«Ֆրի նյուզ» հեռուստաալիք

Logo of «Ֆրի նյուզ» հեռուստաալիք

«Ֆրի Նյուզ» (FreeNews) հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։Հիմնադրումից հետո ընկերությունը մասնակցել է Հանրապետության տարածքում հեռարձակման լիցենզիայի մրցույթին, սակայն համապատասխան թույլտվություն չի ստացել։ Ներկայում հեռուստաալիքը հասանելի է միայն Երևանում։


«Ֆրի Նյուզ»-ը ակտիվորեն լուսաբանում է Հայաստանի քաղաքական կյանքը։ Հաճախ հեռուստաընկերությունը ներկայացվում է որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ փոխկապակցված լրատվամիջոց։ 


Այս հանգամանքը հիմնավոր պատճառներ ունի, քանի որ «Ֆրի Նյուզ»-ի տնօրեն Մարիամ Մարգարյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն էր, նրանք ամուսնալուծվել են 2025 թվականին։ Իսկ ընկերության սեփականատերերից մեկը, որը 2024 թվականի վերջին դուրս է եկել ընկերությունից, փոխկապակցվածություն ուներ ՔՊ կուսակցության և դրա անդամների հետ։


«Ֆրի Նյուզ» հեռուստաալիքը «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի ծրագիրն է։ Ընկերության միակ մասնակիցը Հասմիկ Դանիելյանն է, որը, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, մոտ հարաբերություններ ունի Մարիամ Մարգարյանի հետ։ Հասմիկ Դանիելյանի վերաբերյալ բաց աղբյուրներում կենսագրական տվյալները քիչ են։ Մեր հետազոտական թիմը տեղեկատվության հարցում էր ուղարկել «Ֆրի Նյուզ»-ին՝ խնդրելով կենսագրական տվյալներ հայտնել Հասմիկ Դանիելյանի և Մարիամ Մարգարյանի մասին։ Հեռուստաընկերությունից պատասխանեցին, որ նրանք երկրում չեն և այս պահին չեն կարող պատասխանել մեր հարցերին։


Չնայած «Ֆրի Նյուզ»-ը մայրաքաղաքային հեռարձակման լիցենզիա ստացել է 2021 թվականին, կայքը գործում էր ավելի վաղ։ Համացանցային արխիվային տվյալների համաձայն՝ այն գոյություն է ունեցել առնվազն 2012 թվականից և լուրեր են տեղադրվել։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՏեղական
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

FreeNews TV-ն «Ֆրի Նյուզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագիրն է, որի 100% սեփականատերը Հասմիկ Դանիելյանն է։

Քվեարկության իրավունք«Ֆրիզ նյուզ» ՍՊ ընկերության կանոնդրության 4-րդ կետը վերաբերում է ընկերության կառավարմանը, որտեղ նշվում է՝ ընկերության կառավարման մարմիններն են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության տնօրենը։ Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը կառավարման բարձրագույն մարմինն է‚ որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը‚ որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից։ Տնօրենը իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից‚ եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%‐ից։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2021
Հիմնադիր
  • Հասմիկ Դանիելյան

    Հասմիկ Դանիելյանը 2020 թվականին հիմնադրել է «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն և մինչև 2021 թվականի մայիսի 11-ը եղել է ընկերության միակ փայատերը։ Այդ օրը ընկերության 51%-ը սեփականատերը է դարձել  Արմեն Ղալեչյանը,Հասմիկ   Դանիելյանին է  մնացել  49%-ը։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Արմեն Ղալեչյանն իր փայը ամբողջությամբ փոխանցել է Հասմիկ Դանիելյանին։ Հարկ է նշել, որ 2018-ից մինչև 2023 թվականը Արմեն Ղալեչյանը Երևանի ավագանու անդամ էր իշխող «Իմ քայլը» դաշինքից։

    2021 թվականի ապրիլի 1-ին Հասմիկ Դանիելյանը հիմնադրել է «Մեր Լուրեր» ՍՊԸ-ն, որտեղ նույնպես 100% փայատեր է։ Ընկերությունը գրանցված է «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի հետ նույն հասցեում։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ «Մեր Լուրեր» ՍՊԸ-ի գործունեության տեսակը գովազդի տարածումն է, սակայն ընկերության գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ հասանելի չեն, և ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը։

    2022 թվականի դեկտեմբերի 23-ից Հասմիկ Դանիելյանը նաև «Նատուրալ Պրոդուկտս» ՍՊԸ-ի 100% փայատերն է։ ՊԵԿ-ի տվյալներով՝ այս ընկերությունը զբաղվում է կորիզավոր պտուղների աճեցմամբ։

    Բացի այդ, 2020 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը Դանիելյանը եղել է «Վիլեն Շատվորյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար։ Այս հիմնադրամը, ըստ իրական շահառուի հայտարարգրի, փաստացի վերահսկում է Ուկրաինահայ Վիլեն Շատվորյանը։ Նա Ուկրաինայում զբաղեցրել քաղաքական պաշտոններ, այդ թվում՝  Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն Ռադայում՝ որպես ազգային պատգամավոր։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Մարիամ Մարգարյան

    Մարիամ Մարգարյանը «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի տնօրենն է հիմնադրման պահից։ Մարիամ Մարգարյանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին կինն է։

    Մարգարյանին պատկանում է «էֆէմէֆ Գրուպ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2019 թվականի սեպտեմբերին։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «էֆէմէֆ Գրուպ» ՍՊԸ-ի գործունեության տեսակը կապված է գովազդի տարածման հետ։ 

    Մարիամ Մարգարյանը 2025 թվականի հունվարի 21-ից 50% մասնակցություն է ձեռք բերել «Քեյ-վայբս» ՍՊ ընկերությունում, որը հիմնադրել է Թերեզա Արզումանյանը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին, այժմ նրան է պատկանում մյուս 50%-ը։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպմամբ։

Այլ կարևոր անձինք
  • Ալեն Սիմոնյան

    Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն է և երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Նա «Ֆրիզ Նյուզ» ՍՊԸ-ի տնօրեն Մարիամ Մարգարյանի նախկին ամուսինն է: Ալեն Սիմոնյանը 2006-2007 թվականներին աշխատել է «City FM» ռադիոկայանում, իսկ 2007-2012 թվականներին որպես պրոդյուսեր և տնօրեն համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա» և «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: 2013-2018 թվականներին նա եղել է իր հիմնադրած «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի («araratnews.am» կայք և «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիրը:

    Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ կապված մեդիայի և լրագրողների վերաբերյալ իր հայտարարությունների հետ։

     

  • Արմեն Ղալեչյան

    Արմեն Ղալեչյանին 2021-ի մայիսից մինչև 2024-ի դեկտեմբեր պատկանել է «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի 51%-ը։ 2018 թվականին Արմեն Ղալեչյանն ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» դաշինքի կազմում։ Նա ավագանու անդամի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ 2022 թվականին Արմեն Ղալեչյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկողական հանձնաժողովի անդամությանթեկնածու։

    Արմեն Ղալեչյանի եղբայրը՝ Արման Ղալեչյանը, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։

    2015 թվականին Արմեն Ղալեչյանը ունեցել է իր անունով գրանցված ԱՁ (Անհատ ձեռնարկատեր), որը նույն տարում հանվել է գրանցումից։ Նա եւ իր հետ նույն հասցեում գրանցված անձինք մասնակցություն չունեն որևէ ընկերությունում:

Կոնտակտային տվյալներԱլեքսանդր Մյասնիկյան ¼
0025 երևան
Հայաստան
info@freenews.am
+374 98 777706
freenews.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

FreeNews TV-ի կայքում առկա չէ «Մեր մասին» բաժին, հետևաբար, կայքում հնարավոր չէ գտնել՝ ովքեր են ընկերության սեփականատերերը, տնօրենը և խմբագիրը։ Նրանց կենսագրական տվյալները նույնպես բացակայում են։ 

Այս տեղեկությունները ճշտելու համար, հիմնականում, օգտվել ենք մամուլի հրապարակումներից, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և այլն։

 «Ֆրիզ նյուզ» ՍՊ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվել է ոչ թե FreeNews.am կայքի առանձին բաժնում, այլ կայքի «Պաշտոնական» բաժնում, որտեղ, հիմնականում, պաշտոնական հաղորդագրություններ են տեղադրված։ Մեզ հաջողվեց այդ հատվածից գտնել միայն 2020 թվականի ֆինանսական հաշետվության վերաբերյալ փաստաթուղթ՝ լուսանկարների տեսքով։

Մենք լրատվամիջոցին խնդրել էինք պատասխանել մի քանի հարցերի սեփականատիրոջ, տնօրենի և խմբագրի վերաբերյալ, ինչպես նաև՝ տրամադրել ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ Լրատվամիջոցից պատասխանեցին՝ ընկերության տնօրենը և հիմնադիրը երկրում չեն, այդ պատճառով այս անգամ չեն կարող պատասխանել մեր հարցերին։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Free news LLC profile (Armenian)
    Link File
  • Free news LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Free news LLC CEO (Armenian)
    Link File
  • Free news LLC owners (Armenian)
    Link File
  • Free news LLC charter (Armenian)
    Link File
  • MOM request to FreeNews TV (Armenian)
    File
  • FreeNews TV response to MOM request (Armenian)
    File