Ռադիո հայ

«Ռադիո Հայը» հիմնադրվել է 1996 թվականին։ Մինչև 2005 թվականը հասանելի է եղել միայն Երևանի տարածքում, հետագայում հասանելի է դարձել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ «Ռադիո Հայը» նույնանուն ՍՊԸ-ի ծրագիրն է, իսկ ընկերության միակ մասնակիցը Անահիտ Թարխանյանն է, որը նաև «Ռադիո Հայ» ընկերության տնօրենն է։
«Ռադիո Հայ» լսողական ծրագիրն ունկնդիրներին ներկայացնում է լրատվական, երաժշտական և այլ բնույթի հաղորդումներ։ «Ռադիո Հայի» եթերում հնարավոր է լսել նաև «Ազատություն» ռադիոկայանի լրատվական հաղորդումները. «Ազատությունն» օգտագործում է «Ռադիո Հայի» հաճախականությունը Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքներում իր հաղորդումները հեռարձակելու համար։
Կայքում կա «Մեր թիմը» բաժին, որտեղ ներկայացված է աշխատակազմը։ Նրանց թվում է նաեւ Անահիտ Թարխանյանը, որը ներկայացված է որպես սեփականատեր, սակայն ինչպես նրա, այնպես էլ մյուսների մասին կենսագրական տեղեկություններ չկան։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Ռադիո Հայ» լսողական ծրագիրը պատկանում է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ին, որի միակ մասնակիցը Անահիտ Թարխանյանն է։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | «Ռադիո Հայ» ՍՊ ընկերության կառավարման մարմիններն են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության տնօրենը։ Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության ընթացիկ գործունեությունն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից։ |
| Անհատ սեփականատեր |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1996 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Անտառային փողոց, 188/16 Երևան Հայաստան info@radiohay.am +37410560000 radiohay.am |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Մետատվյալներ | «Ռադիո Հայի» և ընկերությունը կառավարող անձանց վերաբերյալ տեղեկությունները, հիմնականում, հասանելի են բաց աղբյուրներում։ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ն տարեկան ֆինանսական հաշվետվություններ չի հրապարակել։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



