Հ2

Հայկական երկրորդ հեռուստաալիքը (Հ2) հիմնադրվել է 1999 թվականին։ Այդ ժամանակ հեռուստածրագրի անունը «Պրոմեթևս» էր։ 2001 թվականից հեռուստաընկերությունը հանրապետական սփռման լիցենզիա ստացավ։ 2004-ից այն սկսեց հեռարձակվել «Հ2» անունով, իսկ հեռարձակող ընկերությունն անվանափոխվեց «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ։
Ալիքը երկար տարիներ Հայաստանի և Արցախի տարածքում ամենամեծ ծածկույթն ունեցող մասնավոր հեռուստաընկերություններից մեկն էր։
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի 50% բաժնեմասերը պատկանում են Նատալյա Մատինյանին, մյուս 50%-ը՝ մի շարք քրեական գործերով անցնող, այժմ հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին, որը նաև «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» տնօրենն է։ Սամվել Մայրապետյանը հայտնի է Երևանում էլիտար շենքերի շինարարությամբ, համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մերձավորը:
2018 թվականի իշխանափոխությունից հետո «Հ2»-ը ընդդիմադիր կեցվածք ընդունեց։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվեց վերգետնյա եթերային հեռարձակման հնարավորությունից։ Թեև «Հ2»-ի ստացած միավորները բավարար էին մայրաքաղաքային սփռման մրցույթում հաղթելու համար, հեռուստաընկերությունը եթերազրկվեց, քանի որ դիմել էր միայն հանրապետական սփռման մրցույթին։
Այս որոշումից հետո «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն դիմեց դատարան՝ կայացած մրցույթն անվավեր ճանաչելու և «Հ2»-ին հաղթող ճանաչելու պահանջներով։
Հիմնավորումն այն էր, որ նախապես հայտարարված մրցույթի սլոթերի քանակը փոփոխվել էր։ Նախկինում հանրապետական սլոթերը 6-ն էին, սակայն միջպետական պայմանագրի արդյունքում հանրապետական սլոթերից մեկը տրամադրվեց ռուսաստանյան ալիքի։
2021 թվականի հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց՝ Առաջինի լրատվական հեռուստաալիքին:
Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Հանձնաժողովն էլ իր հերթին դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Սակայն հունիսի 7-ի որոշմամբ՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել էր:
ՀՌՀ-ն 2021 թվականի հուլիսին հայտարարեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման նոր մրցույթ, որտեղ «Հ2»-ը կրկին պարտվեց ու կրկին դիմեց դատարան:
2022 թվականին դատարանը բավարարեց «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի՝ 2021 թվականի հունվարի մրցույթն անվավեր ճանաչելու պահանջը։ ՀՌՀ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման նոր մրցույթ հայտարարեց։
Այս անգամ ՀՌՀ-ն սլոթերի քանակը 5-ի փոխարեն սահմանեց 4, քանի որ «Հ2»-ը մեկ այլ դատական հայցով պահանջում էր իրեն ճանաչել մրցույթի հաղթող։ Դատական գործընթացն ընթացքի մեջ էր և տեսական հնարավորություն կար, որ դատարանը կարող էր հօգուտ «Հ2»-ի վճիռ կայացնել․ հեռուստաընկերությունը դատարանից խնդրել էր ՀՌՀ-ին պարտավորեցնել մեկ սլոթ ազատ պահել։ Դատարանն էլ սառեցրել էր մեկ սլոթի մրցույթը՝ թույլատրելով հինգի փոխարեն չորս սլոթի մրցույթ անցկացնել:
Նոր մրցույթում մասնակից 6 հեռուստաընկերություններից 4-ը հաղթող ճանաչվեցին։ Ընդդիմադիր «Երկիր Մեդիան» ու «Հ2»-ը հեռարձակման լիցենզիա չստացան։
«Հ2»-ի ղեկավարությունը պնդում է, որ եթերազրկման որոշումը քաղաքական է։
Այժմ հեռուստաալիքը հեռարձակվում է միայն կաբելային ցանցերով, ներկա է նաև առցանց տիրույթում։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Վճարովի |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստածրագիրը հեռարձակում է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն, որի 50% սեփականատերը Սամվել Մայրապետյանն է, 50%-ը՝ Նատալյա Մատինյանը։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի կառավարման բարձրագույն մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Քվեարկությունների ժամանակ ընկերության մասնակիցներն ունեն ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համապատասխան ձայների քանակ։ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից։ Տնօրենն իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 տոկոսը։ |
| Անհատ սեփականատեր | |
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1999 |
|---|---|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Աջափնյակ Գ-3 3/1 0088 Երևան Հայաստան h2@tv.am +374 10 338831 https://tv.am/en |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Մետատվյալներ | Հայկակական երկրորդ հեռուստաալիքի կայքը՝ tv.am-ը, տեղեկություն չի պարունակում ընկերության սեփականատերերի, տնօրենի, խմբագրակազմի ու աշխատակիցների վերաբերյալ։ Հեռարձակող ընկերության վերաբերյալ տվյալները վերցրել ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կայքից և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ Ռեգիստրի որոշ փաստաթղթերում ընկերության 50%-ի սեփականատեր Նատալյա Մատինյանի ազգանունը նշված է Մարտինյան։ Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ նրա ազգանունը Մատինյան է։ Թեև Հ2-ը ներկայացված չէ հանրային մուլտիպլեքսում ու չի ստացել մայրաքաղաքային կամ հանրապետական սփռման լիցենզիա, սակայն հեռուստածրագիրը հեռարձակվում է ցանցային խոշոր օպերատորների միջոցով և բավականին մեծ ընդգրկում ունի։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|



