«Ռադիո Վան»
«Ռադիո Վանը» հիմնադրվել է 1997 թվականին։ Այն Հայաստանի հայտնի ռադիոկայաններից մեկն է, ունի բազմաժանր հաղորդումներ՝ երաժշտական, վերլուծական, տեղեկատվական: 2020-ին ճանաչվել է «Տարվա լավագույն ռադիոկայան» «Լավագույն Հայկական բրենդ»-2020 մրցանակաբաշխությունում։
Բացի FM-103.1 հաճախությունից, գործում է նաև radiovan.fm կայքը, ինչը հնարավորություն է տալիս հետևել ռադիոկայանի աշխատանքին նաև Երևանից դուրս: Սակայն կայքի ինտերֆեյսը և նյութերի (և’ կայքում, և’ յություբյան ալիքում) զգալի մասը հասանելի է միայն ռուսերենով։ «Ռադիո Վանը» ներկայանում է որպես ռուսալեզու ռադիոկայան, թեպետ հեռարձակում է նաեւ հայերեն հաղորդումներ։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Տեղական |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Ռադիո Վան»-ի ամենամեծ բաժնետերը Գևորգ Նալբանդյանն է՝ 49% բաժնեմասով, երկրորդ ամենամեծ մասնաբաժինը (36%) պատկանում է Դավիթ Հովսեփյանին, 10% բաժնեմաս ունի ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, ևս 5%՝ Գոհար Եղիազարյանը: |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Տվյալները բացակայում են |
| Անհատ սեփականատեր | |
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1997 Մամուլի հրապարակումներում և «Ռադիո Վանի» կայքում հիմնադրման թիվը 1998-ն է, ըստ այդմ էլ՝ Շուշանիկ Արևշատյանը ներկայացվում է որպես հիմնադիր տնօրեն։ Մինչդեռ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ռադիո Վան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Կոնտակտային տվյալներ | Խանջյան 13ա 7-րդ հարկ 0010 Երևան Հայաստան adiovan@radiovan.am +37410 56-09-01 (ուղիղ եթեր), +37410 54-00-02 (գովազդի համար), +37410 54-00-01 (այլ հարցերով) www.radiovan.fm |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |




