Նոր Հայաստան

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին, այն հեռարձակվում է Երևան քաղաքում՝«Մո Թիվի մեդիա հոլդինգի» լիցենզիայով։«Նոր Հայաստանի» հաճախականությունը նախկինում զբաղեցրել են «Երևան» և «Հ3» հեռուստաալիքները։ «Մո Թիվի մեդիա հոլդինգի» և «Նոր Հայաստանի» համասեփականատերերն են Աստղիկ Սարգսյանը և Ռոբերտ Օղլախչյանը: Աստղիկ Սարգսյանը հայտնի հաղորդավար, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր խմբագիր Արտեմ Սարգսյանի դուստրն է և հեռուստաբիզնեսում հայտնի Բագրատ Սարգսյանի քույրը: Ռոբերտ Օղլախչյանը նաև ԱՄՆ-ում գործող ARTN հայկական հեռուստաընկերության սեփականատերն է։ «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը հեռարձակում է քաղաքական, հասարակական, ժամանցային ուղղվածությամբ հաղորդումներ և սերիալներ։ Դրանցից որոշները հեռարձակվում են այս երեք հարթակներով՝ «Նոր Հայաստան», ARTN հեռուստաընկերություններով և Armflix հավելվածով։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Տեղական |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Նոր Հայաստան» ՓԲԸ-ի սեփականատերերն են Աստղիկ Սարգսյանը և Ռոբերտ Օղլախչյանը՝ հավասար բաժնեմասերով։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ կանոնադրության՝ ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միեւնույն իրավունքները: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո 6 ամսվա ընթացքում: Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության տնօրենը։ |
| Անհատ սեփականատեր |
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2019 Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կայքի՝ «Նոր Հայաստան» հեռուստաընկերության լիցենզիան տրամադրվել է «Մո թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ին, որը հիմնադրվել է 2000 թվականին։ Իսկ «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2019-ին՝ համաձայն «Նոր Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրության։ Երկու ընկերությունների սեփականատերերն էլ Աստղիկ Սագսյանը և Ռոբերտ Օղլախչյանն են՝ հավասար բաժնեմասերով։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | «Նոր Հայաստան» ՓԲԸ Պռոշյան 1 նրբ. / Տ / 60/5 Կենտրոն 0019 Երևան Հայաստան info@norhayastan.com http://norhayastan.com |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |



