«Կենտրոն» հեռուստաընկերություն

Logo of «Կենտրոն» հեռուստաընկերություն

«Կենտրոն» հեռուստաալիքը հիմնադրվել է 2002 թվականին։ Այն հեռարձակվում է Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև Եվրոպայում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի որոշ երկրներում և Հյուսիսային Ամերիկայում։ Հեռուստաալիքը առաջարկում է լրատվական, քաղաքական, հասարակական, մշակութային և ժամանցային հաղորդումներ։ 


«Կենտրոնը» մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Օրինակ, YouTube-ում ունի 263 հազար, իսկ Facebook-ում՝ 129 հազար հետևորդ։


«Կենտրոն»-ի սեփականատերը Սեդրակ Առուտամյանն է։ Նա հանդիսանում է մի շարք ընկերությունների տնօրեն, բաժնետեր կամ սեփականատեր։ Դրանց թվում կան այնպիսի ընկերություններ, որոնք պատկանում են հայտնի գործարար և քաղաքական գործիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Հայաստանյան հասարակության շրջանում վաղուց հայտնի կարծիք կա, որ «Կենտրոն» հեռուստաալիքի դե ֆակտո սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, և այդ կարծիքը հիմնավորող փաստեր ևս առկա են։


Այս ալիքով մշտապես լուսաբանվում է նրա գործունեությունը։ «Կենտրոն» հեռուստաալիքը Գագիկ Ծառուկյանի անվան հետ սկսեց կապվել 2004 թվականին, երբ այն գնեց Ծառուկյանի համագյուղացի, խնամի, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը, որը հետագայում դարձավ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ «Հետք» թերթի 2005 թվականի հոդվածում նշվում է՝ ««Կենտրոնի» պատասխանատուներից մեկը մեզ խոստովանեց, որ հաշվետու է միայն Գագիկ Ծառուկյանին: «Մուրադ Գուլոյան չկա»,-կենդանի, ապրող մարդու մասին բառացիորեն ասաց նա»։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՄիջազգային
Բովանդակության տեսակԱնվճար
Պասիվ թափանցիկություն
պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«Կենտրոն»-ը «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ի ծրագիրն է։ Ընկերության 100% բաժնետերը Սեդրակ Առուստամյանն է, որը փախկապակցված է գործարար, քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի հետ։ Հայաստանյան հասարակության շրջանում վաղուց հայտնի կարծիք կա, որ «Կենտրոն» հեռուստաալիքի դե ֆակտո սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է։ Այդ կարծիքը հիմնավորող փաստեր ևս առկա են։

Քվեարկության իրավունք«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» փակ բաժնետիրական ընկերության կանոնդրության համաձայն՝ ընկերության բարձրագույն մարմինը բաժնետերերն են, որոնք բաժանված են երկու խմբի՝ հասարակ և արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերեր։ Ըստ «Փակ բաժնետիրական ընկերությունների» մասին օրենքի՝ բաժնետերերը մասնակցում են ժողովներին, որը «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ի պարագայում հրավիրվում է տարեկան մեկ անգամ, մասնակցում են ընկերության կառավարմանը, ստանում են շահաբաժին, իրավունք ունեն առաջնահերթ կարգով ձեռք բերել ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը և այլն։ Բաժնետերերի ժողովի գումարումը կազմակերպում է ընկերության տնօրենների խորհուրդը, որն իրականացնում է ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ բացառությամբ այն հարցերի, որոնք վերաբերում են բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը։ Տնօրենների խորհուրդը իրավունք ունի՝ որոշել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, հաստատել բաժնետերերի ժողովի օրակարգը, հաստատել կամ վաղաժամկետ ազատել պաշտոնից ընկերության գլխավոր տնօրենին և այլն։ Իսկ ընկերության գլխավոր տնօրենը իրականացնում է ընկերության ընթացիկ ղեկավարումը։ Նա տնօրինում է ընկերության գույքը, ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում, ներկայացնում է ընկերությունը և այլն։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2002
Հիմնադիր
  • Արմեն Եփրեմյան

    Հեռուստաընկերության համահիմնադիրներին հնարավոր չի եղել նույնականացնել, քանի որ միայն նրանց անունը և ազգանունն է հայտնի, այդ իսկ պատճառով հնարավոր չի եղել պարզել նրանց ինքնությունը և ներկայացնել լրացուցիչ մանրամասներ։

  • Արմեն Դանիելյան

    Հեռուստաընկերության համահիմնադիրներին հնարավոր չի եղել նույնականացնել, քանի որ միայն նրանց անունը և ազգանունն է հայտնի, այդ իսկ պատճառով հնարավոր չի եղել պարզել նրանց ինքնությունը և ներկայացնել լրացուցիչ մանրամասներ։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Բեթղեհեմ Արաբյան

    Բեթղեհեմ Արաբյանը ընկերության տնօրենն է 2025-ի հունիսից։ Մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է tert.am-ում, 2023-ին հիմնադրել է «Ռեդնյուզ» ՍՊԸ-ն, որը Hayastan.news կայքի հիմնադիրն է։

Այլ կարևոր անձինք
  • Գագիկ Ծառուկյան

    Գագիկ Ծառուկյանը հայտնի գործարար և քաղաքական գործիչ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահը։ Նա երկար տարիներ եղել է Ազգային ժողովի պատգամավոր և համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։

    «Հետք» առցնանց լրատվամիջոցի հրապարակումները մանրամասնում են Ծառուկյանի բազմաճյուղ բիզնես կայսրությունը, որը սկսվել է Աբովյանի շրջանից և տարածվել Հայաստանով մեկ, ինչպես նաև դրանից դուրս՝ նախկին խորհրդային և եվրոպական երկրներում։ Նրա բիզնեսների մեջ են մտնում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնը, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը և այլ ձեռնարկություններ։  2021 թվականին Հայաստանի իշխանությունները Գագիկ Ծառուկյանից պահանջել են բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք՝ 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, ինչպես նաև բաժնետոմսեր 39 ընկերություններում։

    «Կենտրոն» հեռուստաընկերության բովանդակությունը հուշում է հեռուստաալիքի կապը Գագիկ Ծառուկյանի հետ։ Այս ալիքով մշտապես լուսաբանվում է նրա գործունեությունը։ «Կենտրոն» հեռուստաալիքը Գագիկ Ծառուկյանի անվան հետ սկսեց կապվել 2004 թվականին, երբ այն գնեց Ծառուկյանի համագյուղացի, խնամի, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը, որը հետագայում դարձավ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ «Հետք» թերթի 2005 թվականի հոդվածում նշվում է՝ ««Կենտրոնի» պատասխանատուներից մեկը մեզ խոստովանեց, որ հաշվետու է միայն Գագիկ Ծառուկյանին: «Մուրադ Գուլոյան չկա»,-կենդանի, ապրող մարդու մասին բառացիորեն ասաց նա»։

    2025-ի տվյալներով, «Կենտրոն»  հեռուստաալիքը տնօրինող «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ի 100% բաժնետերը Սեդրակ Առուստամյանն է, որը Գագիկ Ծառուկյանի հետ բիզնես կապեր ունի։ Նա 1998-ից մինչև 2020-ի հունիսը եղել է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տնօրենը, իսկ ընկերության սեփականատերերն են Գագիկ Ծառուկյանը և նրա որդին։ Այս ընկերությունը Ծառուկյան ընտանիքի կարևոր ընկերություններից մեկն է։ Այս պահին Առուստամյանը մի շարք ընկերություններում, որոնք կապ ունեն Ծառուկյանների հետ,  կամ փայատեր է, կամ տնօրեն։

Կոնտակտային տվյալներԱլիխանյան եղբայրներ 2
Երևան
Հայաստան
info@kentron.tv
+374 10 39 10 39
www.kentron.tv
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

«Կենտրոն» հեռուստաընկերության կայքում առկա տեղեկատվությունը սահմանափակ է, ուստի հիմնականում օգտվել ենք այլ աղբյուրներից։ Աշխատակազմի վերաբերյալ տեղեկատվությունը թերի է՝ գլխավոր պրոդյուսերի վերաբերյալ տվյալներ չկան։ 

Որոշ հարցեր պարզաբանելու նպատակով նամակ ենք ուղարկել հեռուստաընկերության կայքում նշված էլեկտրոնային հասցեին, որին հեռուստաընկերությունը պատասխանել է՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկությունները։

«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերության 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության personal-legal-old.azdarar.am կայքում։ Սակայն, հաշվետվությունը վերաբերում է ընկերությանը, ոչ թե «Կենտրոն» հեռուստածրագրին։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Multi Media-Kentron TV CJSC profile (Armenian)
    File
  • Multi Media-Kentron TV CJSC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Multi Media-Kentron TV CJSC CEO (Armenian)
    File
  • Multi Media-Kentron TV CJSC charter (Armenian)
    File
  • MOM request to Kentron TV (Armenian)
    File
  • Multi Media-Kentron TV CJSC financial report (Armenian)
    File
  • Kentron TV response to MOM request (Armenian)
    File