«Շանթ» հեռուստաընկերություն

Logo of «Շանթ»  հեռուստաընկերություն

«Շանթ»-ը մասնավոր հեռուստաընկերություն է, որը հիմնադրել է Արթուր Եզեկյանը 1994 թվականին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Ի սկզբանե այն լրատվական ծառայութոյւն էր և հասանելի էր միայն Շիրակի մարզում։ Իսկ 2000 թվականից հեռուստաընկերությունը տեղափոխվեց Երևան, հետագայում ձեռք բերեց հանրապետական սփռում։ Վերջին  տարիներին այն ներկայացրել է մի շարք նոր ծրագրեր, որոնք հիմնականում ժամանցային բնույթ ունեն։ Բացի այդ, ներկայացրել է «Shant Digital TV» ծառայությունը, որը թույլ է տալիս օգտատերերին դիտել հայկական և միջազգային ալիքներ վճարովի հիմունքներով։ Ընկերությունը հաճախ է հայտնվում դատարանում չվճարված աշխատավարձերի բռնագանձման պահանջով։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթԱզգային
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

«Շանթ» հեռուստաընկերության սեփականատերերից ամենամեծ մասնաբաժինը՝ 52%, ունի Արթուր Եզեկյանը, մնացած 48%-ը պատկանում է Արամ Մնացականյանին։

Քվեարկության իրավունքԸստ «Շանթ» ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերության կառավարման մարմիններն են՝ մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության գործադիր մարմինը՝ նախագահը։ Մասնակիցների ընդհանուր ժողովը կարող է ցանկացած հարցի տալ վերջնական լուծում։ Իսկ ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է նախագահը‚ որն ընտրվում է նույն ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից։ Նախագահը իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից‚ եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%‐ը։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1994

Ըստ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի վերջին թարմացման՝ ընկերության հիմնադրման տարի է համարվում 1994թվականը, իսկ գրանցման տարի՝ 1995-ը։ Սակայն էլ. ռեգիստրի առաջին հրապարակման մեջ նշված է միայն 1995 թվականը։ Այս նույն տարեթիվն է գրված նաև բազմաթիվ լրատվամիջոցների հրապարակումներում։ 1995 թվականը դիտարկելիս, Արթուր Եզեկյանի անվան կողքին գրված է՝(49.99993 %), նույն ամսաթվով ռեգիստրում գրանցված է նաև Ցոլակ Կանդարյանը 0.000081% մասնաբաժնով։ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից չկարողացան այս անճշտությունը պարզաբանել, քանի որ արխիվային գործը առգրավված է։

Հիմնադիր
  • Արթուր Եզեկյան

    Արթուր Եզեկյանը «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիրն է։ Ծնվել է 1966թ. փետրվարի 6-ին: Նա հիմնադրել է «Շանթ» հեռուստաընկերությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ՝ Գյումրի քաղաքում 1994 թվականին, որից մի քանի տարի անց՝ 2000 թվականից սկսած՝ Շանթը հեռարձակվել է արդեն Երևանում՝ հետագայում ձեռք բերելով հանրապետական սփռում։ Արթուր Եզեկյանը 1999թ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Անի և Շանթ Եզեկյանները, որոնք հանդիսանում են «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստաալիքի՝ «Շանթ պրեմիումի» սեփականատերերը։ Շանթ Եզեկյանը նաև «Շանթ պրեմիում» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարն է։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Արթուր Եզեկյան

    Տես վերևում

Կոնտակտային տվյալներԿիևյան 16
10-րդ հարկ
374-60 Երևան
Հայաստան
info@shanttv.am
+374-60-701-701
shanttv.com, shantnews.am/
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

Երկու սեփականատերեից մեկի՝ Արամ Մնացականյանի մասին կենսագրական տվյալները բացակայում են։

Բացակայում են լսարանի և շուկայի մասնաբաժինների տվյալները (Audience share, Market share)։ 

Ընկերությունը չի տրամադրում տեղեկատվություն աշխատողների թվի մասին։ 

2024 թվականի հաշվետվությունը գտել ենք մի կայքից, որի հավաստիությունը կասկածելի է։ Ընդ որում՝ ներկայացված է միայն մի ցուցանիշ՝ որպես ընդհանուր եկամուտ՝ առանց մանրամասների։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Shant TV: founding information (Armenian)
    File
  • Shant TV Charter (Armenian)
    File
  • Shant TV: Ownership (Armenian)
    File
  • Aram Mnatsakanyan at "Merian Group" LLC
    File
  • Aram Mnatsakanyan at "Rubinyants 5" LLC
    File
  • Aram Mnatsakanyan at "Merarminvest" LLC.
    File
  • Shant Premium LLC: Ownership (Armenian)
    File