«Փաստ»

«Վարուժան Բաբաջանյան» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող «Փաստ» թերթը հիմնադրվել է 2016 թվականին։ Ներկայում թերթը տպագրվում է 2000 օրինակ տպաքանակով: «Փաստ»-ը լուսաբանում է հիմնականում քաղաքական թեմաներ, ունի թեմատիկ բաժիններ՝ «Անդրադարձ», «Արտերկրյա մամուլ» և այլ անվանումներով։ «Փաստ»-ը գործում է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց՝ իր past.am կայքի միջոցով։
Թերթի խմբագիրը Արտակ Ճաղարյանն է, նա նախկինում եղել է Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը։ Կարեն Կարապետյանը եղել է 2-րդ և 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Վերջինս «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է։
Թերթի սեփականատեր Վարուժան Բաբաջանյանը զբաղվել է նաև քաղաքականությամբ։ 2017 թվականին Ազգային ժողովի ընտրություններում նա առաջադրվել է որպես Տավուշի մարզի վարկանիշային թեկնածու «Ծառուկյան» դաշինքից, սակայն չի եղել կուսակցության անդամ: Չնայած «Ծառուկյան» դաշինքը հայտնվեց խորհրդարանում, Բաբաջանյանը չանցավ՝ ցուցակի 41-րդ տեղում էր։
2017-ի ընտրություններից առաջ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրաժարական է տալիս «Փաստ» թերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից։
2018-ին Բաբաջանյանը հայտնել է, որ հեռանում է «Փաստ» թերթի խմբագրի պաշտոնից՝ այդ պաշտոնում առաջարկելով Արտակ Ճաղարյանի թեկնածությունը։ Այս պաշտոնը Բաբաջանյանը թողել է արդեն 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այս անգամ ևս նա որպես անկուսակցական թեկնածու առաջադրվել է Տավուշի մարզում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Սակայն չի ընտրվել պատգամավոր։
Բաբաջանյանը մասնակցել է նաև 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որին չի հաջողվել անցնել խորհրդարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական ցուցակում նրա անվան դիմաց նշված է, թե նա կուսակցության անդամ է, սակայն հետազոտության ժամանակ Բաբաջանյանը մեզ հայտնեց, որ չի եղել կուսակցության անդամ, մասնակցել է որպես անկուսակցական թեկնածու։
«Փաստ» թերթից բացի, Վարուժան Բաբաջանյանը հիմնադրել է նաև orer.am կայքը։ Մեկ այլ՝ oratert.am կայքը ևս գրանցվել է նրա կողմից։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Վճարովի |
| Պասիվ թափանցիկություն | պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Փաստ» օրաթերթի հրատարակիչը «Վարուժան Բաբաջանյան Սարգսի» ԱՁ-ն է։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | «Փաստ» օրաթերթը հիմնադրվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Այսինքն՝ հիմնադիրը ֆիզիկական անձ է, ինչը ենթադրում է, որ «Վարուժան Բաբաջանյան» ԱՁ-ի հետ կապված որոշումներ կայացնողը հենց անհատ ձեռնարկատերն է։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2016 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Հերացի 18 0025 Երևան Հայաստան pasttert@gmail.com +374 41 902 211 https://past.am |
| Եկամուտ | 29 136 349 դրամ/74 327 ԱՄՆ դոլար |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |



