Ռադիո

Ռադիոկայանների ընտրություն

Այս հետազոտության համար մենք ընտրել ենք ինը ռադիոկայան՝ հաշվի առնելով թե’ քանական, թե որակական չափանիշներ, որպեսզի դրանք հնարավորինս ճշգրիտ արտացոլեն Հայաստանի մեդիադաշտը։ Ըստ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կայքի տվյալների (դիտվել է 11.07.2025-ին), Հայաստանում գործում են հանրապետական սփռում ունեցող 4 («Առաջին ծրագիր», «Երևան ՖՄ», «Ռադիո Հայ», «Ռադիո Ջան»), միայն Երևանում հասանելի 20 և 7 մարզային սփռում ունեցող ռադիոկայաններ։

Ընտրության չափանիշներ

  1. Նախևառաջ մենք հաշվել ենք յուրաքանչյուր ռադիոկայանի ունեցած հետևորներդի ընդհանուր թիվը հնարավոր բոլոր հարթակներում, ներառյալ՝ Facebook, Instagram, X, LinkedIn, TikTok, Telegram և YouTube։
  2. Մենք նախապես ընտրել ենք այն ռադիոկայանները, որոնք ունեն կամ հանրապետական կամ մայրաքաղաքային սփռում, քանի որ մայրաքաղաք Երևանում է ապրում ՀՀ բնակչության հիսուն տոկոսից ավելին։  
  3. Առաջնահերթություն ենք տվել այն ռադիոկայաններին, որոնք հեռարձակում են քաղաքական և վերլուծական ծրագրեր, ինչպիսիք են «Հանրային ռադիոն», «Գործարար Ալիք էֆ էմ 106.5», «Ռադիո Հայը» և «Ռադիո Ավրորան»։ Այս ռադիոկայանները մեծապես նպաստում են հանրային դիսկուրսի ձևավորմանը և քաղաքական իրազեկվածությանը։
  4. Հաջորդ քայլով մենք ներառել ենք այն ռադիոկայանները, որոնք ունեն լրատվական ծրագրեր, նույնիսկ եթե դրանք սահմանափակվում են հինգ րոպեանոց կարճ լրահոսով։ Քանի որ անգամ կարճ լրատվական նյութը նպաստում է տեղեկատվության տարածմանը և իրազեկվածության բարձրացմանը։

Ռադիոկայանների շտեմարան