«168 ժամ» ՍՊԸ

«168 ժամ» ՍՊԸ-ին են պատկանում «168 ժամ» թերթը և 168.am կայքը։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Տնտեսական գործունեության տեսակը՝ գովազդի տարածման հետ կապված գործունեություն։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ «168 ժամ» ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող ընկերություն է, ինչը նշանակում է, որ տարեկան շրջանառությունը առանց ԱԱՀ-ի չի գերազանցում 115 մլն դրամը:
Ընկերության հիմնադիրը և միակ սեփականատերը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է։ Հիմնադրումից ի վեր նա զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | ՍՊԸ |
| Բիզնես ոլորտներ | Գովազդ |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ առցանց լրատվամիջոցներ | 168.am |
|---|
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2004 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Աշխատակիցներ | 15 |
| Կոնտակտային տվյալներ | Պուշկին 3/1 0010 Երևան Հայաստան info@168.am +374 (10) 58-48-31 www.168.am |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 02574396 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | 58,8 միլիոն ՀՀ դրամ / 152,444.71 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | 3,2 միլիոն ՀՀ դրամ / 8,351 ԱՄՆ դոլար (2024) |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | 58,2 միլիոն ՀՀ դրամ / 150,736.78 ԱՄՆ դոլար (2024) |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Պասիվ թափանցիկություն | պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից | |
| Մետատվյալներ | «168 ժամ» ՍՊԸ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը 168.am կայքում վերջին անգամ հրապարակվել է 2023 թվականին։ Լրատվամիջոցի 2024 թվականի եկամտի, ծախսերի և շահույթի վերաբերյալ տվյալներ ստանալու համար դիմել ենք ընկերությանը, որը տրամադրել է մեր հայցած տեղեկատվությունը՝ նշելով, որ հաշվետվությունը հրապարակվել է «168 ժամ» տպագիր թերթում։ 168.am կայքում աշխատակազմի վերաբերյալ բաժին չկա, չի նշվում աշխատողների թիվը։ Այս տեղեկությունը ստացել ենք ընկերությանն ուղարկված հարցման միջոցով։ | |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |
|



