«Ռադիո Ավրորա»

«Ռադիո Ավրորան» հիմնադրվել է 2004 թվականին։ Այն հեռարձակվում է 100.7 հաճախականությամբ։
Թեև ռադիոկայանը ունի երևանյան սփռում, հնարավոր է հետևել աշխատանքին radioaurora.am կայքի միջոցով։ Հաղորդումները հիմնականում ժամանցային են, սակայն ռադիոն ունի նաև լրատվական թողարկումներ։ Իսկ լուրերի համար նախատեսված Auroranews.am հարթակը անդրադառնում է քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ թեմաների։ Լրատվական հարթակը երբեմն հայտնվում է փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում ոչ արժանահավատ տեղեկատվություն տարածելու համար։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Տեղական |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Ռադիո Ավրորայի» 100% սեփականատերը Միքայել Ջանփոլադյանն է։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ «Ավրորա» ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների (կամ նրանց լիազոր ներկայացուցիչների) ընդհանուր ժողովն է, որն ունի ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրանց մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելին տնօրինող մասնակիցները։ Երբ քննարկվող հարցը պահանջում է բոլոր մասնակիցների միաձայնությունը, ժողովը իրավասու է բոլոր մասնակիցների ներկայության դեպքում։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2004 Թեև ՀՀ Արդարադատությա նախարարության իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում 2004 թվականն է նշված, մամուլում և հենց ռադիոկայանի սեփականատիրոջ ֆեյսբուքյան էջում ընդունված է 2005 թվականը։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Նաիրի Զարյան փողոց 22ա 0052 Երևան Հայաստան radio-aurora@mail.ru, info@auroranews.am +374 11 211 007 adioaurora.am, auroranews.am |
| Եկամուտ | 96,996,410 դրամ / 246,979.88 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | 39,530,794 դրամ / 100,656.41 ԱՄՆ դոլար (2024) |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Մետատվյալներ | սարանի և շուկայի մասնաբաժնի վերաբերյալ տեղեկությունները հասանելի չեն։ Բացակայում են սեփականատիրոջ, անձնակազմի կենսագրական և գործունեության մասին տվյալները։ Տեղեկություն չկա աշխատողների քանակի մասին։ Կայքում որոշ բաժիններ հասանելի չեն։ Ընկերությունը չի պատասխանել մեր հարցմանը։ Դավիթ Ջալալյանը միայն լրատվական բաժնի գլխավոր խմբագիրն է։ auroranews.am կայքի ստորին հատվածում տեղադրված են Kiss FM-ի, Aurora Media-ի, Jazz FM-ի լոգոները։ Սակայն ռեգիստրում դրանք իրարից անկախ ընկերություններ են՝ տարբեր սեփականատերերով։Ըստ ՀՌՀ-ի՝ «Ջազզ ԷֆԷմ»-ը հեղինակազորված ռադիոծրագիր է «Էգալիտե» ՍՊԸ-ի անվամբ։ Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Էգալիտե» ՍՊԸ-ի սեփականատերը Լյուդմիլա Շահինյանն է։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գովազդի տարածմամբ։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերերը (Միքայել Ջանփոլադյան («Ռադիո Ավրորա»), Ռուզաննա Շահինյան («Քիսս Էֆ Էմ»), Անաստասիա Ջանփոլադյան («Ավրորա Մեդիա»), Լյուդմիլա Շահինյան («Էգալիտե») գրանցված են նույն հասցեում։ Մինչև 2020 թվականը, ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հակամենաշնորհային երաշխիքի վերաբերյալ 18-րդ հոդվածի՝ Ֆիզիկական անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք կարող էին դառնալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված երկու անձի (մեկ հեռուստաընկերության և մեկ ռադիոընկերության) հիմնադիր և (կամ) մասնակից: Սակայն 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» մասին օրենքով լսողական ծրագրեր հեռարձակողների վրա այս սահմանափակումը չի տարածվում։ Ֆինանսական հաշվետվության արժույթը վերածել ենք ամերիկյան դոլարի՝ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2024 թվականի միջին փոխարժույթի։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



