Սպուտնիկ Արմենիա

Logo of Սպուտնիկ Արմենիա

«Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն «Սպուտնիկ Արմենիա» ծրագրի վերահեռարձակողն է Հայաստանում։ Ծրագիրը հեռարձակվում է Երևանում՝ 106FM հաճախականությամբ։


Իսկ «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի հիմնադիրը Ռուսաստանի Դաշնության նախագահի 09.12.2013-ի համար 894 հրամանագրի  3-րդ կետով ստեղծված «Ռոսիա Սեգոդնյան» է՝ Հայաստանում գրանցված «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղի միջոցով։ Ռուսական «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի մեջ մտնում են «Րիա նովոստի», «Սպուտնիկ», «Բալթնյուզ» տեղեկատվական գործակալությունները և այլն։ Միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրենը Դմիտրի Կիսելյովն է, գլխավոր խմբագիրը՝ Մարգարիտա Սիմոնյանը։


«Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն միայն տեխնիկական վերահեռարձակումն է ապահովում, իսկ բովանդակության համար պատասխանատու է «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հայկական մասնաճյուղը։ 


«Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն «MOM Հայաստան»-ի թիմին հայտնել է, որ 24-ժամյա եթերից «Սպուտնիկ Արմենիա» ծրագիրը 18 ժամ է եթերում լինում։ Եթերի 12 ժամը հայերեն սեփական արտադրության բովանդակությունն է, մնացած ժամերին  հեռարձակում են նաև ռուսական «Սպուտնիկ» ռադիոյի ծրագրերը։ Մնացած 6 ժամը «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ի ծրագրերն են, ըստ Պիսարենկոյի, դրանք հիմնականում երաժշտությամբ են լրացվում։


2023-ի դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը երկու վարչական վարույթ էր հարուցել և որպես տույժ 30 օրով կասեցրել «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակող «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ի լիցենզիան։ ՀՌՀ-ի արձանագրության համաձայն՝ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին՝ տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր են հնչել: 


Մյուս վարչական վարույթը հարուցվել է «Աբովյան թայմ» հաղորդման (հաղորդավարը նախկին պատգամավոր Արման Աբովյանն է) ժամանակ արտահայտված կարծիքների և պնդումների առնչությամբ, որոնք, ըստ հանձնաժողովի, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ հասարակության շրջանում առերևույթ խուճապ առաջացնող են։ Լիցենզիան, մասնավորապես, կասեցվել էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման բովանդակության պատճառով։


Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը մեկնաբանություն էր տարածել, թե ցավում են, որ հանձնաժողովի որոշումն ազդելու է հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա։ 2024-ի հունվարի 5-ին ՀՌՀ նախագահն ընդունել էր «Ռադիո Սպուտնիկ» ընկերության պատվիրակությանը։ Հանդիպման առիթը հեռարձակող ընկերության լիցենզիայի կասեցումն էր։ Հեռարձակող ընկերությունն իր հերթին դատի էր տվել ՀՌՀ-ին՝ որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով: 



 2024-ի հունվարի 23-ին հանձնաժողովը որոշեց վերացնել «Տոսպայի» լիցենզիայի կասեցումը։ Ըստ ՀՌՀ-ի՝ հեռարձակող ընկերությունը որոշել է եթերից հանել «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումները։

Հիմնական փաստեր

Սեփականության տեսակՀանրային
Աշխարհագրական ծածկույթՏեղական
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի հիմնադիրն ու սեփականատերը Ռուսաստանի Դաշնության նախագահի 09.12.2013-ի թիվ 894 հրամանագրի 3-րդ կետով ստեղծված «Ռոսիա Սեգոդնյան» է՝ Հայաստանում գրանցված «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղի միջոցով։

Քվեարկության իրավունք«Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղի կանոնադրության համաձայն՝ ղեկավարումն իրականացնում է գործակալության կողմից նշանակված մասնաճյուղի ղեկավարը։ Իսկ մասնաճյուղի ղեկավարը հաշվետու է գործակալության կառավարման մարմիններին և պատասխանատու է իր գործողությունների հետևանքների համար ՌԴ օրենքների և կնքված պայմանագրի համաձայն։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2014

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022-ի որոշման մեջ նշվում է, որ «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն 2013-ից հեռարձակում է «Ռադիո Սպուտնիկ» ռադիոխմբագրության ռուսերեն և հայերեն տեղեկատվական ռադիոհաղորդումները։

Սակայն «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղը հիմնադրվել է 2014-ին։

Հիմնադիր
  • «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբ

    «Սպուտնիկ Արմենիան» գործարկվում է «Ռոսիա Սեգոդնյա ՄՏԳ» հայկական մասնաճյուղի կողմից, որը պատկանում է Ռուսաստանի Դաշնության կողմից հիմնադրված «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբին: Հեռարձակման լիցենզիան պատկանում է «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ին, որը տեխիկական վերահեռարձակումն է իրականացնում:

Գործադիր տնօրեն (CEO)
  • Դմիտրի Պիսարենկո

    Դմիտրի Պիսարենկոն ծնվել է Երևանում։ Նախկինում աշխատել է «Ա1+» հեռուստաալիքում, որտեղից 1993-ի փետրվարին  գործուղվել է Լեռնային Ղարաբաղ՝ լուսաբանելու պատերազմը։ 30 տարեկանում նշանակվել է ռուսական NTV հեռուստաընկերության Հյուսիսային Կովկասի բյուրոյի ղեկավար։ Հարցազրույցներից մեկում նշում է, որ բյուրոյի ղեկավարման տարիներին երկար ժամանակ անցկացրել է Չեչնիայում (հանրապետություն ՌԴ-ի կազմում)։ Հետազոտական թիմի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստան է վերադարձել 2015-ին և այդ ժամանակից ի վեր ղեկավարում է Հայաստանում «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղը։

Գլխավոր խմբագիր
  • Նաիրա Մելքումյան

    Նաիրա Մելքում(յանի մասին կենսագրական կամ մասնագիտական ​​​​տեղեկատվությունները հասանելի չեն տեղեկատվության բաց աղբյուրներում։

Այլ կարևոր անձինք
  • Դմիտրի Կիսելյով

    Դմիտրի Կիսելյովը ռուս լրագրող և հաղորդավար է։ Նա ներկայում զբաղեցնում է Ռուսաստանի «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Կիսելյովի լրագրողական կարիերան սկսվել է 1975 թվականին՝ «Նովոստի» մամուլի գործակալությունում։ Տարիներ շարունակ Կիսելյովը աշխատել է  ԽՍՀՄ պետական ​​հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերության միջազգային հեռարձակման համար՝ Նորվեգիայի և Լեհաստանի խմբագրություններում, ղեկավարել է հեռուստատեսային ծրագրեր ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական լրատվամիջոցներում։

    Նա առավել հայտնի է որպես «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի Նեդելի» («Շաբաթվա լուրեր») հաղորդման մեկնաբան, որտեղ ամեն շաբաթ քաղաքական վերլուծություններ է անում՝ համահունչ Կրեմլի դիրքորոշումներին։ 2013 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով Կիսելյովը նշանակվել է «Ռոսիա Սեգոդնյայի» ղեկավար։

    Միջազգային լրատվամիջոցները նրան հաճախ բնութագրում են որպես Կրեմլի քարոզչության առանցքային դեմքերից մեկը։ Եվրոպական Միությունը նրան ներառել է այն անձանց ցանկում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի ապօրինի բռնակցումը հրապարակայնորեն հավանության արժանացնելու համար։

  • Մարգարիտա Սիմոնյան

    Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի մեդիա ոլորտի ամենահայտնի դեմքերից է։ Նա ազգությամբ հայ է, ծնվել է Ռուսաստանում։ Ներկայում Սիմոնյանը «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի գլխավոր խմբագիրն է։ Վերջինիս ղեկավարությամբ ստեղծվել է նաև «Սպուտնիկ» միջազգային լրատվական գործակալությունը։ 2005 թվականին, 25 տարեկանում, նա նշանակվել է նորաստեղծ անգլալեզու «Ռաշա Թըդեյ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր։

    Այս մեդիա հարթակները ֆինանսավորվում են Կրեմլի կողմից, իսկ արտասահմանյան լրատվամիջոցներում դրանք բնութագրվում են որպես արտերկրում ռուսական պետական քարոզչությունը տարածող հիմնական գործիքներ։ Միջազգային մամուլը բացահայտել է Մարգարիտա Սիմոնյանի սերտ կապերը Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ։

    2022-ին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն արգելել է իր և ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Սիմոնյանը հրապարակայնորեն քննադատում է Հայաստանի գործող իշխանություններին, հատկապես արտաքին քաղաքականության համար։

Կոնտակտային տվյալներԱմիրյան 4/7
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ
0002 Երևան
Հայաստան
+374 10 600 131
https://arm.sputniknews.ru/docs/contact.html
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«Սպուտնիկ Արմենիա» ռադիոն չունի առանձին կայք կամ էջ։ Բացի ավանդական եղանակով ռադիոն լսելուց, հնարավոր է այն լսել առցանց՝ Sputnik Armenia առցանց լրատվամիջոցի միջոցով՝ https://am.sputniknews.ru/broadcasts/live/ հասցեով։ Առցանց ռադիոյի կայքում նշված է լրատվամիջոցի հասցեն, կոնտակտային տվյալները, ինչպես նաև՝ Երևանում Sputnik մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի պրոդյուսերի անուն, ազգանունը և կոնտակտային տվյալները։ Սակայն կայքում նշված չէ ռադիոյի խմբագրի անունը։ Հայաստանում «Ռոսիա Սեգոդնյա» մասնաճյուղի տնօրենը բանավոր պատասխանել է «MOM Հայաստանի» թիմի մի շարք հարցերի, սակայն ռադիոն չի պատասխանել պաշտոնական գրավոր հարցմանը, չի տրամադրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը, տեղեկություններ աշխատակիցների թվի մասին և այլն։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Rosia Segodnya MTG Charter (Armenian)
    File
  • "Tospa" radioynkerutyan xmbagrutyun Charter (Armenian)
    Link File
  • Tospa Radioynkerutyan Xmbagrutyun CJSC: Founder (Armenian)
    File