 120 000 դրամ (15 612 ԱՄՆ դոլար), աշխատավարձերը 50 762 418 դրամ (129 495 ԱՄՆ դոլար), այլ ծախսերը 5 850 289 դրամ (14 924 ԱՄՆ դոլար)։ Վճարված հարկերը. եկամտահարկ՝ 9 589 485 դրամ (24 462 ԱՄՆ դոլար), շրջանառության հարկ՝ 3 360 836 դրամ (8573 ԱՄՆ դոլար), սոցիալական վճար՝ 2 151 196 դրամ (5487 ԱՄՆ դոլար)։ դրոշմանիշային վճար՝ 694 000 դրամ (1770 ԱՄՆ դոլար)։ Թերթի վերջին էջում նշված է գլխավոր խմբագրի անուն, ազգանունը, թերթի կոնտակտային տվյալները, ինչպես նաև տեղեկություններ տպաքանակի վերաբերյալ։ Կայքում ևս նշված է առանձին կայքի խմբագրի անունը։ Ընկերությունը տրամադրել է նաև տեղեկություններ ֆեյսբուքյան էջի, յութուբյան էջի, ինչպես նաև նույն ընկերությանը պատկանող armlur.am կայքի այցելությունների թվի վերաբերյալ։ Այսպես, հարցման պատասխանի համաձայն, մայիսի 10-ից մինչև օգոստոսի 7-ը թերթի՝ «Ժողովուրդ օրաթերթ» անվանումով ֆեյսբուքյան էջն ունեցել է 100 533 432 դիտում։ ֆեյսբուքյան էջի այցելուների 74%-ը եղել են Երևանից։ Նույն ժամանակահատվածում յութուբի էջն ունեցել է 17 642 708 դիտում։ armlur.am կայքը, որը նույնպես պատկանում է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին, հունիսի 1-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 4 000 000 դիտում։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



