«5-րդ ալիք»

Logo of «5-րդ ալիք»

«5-րդ ալիք» ծրագիրը եթերում է 2018 թվականի նոյեմբերից՝ հիմնադրվելով «Արարատ» հեռուստաալիքի հիմքի վրա։ «Հինգերորդ ալիքը» ակտիվ է նաև սոցիալական հարթակներում․ Facebook էջին հետևում է շուրջ 195 հազար օգտատեր, TikTok-ում հետեւորդների թիվը՝ 103 հազար, իսկ YouTube ալիքի բաժանորդների թիվը հասնում է 473 հազարի։ Հեռուստաալիքի եթերում ներկայացվում են հարցազրույցներ, լրատվական թողարկումներ, կրթական ու ժամանցային ծրագրեր։ 


«5-րդ ալիք»-ը պատկանում է «Շարկ» ՍՊԸ-ին, որի միակ սեփականատերը Արմեն Թավադյանն է։ Թավադյանը, ըստ մամուլի, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից է, Լեռնային Ղարաբաղից (Քոչարյանը եւս Լեռնային Ղարաբաղից է), 1993-ին հիմնադրել ու մինչև 2005-ը ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ 1990-ականներին մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՏեղական
Բովանդակության տեսակԱնվճար
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«5-րդ ալիք»-ը «Շարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագիրն է, որի միակ սեփականատերը Արմեն Թավադյանն է։

Քվեարկության իրավունք«5-րդ ալիք»-ը տնօրինող «Շարկ» ՍՊ ընկերության կանոնադրությունը սահմանում է՝ ովքեր եւ ինչպես են կառավարում ընկերությունը։ Կանոնադրության համաձայն՝ ընկերության կառավարման մարմիններն են՝ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության գործադիր մարմինը՝ տնօրենը։ Ընկերության բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որը ունի կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության մասնակիցների հերթական ժողովը հրավիրվում է տարեկան մեկ անգամ։ Ընկերության ընթացիկ գործունեությունը իրականացնում է տնօրենը, որը ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից։ Այժմ «Շարկ» ՍՊ ընկերությունը ունի մեկ մասնակից։
Անհատ սեփականատեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2018
Հիմնադիր
  • Արմեն Թավադյան

    Արմեն Թավադյանը 2018 թվականին «Շարկ» ՍՊԸ-ի միջոցով հիմնադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որի միակ բաժնետերն է։ Հեռուստաընկերությունը ստեղծվել է նախկին «Արարատ» հեռուստաընկերության հիմքի վրա։

    Թավադյանը 1993-2005 թվականներին ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ 1990-ականներին մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։

    2019 թվականին Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում արդարադատությանը խոչընդոտելու փորձի համար։ Դատական հետապնդումը 2022 թվականին դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով։

    Մեդիայի հրապարակումների համաձայն՝ Թավադյանը մասնակցել է Քոչարյանին աջակցող հանրահավաքներին։ Երբ նրան հարցրել են «5-րդ ալիքի» սեփականատիրոջ կարգավիճակով շահերի բախման հնարավորության մասին, Թավադյանը հայտարարել է, որ չի միջամտում հեռուստաընկերության գործունեությանը։

     

Գործադիր տնօրեն (CEO)
  • Հարություն Հարությունյան

    Հարություն Հարությունյանը 2018-ից մինչ օրս «5-րդ ալիք»-ի տնօրենն է։ 1993 թվականից աշխատում է մեդիա ոլորտում։ Թղթակցել է «Այժմ», «Իրավունք» թերթերին և «Փաստ» լրատվական ծառայությանը: 1998-ին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում որպես գործադիր տնօրենի տեղակալ, 2004-2010թթ․-ին՝ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն։ 2010-ին եղել է «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2013-ին՝ «Անդին» գրական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ: 2011-2016թթ․-ին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ: 2016-2018-ին եղել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենը:

    2004 թվականից Հարություն Հարությունյանը 20% մասնակցություն ունի «Այդիա-էս» ՍՊ ընկերությունում, որը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտրով։

Գլխավոր խմբագիր
  • Արմեն Անդրեասյան

    Արմեն Անդրեասյանը 2018-ից «5-րդ ալիք»-ում աշխատում է որպես գլխավոր պրոդյուսեր, փոխտնօրեն։ Նա ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 2001-2003թթ․-ին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, 2003-2013-ին `Հանրային հեռարձակողի խորհրդում որպես աշխատակազմի ղեկավար, 2014-2015-ին զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետի պաշտոնը:

Կոնտակտային տվյալներՎազգեն Սարգսյան 26/1
Երևան
Հայաստան
haylur@5tv.am
+374 93 46-09-20
www.5tv.am
Եկամուտ97,539,394 դրամ / 248,362 ԱՄՆ դոլար(2024)
Շահույթ-1,505,207,508 դրամ / -3,832,677 ԱՄՆ դոլար
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«5-րդ ալիք»-ի  և այն կառավարող անձանց վերաբերյալ տեղեկատվություն, հիմնականում, հասանելի էր բաց աղբյուրներում։ Մենք նաև նամակ էինք ուղարկել հեռուսաալիքին՝ խնդրելով պատասխանել որոշ հարցերի։ Ստացել ենք բոլոր հարցերի պատասխանները։

Ֆինանսական տվյալների փոխարկում․ 1 ԱՄՆ դոլար = 392.73 ՀՀ դրամ (Հայաստանի Կենտրոնական բանկի 2024 թվականի միջին փոխարժեքով)։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Shark LLC profile (Armenian)
    Link File
  • Shark LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Shark LLC CEO (Armenian)
    File
  • Shark LLC owners (Armenian)
    File
  • Shark LLC charter (Armenian)
    File
  • Shark LLC financial report (Armenian)
    Link File
  • MOM request to 5 TV (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File