Հայաստանի հանրային ռադիո

Logo of Հայաստանի հանրային ռադիո

1925-ի փետրվարի 23-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշեց Երևանում ստեղծել հանրապետական նշանակության ռադիոկայան։ 1926-ի սեպտեմբերի 1-ին երկաթուղային կայարանի շենքից հեռարձակվեց առաջին փորձնական ռադիոհաղորդումը, որը տևեց 25 րոպե։


Այսօր ռադիոն լսելի է Հայաստանի ողջ տարածքում և մատուցում է աուդիո ու տեքստային բովանդակություն 12 լեզվով։ Դրանց մի մասը նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։


Հանրային ռադիոն ներկայացնում է քաղաքական, հասարակական, միջազգային, մշակութային և այլ թեմաներով լուրեր։ Այն ունի նաև բազմազան հաղորդումներ երաժշտության, սպորտի, գրականության և այլ ոլորտների մասին։


Վերջին շրջանում Հանրային ռադիոյի վերաբերյալ ամենաքննարկվող թեման տնօրենի ընտրությունն էր։ Նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանի ընտրության հետ համաձայն չէին մյուս թեկանածուները, և հարցը ներկայում քննվում է դատարանում։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՀանրային
Աշխարհագրական ծածկույթԱզգային
Բովանդակության տեսակԱնվճար
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

Հայաստանի հարային ռադիոն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության ծրագրերից է, ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։

Քվեարկության իրավունք«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրության համաձայն՝ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը համարվում է կառավարման բարձրագույն մարմինը։ 2023 թվականի հաշվետվության մեջ, որը հրապարակված է Հանրային ռադիոյի կայքում, նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։ Կանոնադրությամբ սահմանված է, որ ընկերությունում տնօրենների խորհուրդ չի ձևավորվում։ Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության Հանրային հեռարձակողի խորհրդին։ Ընկերության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1926
Հիմնադիր
  • Հայաստանի Հանրապետություն

    1925 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում ընդունեց Երևանում հանրապետական նշանակության ռադիոկայան հիմնելու վերաբերյալ։ 1926թ. սեպտեմբերի 1-ին Հանրապետական նշանակության պետական ռադիոկայանը երկաթուղային կայարանի շենքից եթեր հեռարձակեց 25 րոպե տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը:

Գործադիր տնօրեն (CEO)
  • Արմեն Քոլոյան

    Հանրային ռադիոյի տնօրենը Արմեն Քոլոյանն է: Նա 1979 թվականին ավարտել է Մոսկվայի  Վլադիմիր Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։ Համալսարանական կրթությունից հետո Հայաստանում աշխատել է դպրոցում՝ որպես մանկական հոգեբան և լոգոպեդ։ 1980-ականներին աշխատել է «Կոմսոմոլեց» թերթում։ Աշխատել է նաև Հայաստանի հեռուստառադիոյի պետական կոմիտեում որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր՝ հեռուստատեսության ուսումնական և գիտահանրամատչելի հաղորդումների խմբագրությունում։ Որպես լրագրող աշխատել է նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցության» մամուլի և տեղեկատվական կենտրոնում։ 1992-ից թղթակցել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական, ապա հայկական ծառայությանը։ 1993-ին սկսել է աշխատել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունում՝ Մյունխենի կենտրոնակայանում։ 1995-2024թթ-ին աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում։ 2024-ին վերադարձել է Երևան և «Հանրային հեռարձակողի խորհուրդ»-ի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ ընտրվել Հանրային ռադիոյի տնօրեն։ 

    Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնողների թվում նաեւ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանն էր։ 2024-ի հուլիսի 22-ին՝ Արեմն Քոլոյանի ընտրվելուց մեկ շաբաթ առաջ, Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում հրապարակեց՝ հայտնելով իր հիմնավոր կասկածի մասին, որ «Հանրային հեռարձակողի խորհուրդ»-ը պատրաստվում է Հանրային ռադիոյի նախագահ ընտրել Արմեն Քոլոյանին։ 

    Գարեգին Խումարյանը նաեւ հայտնել էր, որ Քոլոյանը ընտրությունից առաջ ՀՀԽ այդ ժամանակ նախագահ Արա Շիրինյանի հետ հանդիպում է ունեցել Կառավարությունում՝ ակնարկելով, որ նրա ընտրությունը կանխորոշված էր եւ մրցույթը ձեւական է եղել։

Այլ կարևոր անձինք
  • Գարեգին Խումարյան

    Գարեգին Խումարյանը Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել 2019 թվականին։ 

    2024 թվականի հունվարի 31-ին, երբ նա դեռ Հանրային ռադիոյի տնօրենն էր, «Անվտանգության միջավայր» հաղորդումը հյուրընկալել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փետրվարի 5-ին Խումարյանը հանրային ռադիոյի կայքեջում անդրադարձել էր այս հարցազրույցին՝ ներողություն խնդրելով հաղորդման համար, որը, ըստ նրա, կարող էր ավելի լավը լինել։ Խումարյանը հոդվածում անհամաձայնություն էր հայտնել վարչապետի՝ հաղորդման ընթացքում արտահայտած որոշ մտքերին։ Նա նաև քննադատել էր հարցազրուցավարին՝ նշելով, որ հաղորդման ընթացքում եղածը լավ ժուռնալիստիկա չէր։  

    Այս հոդվածից մեկ օր անց՝ փետրվարի 6-ին, Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ, անդրադառնալով Գարեգին Խումարյանի հոդվածին, նշել էր, որ «ռադիոյի տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար»։

    Էթիկայի Դիտորդ մարմինը Հանրային հեռարձակողի դիմումի հիման վրա փորձագիտական վերլուծության է ենթարկել Խումարյանի՝ «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» վերտառությամբ  հոդվածը ռադիոյի տաղավարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ եւ արձանագրել, որ այնտեղ լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա։

    Այս միջադեպից հետո Խումարյանի ու Հանրային հեռարձակողի խորհրդի միջև հարաբերությունները լարվել էին։

    Գարեգին Խումարյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել էր 2024-ի ապրիլի 12-ին։ Նա հայտարարել էր, որ կմասնակցի Հանրային ռադիոյի տնօերնի պաշտոնի համար անցկացվող մրցույթին։ Առաջին մրցույթին գրանցված թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց, իսկ երկրորդ մրցույթի արդյունքում ՀՀԽ-ի որոշմամբ Արմեն Քոլոյանն ընտրվեց ռադիոյի տնօրեն։

    Խումարյանը դատական կարգով վիճարկել է մրցույթում Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումների իրավաչափությունը։

  • Վասակ Դարբինյան

    ՀՀԽ-ի նախագահը Վասակ Դարբինյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2025-ի հունիսի 2-ին։ ՀՀԽ-ի անդամ է նշանակվել 2021-ի հոկտեմբերին՝ վարչապետի որոշմամբ։ 

    Նա մեդիաոլորտում աշխատում է 1982 թվակնից։ Կարիերան սկսվել է «Երևանի համալսարան» շաբաթաթերթում, որից հետո նա աշխատել է «Հայք», «02», «Թերթ», «Առավոտ», «Ժամանակ», ‹‹Տարեգիր››, ‹‹Այբ-Ֆե›› պարբերականներում՝ իբրեւ լրագրող, նաեւ՝ գլխավոր խմբագիր։ Վասակ Դարբինյանը նաև հեռուստատեսությունում է զբաղեցրել խմբագրի պաշտոն․ Հանրային հեռուստաընկերության ‹‹Հայլուր›› ծրագրի խմբագիր (1998-1999), «Արմենիա» հեռուստաընկերության ‹‹Օրվա մամուլը›› հաղորդաշարի հեղինակ և խմբագիր (1999-2000), «Ա1+» հեռուստաընկերության ‹‹Ա1+ մամուլ›› հաղորդաշարի hեղինակ և խմբագիր: Աշխատել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում որպես մամուլի փորձագետ (2014-2015): Մինչեւ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակվելը Վասակ Դարբինյանն աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ»-ում՝ որպես սրբագրիչ (2016-2021)։ Այս լրատվամիջոցում է աշխատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը որպես խմբագիր։ «Հայկական ժամանակ»-ը տնօրիող ընկերության բաժնետոմսերի 70%-ը ներկայում պատկանում է Աննա Հակոբյանի մորը։

     

Կոնտակտային տվյալներԱլեք Մանուկյան 5
0025 Երևան
info@armradio.am
+374 10 57 09 70
www.hy.armradio.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

Հանրային ռադիոյի կայքում տեղեկատվություն չկա տնօրենի կամ աշխատակազմի վերաբերյալ։ Կայքի՝ «Մեր մասին» բաժնում շարադրված է միայն ռադիոյի պատմությունը։ Կայքում տեղադրված են հաշվետվություններ՝ 2015-ից սկսած, իսկ տնօրենի ընտրության, կանոնադրության և այլ մանրամասների մասին տեղեկություններ ստանալու համար օգտագործել ենք տարբեր աղբյուրներ։

Մենք նամակ ենք ուղարկել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին՝ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Արմեն Քոլոյանը տրամադրել է մեր հայցած տեղեկատվությունը և պատրաստակամություն հայտնել պատասխանել մեզ հուզող մյուս հարցերին։

Հանրային ռադիոն «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի ծրագրերից մեկն է։ Հանրային ռադիոյի կայքում հրապարակված է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության ընդհանրական տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Public Radio Company of Armenia CJSC profile (Armenian)
    File
  • Public Radio Company of Armenia CJSC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Public Radio Company of Armenia CJSC CEO (Armenian)
    File
  • Public Radio Company of Armenia CJSC charter (Armenian)
    File
  • Public Radio Company of Armenia CJSC financial report (Armenian)
    File
  • MOM request to Public Radio of Armenia (Armenian)
    File
  • Public Radio of Armenia response to MOM request (Armenian)
    File