«Երևան էֆէմ»

Logo of «Երևան էֆէմ»

«Երևան էֆէմ» ռադիոծրագիրը 2017 թվականից հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։


Հեռարձակման լիցենզիան, որի գործողության ժամկետը լրանում է 2027 թվականին, պատկանում է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ին։ Մինչ այդ՝ 2002-2017 թթ., ընկերությունը մայրաքաղաքային սփռում իրականացնելու լիցենզիա է ունեցել։


Ռադիոծրագիրը հեռարձակող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի հիմնադիրը Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանն է, որը ռադիոհեռարձակման ոլորտում մեծ ներգրավվածություն ունի։ 2025 թվականի փետրվարի դրությամբ՝ Ամիրյանն ընկերության 35․53% սեփականատերն է, բաժնետերերի խորհրդի նախագահը։ Բացի նրանից, ընկերությունում բաժնեմասեր ունեն Անդրանիկ Հակոբյանը (34․48%), Քանարիկ Ջանբազյանը (29․99%)։


Հատկանշական է, որ «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն և Արմեն Ամիրյանին փոխկապակցված այլ ընկերություններ տարածքներ են վարձակալում Հանրային ռադիոյի շենքում՝ Ալեք Մանուկյան 5 հասցեում։ Այս գործընթացը մեկնարկել է Ամիրյանի՝ Հանրային ռադիոընկերության տնօրեն աշխատելու տարիներին։


 

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթԱզգային
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«Երևան էֆէմ» ծրագիրը հեռարձակում է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն։ Ընկերության 35․53%-ի սեփականատերը Արմեն Ամիրյանն է, 34․48%-ինը` Անդրանիկ Հակոբյանը, 29․99%-ինը` Քանարիկ Ջանբազյանը։

Քվեարկության իրավունք«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Քվեարկությունների ժամանակ ընկերության մասնակիցներն ունեն ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ։ Ընկերությունը ունի բաժնետերերի խորհուրդ, որի նախագահը Արմեն Ամիրյանն է։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով։ Տնօրենն իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 տոկոսը։
Անհատ սեփականատեր
Խումբ / անհատ սեփականատեր
  • Քանարիկ Ջամբազյան

    Քանարիկ Ջամբազյանը (այլ աղբյուրներում՝ Քնար) «Երևան էֆէմ» ռադիոծրագիրը հեռարձակող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկն է 2016 թվականից։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ նա ընկերության շուրջ 30% սեփականատերն է։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի է, բնակվում է գերմանական Վեցլար քաղաքում։ Նախկինում նրա բաժնեմասերը տնօրինում էր ամուսինը՝ երաժիշտ, աստվածաբան Հակոբ (ըստ ռեգիստրի՝ Յաքուբ) Ջամբազյանը, որը մահացել է 2015 թվականի հուլիսին, սակայն մինչև 2016 թվականի հունվար ՀՀ իրավաբանակն անձանց պետական ռեգիստրում եղել է սեփականատեր։ Քնար Ջամբազյանի վերաբերյալ բաց աղբյուրներում սահմանափակ տվյալներ կան։ Երաժիշտ է, աշխատել է Վեցլարի երաժշտական դպրոցում։ Ամուսինը՝ Հակոբ Ջամբազյանը, երկար տարիներ ղեկավարել է Trans World Radio-ի հայկական խմբագրությունը։ Արմեն Ամիրյանի հետ հիմնադրել է «ԱրմենԱկոբ» ռադիոհեռուստատեսությունը, որի հիմքի վրա ստեղծվել է «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունը։
    29.99
  • Անդրանիկ Հակոբյան

    Անդրանիկ Հակոբյանը 2021 թվականի նոյեմբերից «Երևան էֆէմ» ռադիոծրագիրը հեռարձակող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի շուրջ 34% սեփականատերն է։ Մեդիա դաշտում նրա գործունեության վերաբերյալ տեղեկություններ բաց աղբյուրներում չկան։ Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Հակոբյանը կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Նարե Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը, միակ սեփականատերն ու տնօրենն է։
    34.48

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվnull

Բաց աղբյուրներում չի նշվում, թե երբ է հիմնադրվել «Ռադիո Երևան»-ը, սակայն հայտնի է, որ ռադիոծրագիրը հեռարձակող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն գործում է 1995-ից։

Հիմնադիր
  • Արմեն Ամիրյան

    Արմեն Ամիրյանը «Երևան էֆէմ» ռադիոծրագիրը հեռարձակող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Նա Մշակույթի նախկին նախարար է և Հանրային ռադիոյի նախկին տնօրեն։ Ամիրյանն ակտիվորեն ներգրավված է ընկերության կառավարման գործում՝ լինելով և՛ խոշոր բաժնետեր, և՛ բաժնետերերի խորհրդի նախագահ։

     

Գործադիր տնօրեն (CEO)
  • Մհեր Մարգարյան

    Մհեր Մարգարյանը 2015 թվականից Երևան FM-ի և հեռարձակող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի տնօրենն է։  

    Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է։ 2003 թվականից աշխատում է Հանրային ռադիոընկերությունում, ղեկավարում տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը։ 

    2016-ից զուգահեռաբար աշխատում է «Ռադիո Մարշալ» և «Ռադիո Շանսոն Երևան» ընկերություններում՝ որպես փոխտնօրեն։ 

    Նախկինում ղեկավարել է նաև «Արմենիա» և «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունների ՏՏ բաժինները։

    Մհեր Մարգարյանը հիմնադրել է «Լավ Ռադիո», «Լավ Ռադիո Միքս», « MFM ռադիո», «Ռադիո Energy», «XFM ռադիո» առցանց ռադիոկայանները։ 

    2013-ին մասնակցել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի առաջին համալսարանական ռադիոյի՝ «Ռադիո ՖԱՄԱ»-ի հիմնմանը։

    2007 թվականին հիմնադրել է «Մեդիա Մարսետ», 2014-ին՝ «Լավ ռադիո» ՍՊԸ-ները, որոնց գործունեությունը 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ ժամանակավորապես դադարեցված է։

    2019 և 2024 թվականներին Մարգարյանը մասնակցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներին, սակայն չի ընտրվել։

Կոնտակտային տվյալներԱլեք Մանուկյան 5
0025 Երևան
Հայաստան
info@yerevanfm.am
+374 10 55-10-12
yerevanfm.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

Բաց աղբյուրներում չի նշվում, թե երբ է հիմնադրվել «Ռադիո Երևան»-ը, սակայն հայտնի է, որ ռադիոծրագիրը հեռարձակող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն գործում է 1995-ից։

«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակվել առցանց տիրույթում։Ընկերության կայքը՝ arradio.am-ը, ունի «Մեր մասին» բաժին, որը սահմանափակ տեղեկություն է պարունակում ղեկավար կազմի ու ընկերության գործունեության մասին։ Չի նշվում, թե ով է ռադիոծրագրի գլխավոր խմբագիրը, քանի աշխատակից ունի ընկերությունը։

Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմել ենք «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ին։ Մեզ ուղարկված նամակում ընկերությունը որևէ հարցի չի պատասխանել՝ նշելով, որ մեր հայցած տեղեկությունը հասանելի է բաց աղբյուրներում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • AR Radio Intercontinental LLC profile (Armenian)
    Link File
  • AR Radio Intercontinental LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • AR Radio Intercontinental LLC CEO (Armenian)
    Link File
  • AR Radio Intercontinental LLC owners (Armenian)
    Link File
  • AR Radio Intercontinental LLC charter (Armenian)
    Link File
  • MOM request to AR Radio Intercontinental (Armenian)
    File
  • AR Radio Intercontinental response to MOM request (Armenian)
    File