Գործարար ալիք

Logo of Գործարար ալիք

«Գործարար ալիք»-ը Հայաստանում «առաջին և միակ մասնավոր սոցիալ-քաղաքական ռադիոընկերությունն է»։ Քանի որ ռադիոն հաճախ ասոցացվում է երաժշտության հետ, ընտրվել է «Երգելու ժամանակ չկա» կարգախոսը, որն ընդգծում է լրատվամիջոցի կենտրոնացումը սոցիալ-քաղաքական և տեղեկատվական բովանդակություն մատուցելու վրա, այլ ոչ թե ժամանցի կամ երաժշտության։ «Գործարար ալիք»-ը ներկայացնում է  լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և քննարկումներ՝ օգտագործելով տարբեր ձևաչափեր։


Լրատվամիջոցը «Լրատվական ռադիո» անունով 2011 թվականին հիմնադրել է  լրագրող Կորյուն Խումարյանը։


Ռադիոծրագիրը մայրաքաղաքային սփռում ունի։ Բացի 106.5 հաճախականությունից, «Գործարար ալիք»-ի բովանդակությունը վիդեո ձևաչափով հրապարակվում է նաև լրատվամիջոցի յութուբյան ալիքում։ 


Մինչև 2023 թվականի հոկտեմբեր ռադիոծրագիրը հեռարձակվում էր «Լրատվական ռադիո» անունով՝ մեծ ուշադրություն դարձնելով քաղաքական թեմաներին։ Վերաբրենդավորումից հետո առաջնահերթ դարձան տնտեսական և գործարարությանն առնչվող թեմաները։ «Լրատվական ռադիո»-ի յութուբյան ալիքը և lratvakan.am կայքը շարունակում են գործել՝ ներկայացնելով քաղաքական հաղորդումները, իսկ մյուս հաղորդումները հրապարակվում են «Գործարար ալիք»-ի յութուբյան ալիքում։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական թեմաները հեռարձակվում են  «Գործարար ալիք»-ի FM106.5 հաճախականությամբ։


Հեռարձակման լիցենզիան պատկանում է «Իմպուլս» ՍՊԸ-ին, որի 100% սեփականատերը ընկերության և ռադիոկայանի հիմնադիր Կորյուն Խումարյանի կինն է՝ Ալլա Աբովյանը։ 2020 թվականից «Իմպուլս» ՍՊԸ-ի տնօրենը Դավիթ Խումարյանն է՝ Կորյուն Խումարյանի և Ալլա Աբովյանի կրտսեր որդին։ Ռադիոծրագրի գլխավոր խմբագիրն էլ Խումարյանի ավագ որդու՝ Գարեգին Խումարյանի կինն է՝ Լիաննա Խաչատրյանը։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՏեղական
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«Գործարար ալիք» ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիան պատկանում է «Իմպուլս» ՍՊԸ-ին, որի 100%-ի սեփականատերը Ալլա Աբովյանն է` Խումարյանների ընտանիքի անդամ։

Քվեարկության իրավունքԸստ «Իմպուլս» ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների (կամ նրանց լիազոր ներկայացուցիչների) ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության մասնակիցներն ունեն ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ։ «Իմպուլս» ՍՊԸ-ի միակ մասնակիցը 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ Ալլա Աբովյանն է։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը։ Տնօրենը լուծում է ընթացիկ բոլոր հարցերը, բացառությամբ մասնակիցների ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող հարցերից:
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2011
Հիմնադիր
  • Կորյուն Խումարյան

    Կորյուն Խումարյանը «Իմպուլս-Մայակ» ռադիոկայանի և «Լրատվական ռադիոյի» (հետագայում՝ «Գործարար ալիք») հիմնադիրն է։

    Կորյուն Խումարյանը (1941–2021) եղել է հայ լրագրող, մեդիա մասնագետ Ջավախքի (Վրաստան) Սաթխա գյուղից։ 

    1967 թվականից նրա գործունեությունը կապված է եղել Հայաստանի ռադիոհեռարձակման ոլորտի հետ։ Նա աշխատել է ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմում, եղել «Մայակ» ռադիոկայանի սեփական թղթակիցը Հայաստանում, զբաղեցրել է կարևոր պաշտոններ հայկական ռադիոյում, երկար տարիներ ղեկավարել է «Իմպուլս» ռադիոկայանը, որը հիմնադրել էր 1999-ին։ 

    Մինչ այդ Հայաստանում վերահեռարձակվում էր Ռուսաստանի «Մայակ» ռադիոկայանը, որը, հետագայում պետականորեն փակվելուց հետո, սկսեց հեռարձակվել մասնավոր կարգով՝ «Իմպուլս-Մայակ» անունով։ 

    1971 թվականից Խումարյանը եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։

    Մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Դավիթ Խումարյան

    Դավիթ Խումարյանը «Իմպուլս» ՍՊԸ-ի հիմնադիր Կորյուն Խումարյանի կրտսեր որդին է։ 

    Սովորել է Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Լրագրությունից դուրս 9 ամիս աշխատել է «Հայաստանի արտահանման կատալոգ» նախագծում։ 

    Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ 2020-ից նա փոխարինել է հորը «Իմպուլս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում։ Այլ լրատվամիջոցում աշխատելու փորձ չունի։

    «Գործարար ալիք»-ում Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ վարում է «Դարբինյանի ժամ» հաղորդումը, որն անդրադառնում է աշխարհում տեղի ունեցած, տեղի ունեցող ու տեղի ունենալիք իրադարձություններին՝ հայկական տեսանկյունից։

Գլխավոր խմբագիր
  • Լիաննա Խաչատրյան

    Լիաննա Խաչատրյանը Կորյուն Խումարյանի հարսն է, ավագ որդու՝ Գարեգին Խումարյանի կինը։ 

    Սովորել է Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Հոդվածներ է հրապարակել «Տարեգիր», ֆրանսիական «Նոր Յառաջ» թերթերում, թղթակցել է վրացական «Լիբերալի» պարբերականին։

    2011 թվականից աշխատում է Լրատվական ռադիոյում (հետագայում՝ «Գործարար ալիք»)։ 2025 թվականի հուլիսի դրությամբ համագործակցում է «Նովայա գազետա»-ի հետ, սյունակագիր է MediaLab.am-ում։ 2023 թվականից «Գործարար ալիքի» խմբագիրն է։

    Հիմնականում անդրադառնում է տարածաշրջանային քաղաքականությանն ու խնդիրներին, Հայաստանում գիտության զարգացմանը։ Երկրորդ մասնագիտությամբ կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ է, հետաքրքրությունների շրջանակում է նաև քաղաքականության մեջ հոգեբանական բաղադրիչը։

Այլ կարևոր անձինք
  • Գարեգին Խումարյան

    Գարեգին Խումարյանը Կորյուն Խումարյանի որդին և Դավիթ Խումարյանի եղբայրն է։ Նախկինում եղել է «Գործարար ալիքի» (այդ ժամանակ՝ «Լրատվական ռադիո») ծրագրերի տնօրեն։ 

    2019 թվականին ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն։ 

    2024 թվականի հունվարի 31-ին, երբ Հանրային ռադիոյի տնօրենը Գարեգին Խումարյանն էր, «Անվտանգության միջավայր» հաղորդումը հյուրընկալել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փետրվարի 5-ին Խումարյանը հանրային ռադիոյի կայքեջում անդրադարձել էր այս հարցազրույցին՝ ներողություն խնդրելով հաղորդման համար, որը, ըստ նրա, կարող էր ավելի լավը լինել։ Խումարյանը հոդվածում անհամաձայնություն էր հայտնել վարչապետի՝ հաղորդման ընթացքում արտահայտած որոշ մտքերին։ Նա նաև քննադատել էր հարցազրուցավարին՝ նշելով, որ հաղորդման ընթացքում եղածը լավ ժուռնալիստիկա չէր։ Այս հոդվածից մեկ օր անց՝ փետրվարի 6-ին, Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ, անդրադառնալով Գարեգին Խումարյանի հոդվածին, նշել էր, որ «ռադիոյի տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար»։ 

    Էթիկայի Դիտորդ մարմինը Հանրային հեռարձակողի դիմումի հիման վրա փորձագիտական վերլուծության է ենթարկել Խումարյանի՝ «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» վերտառությամբ  հոդվածը ռադիոյի տաղավարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ եւ արձանագրել, որ այնտեղ լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա։

    Այս միջադեպից հետո Խումարյանի ու Հանրային հեռարձակողի խորհրդի միջև հարաբերությունները լարվել էին։

    Գարեգին Խումարյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել էր 2024-ի ապրիլի 12-ին։ Նա հայտարարել էր, որ կմասնակցի Հանրային ռադիոյի տնօերնի պաշտոնի համար անցկացվող մրցույթին։ Առաջին մրցույթին գրանցված թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց, իսկ երկրորդ մրցույթի արդյունքում ՀՀԽ-ի որոշմամբ Արմեն Քոլոյանն ընտրվեց ռադիոյի տնօրեն։

    Խումարյանը դատական կարգով վիճարկել է մրցույթում Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումների իրավաչափությունը։

Կոնտակտային տվյալներԳ․ Քոչարի 21
4-րդ հարկ
0009 Երևան
Հայաստան
impuls@impuls.am, marketing@lratvakan.am
+374 (60) 44-12-73 ; +374 (11) 28-00-00
www.lratvakan.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«Գործարար ալիք»-ի կայքը՝ lratvakan.am-ը, չունի «Մեր մասին» բաժին, տեղեկություն չի պարունակում լրատվամիջոցի պատմության, աշխատակազմի վերաբերյալ։ 

Առանցքային դերակատարների մասին տվյալները կա՛մ վերցվել են բաց աղբյուրներից, կա՛մ ստացվել տնօրենի հետ զրույցի շնորհիվ։

Լրատվամիջոցի ղեկավարությունը  պատրաստակամորեն պատասխանել է մեր հարցերին, սակայն հրաժարվել է տրամադրել ֆինանսական հաշվետվությունը՝ նշելով, որ այն հրապարակվել է եթերում ու ներկայացվել վերահսկող մարմնին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։ Այլ տեղեկատվություն եկամուտների ու ծախսերի վերաբերյալ չի տրամադրվել։ 

«Իմպուլս» ՍՊԸ-ի սեփականատերերի մասին տեղեկությունն ու կանոնադրությունը  հասանելի են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Impuls LLC profile (Armenian)
    Link File
  • Impuls LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Impuls LLC CEO (Armenian)
    Link File
  • Impuls LLC owners (Armenian)
    Link File
  • Impuls LLC charter (Armenian)
    Link File
  • MOM request to Impuls LLC (Armenian)
    File