«Քիսս ԷՖ ԷՄ»

«Քիսս ԷՖ ԷՄ» ռադիոկայանը հիմնադրվել է 2017 թվականին: Այն հնարավոր է լսել 88.3 հաճախականությամբ, ինչպես նաև օնլայն հարթակի՝ kissfm.am - ի միջոցով: «Քիսս ԷՖ ԷՄ» - ի լոգոն տեղադրված է նաև auroranews.am կայքում, որից կարելի է մուտք գործել kissfm.am։ Ինչպես նաև երկու ռադիոկայանների («Ռադիո Ավրորա» և «Քիսս ԷՖ ԷՄ) սեփականատերերից յուրաքանչյուրը ներգրավված է երկու ռադիոկայանների աշխատանքում էլ։ «Քիսս ԷՖ ԷՄ» - ը հիմնականում երաժշտական է և կենտրոնանում է արևմտյան փոփ երաժշտության վրա, սակայն ժամը մեկ եթեր է հեռարձակում Հայաստանի քաղաքական անցուդարձին վերաբերող և միջազգային լուրեր: Որոշակի հաղորդումներ ինտերակտիվ շփում են ստեղծում ռադիոլսողի հետ, և այդ նյութերը պահպանվում են ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքում։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Տեղական |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Քիսս ԷՖ ԷՄ» ռադիոկայանի 100 % սեփականատերն է Ռուզաննա Շահինյանը։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ «Քիսս էֆէմ» ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Յուրաքանչյուրն ունի իր բաժնեմասին համապատասխան ձայների քանակ։ Ընկերության ընթացիկ գործերը ղեկավարում է տնօրենը։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2017 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Պուշկինի 21/9 0010 Երևան Հայաստան info@kissfm.am +374-95-883883, +374-10-250883, +374-91-250883, +374-91-331007 http://www.kissfm.am |
| Եկամուտ | 86,089,889 դրամ / 219,208.84 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | 63,498,792 դրամ / 161,685.61 ԱՄՆ դոլար (2024) |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Մետատվյալներ | Ռադիոկայանի ամբողջական ծրագրերը չեն արխիվացվում: Սեփականատերերի և անձնակազմի մասին կենսագրական տվյալները գրեթե բացակայում են։ Լսարանի և շուկայի մասնաբաժինների վերաբերյալ տեղեկություններ ևս չկան: Գրավոր հարցմանը ընկերությունը հրաժարվել է պատասխանել։ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրում նշված հասցեն չի համընկնում Ֆեյսբուքյան էջում նշված հասցեի հետ, որը նույնն է, ինչ «Ռադիո Ավրորայի» հասցեն։ Դավիթ Ջալալյանը միայն լրատվական բաժնի գլխավոր խմբագիրն է։ Ֆինանսական հաշվետվության արժույթը վերածել ենք ամերիկյան դոլարի՝ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2024 թվականի միջին փոխարժույթի։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



