«Ավտոռադիո»

Logo of «Ավտոռադիո»

«Ավտոռադիոն» հիմնադրվել է Ռուսաստանում՝ 1992 թվականին։ Այսօր այն  երաժշտական-տեղեկատվական ռադիոկայան է, որը հեռարձակվում է Ռուսատանի և այլ երկրների բազում քաղաքներում։


«Ավտոռադիո» ռադիոծրագիրը Երևանում հեռարձակում է «Ավտոռադիո» ՍՊԸ-ն։ Ըստ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումների՝ ընկերությունը մայրաքաղաքային սփռման լիցենզիա է ստացել 2005-2017 և 2017-2027 թվականների համար։ 


Ռադիոծրագիրը հեռարձակող «Ավտոռադիո» ՍՊԸ-ն 2004 թվականին հիմնադրել են Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանի եղբորորդին՝ Արտավազդ Ամիրյանը և Արմեն Ավագյանը, որը հաջորդ տարի դուրս է եկել ընկերությունից։  


2025 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ընկերության 66% -ի սեփականատերը Քրիստինե Սարգսյանն է, 34%-ինը՝ Արմեն Ամիրյանը։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՏեղական
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«Ավտոռադիո» ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիան պատկանում է «Ավտոռադիո» ՍՊԸ-ին, որի 66% -ի սեփականատերը Քրիստինե Սարգսյանն է, 34%-ինը՝ Արմեն Ամիրյանը։

Քվեարկության իրավունք«Ավտոռադիո» ՍՊԸ-ի կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների (կամ իրենց լիազոր ներկայացուցիչների) ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը։ Ընկերության գործունեության վերաբերյալ վերահսկողությունն իրականացնում է վերստուգողը։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2005/2006

Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումների՝ «Ավտոռադիո» ռադիոծրագիրը հեռարձակելու լիցենզիան տրամադրվել է 2005 թվականին։ Հեռարձակող «Ավտոռադիո» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2004-ին, սակայն 2016 թվականին Հանրային ռադիոյի կայքում հրապարակվել է «Անաչառ տեղեկատվություն, բարձր տրամադրություն. «Ավտոռադիոն» 10 տարեկան է» վերտառությամբ հոդված, ինչը հուշում է, որ այն հիմնադրվել է 2006-ին։

Հիմնադիր
  • Արտավազդ Ամիրյան

    Արտավազդ Ամիրյանը 2004 թվականին հիմնադրել է «Ավտոռադիո» ռադիոծրագիրը հեռարձակող «Ավտոռադիո» ՍՊԸ-ն։ 2022 թվականին ընկերության 34% մասնաբաժինը փոխանցել է հորեղբորը՝ Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանին։

    Արտավազդ Ամիրյանը հաղորդավար է, երկար տարիներ աշխատել է հեռուստառադիոարտադրության ոլորտում։ 

    2001-2007թթ․ աշխատել է հորեղբոր հիմնադրած «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է հեղինակային տարբեր հեռուստանախագծեր` «Մինչև 18 և…», «1 օրը 30 րոպեում» և այլն:

    2007-2010թթ․ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` կազմակերպելով «Բլեֆ» հեռուստանախագիծը, այնուհետև վարել է «Նոստալջի» երաժշտական հեռուստանախագիծը: 2011թ. աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, վարել է «Բարև երկիր» տեղեկատվական, վերլուծական ծրագիրը: 

    2006 թվականին հիմնադրել է Արմեն Ամիրյանի ռադիոկայանների հետ փոխկապակցված «Էֆ էմ թայմս» ՍՊԸ-ն, մի քանի ամիս անց այս ընկերության սեփականատերը դարձել է Կարինե Շահինյանը, որը, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Ամիրյանի ընկերությունների հաշվապահն է։

    2015-ից աշխատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունում։ 

    Ըստ սոցցանցերի հրապարակումների՝ այժմ բնակվում է ԱՄՆ-ում։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Նաիրա Մելքումյան

    Զարուհի Կարախանյանը «Ավտոռադիո» ռադիոծրագիրը հեռարձակող «Ավտոռադիո» ՍՊԸ-ի տնօրենն է 2016 թվականից։

    Վախթանգ Կարախանյանի քույրն է, որը 2005 թվականից եղել է «Ավտոռադիոյի» գլխավոր պրոդյուսերը։ 2025 թվականի մարտից եղբոր հիմնադրած «Ռադիոտուն» ՍՊԸ-ի 1% սեփականատերն է։

    2025 թվականի սեպտեմբերին Զարուհի Կարախանյանը, «Ռադիո Վան»-ի տնօրեն և 10% սեփականատեր Շուշանիկ Արևշատյանի դուստրը՝ ռեժիսոր Աննա Արևշատյանը, «Ռադիո Ավրորայի» հիմնադիր Միքայել Ջանփոլադյանը, «Քիսս էֆ էմ»-ի սեփականատեր Ռուզաննա Շահինյանը և Քրիստինա Խաչատրյանը հիմնադրել են «Ազգային ռադիո ագրեգատոր» ՍՊԸ-ն։ Ընկերության կանոնադրության մեջ հստակ չի նշվում, թե ինչ գործունեությամբ է զբաղվելու «Ազգային ռադիո ագրեգատորը»։

Կոնտակտային տվյալներԱ.Մանուկյան 5
0025 Երևան
Հայաստան
info@autoradio.am
+374 10 57 88 89
autoradio.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«Ավտոռադիո» ՍՊԸ-ի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակվել առցանց տիրույթում։

Ռադիոկայանի կայքը՝ autoradio.am-ը, խիստ սահմանափակ տեղեկություն է պարունակում՝ լոգոներ, հեռախոսահամար, էլ․ հասցե, ֆեյսբուքյան էջ։ Հատկանշական է, որ «Ավտոռադիոյի» կայքում կա նաև Արմեն Ամիրյանի մյուս ռադիոկայանի՝  «Երևան էֆ էմ»-ի լոգոն։  Չի նշվում, թե ով է ռադիոծրագրի գլխավոր խմբագիրը, քանի աշխատակից ունի ընկերությունը։

Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմել ենք «Ավտոռադիո» ՍՊԸ-ին, սակայն մեր հարցմանը չեն պատասխանել։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Autoradio LLC profile (Armenian)
    File
  • Autoradio LLC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Autoradio LLC CEO (Armenian)
    File
  • Autoradio LLC owners (Armenian)
    File
  • MOM request to Autoradio (Armenian)
    File