«24 Նյուզ» ՍՊԸ

Logo of «24 Նյուզ» ՍՊԸ

«24 Նյուզ» ՍՊԸ-ն գրանցվել է 2018-ին։ Տնտեսական գործունեության տեսակը՝ նորությունների գործակալություն։ 


«24 Նյուզ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Նարեկ Գալստյանն ու ֆրանսաբնակ Գէորգ Սաչլեանը։ Հիմնադրման պահին Նարեկ Գալստյանն ունեցել է 60% բաժնեմաս, Գէորգ Սաչլեանը՝ 40%: 2025-ի հունվարին, սակայն,Գալստյանն իր բաժնեմասի մի մասը փոխանցել է լեհաստանաբնակ Քժիշտոֆ Սմիկին։ Ներկայում Գալստյանն ընկերությունում 10% բաժնեմաս ունի, Քժիշտոֆ Սմիկին պատկանում է 50%-ը, Գէորգ Սաչլեանին՝ 40%-ը։


Սեփականության այս փոփոխությունները հարցեր են առաջացնում խմբագրական վերահսկողության և որոշումների կայացման վերաբերյալ․ համահիմնադիր Նարեկ Գալստյանը, որը շարունակում է զբաղեցնել խմբագրի և տնօրենի պաշտոնը, այժմ ընկերությունում փոքր բաժնեմաս ունի։ Մինչդեռ ընկերության 90%-ը վերահսկում են արտասահմանում բնակվող երկու բաժնետերերը։ Նարեկ Գալստյանը նաև լրատվամիջոցի հանրային դեմքն է, քանի որ հաղորդումներ է վարում, ինչպես, օրինակ՝ «Պրոֆզրույց» ծրագիրը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ համատեղ։


Ընկերության քաղաքական կապերը խորն են՝ Գալստյանը ընդդիմադիր քաղաքական գործունեություն է ունեցել՝ ներառյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարումը և հայաստանի իշխանությունների հետ ունեցած նախկին առճակատումները։  Այս քաղաքական պատկանելությունը կարող է ազդել լրատվամիջոցի խմբագրական դիրքորոշման վրա, չնայած մեծամասնություն կազմող օտարերկրյա բաժնետերերի ազդեցության չափը մնում է անորոշ՝ հաշվի առնելով նրանց ծագման և շահերի վերաբերյալ սահմանափակ հանրային տեղեկատվությունը։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սեփականություն

Անհատ սեփականատեր
Խումբ / անհատ սեփականատեր
  • Գէորգ Սաչլեան

    Ֆրանսաբնակ Գէորգ Սաչլեանը «24 Նյուզ» ՍՊԸ-ի համահիմնադիր Նարեկ Գալստյանի կուսակիցն է։ 2017-ի մի հրապարակման մեջ Գէորգ Սաչլեանի անունը ևս նշված է որպես Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ։
    40
  • Քժիշտոֆ Սմիկը

    Լեհաստանաբնակ Քժիշտոֆ Սմիկը 2025-ի հունվարին դարձել է «24 Նյուզ» ՍՊԸ-ի ամենամեծ բաժնետերը՝ ձեռք բերելով ընկերության 50% բաժնեմասը Նարեկ Գալստյանից։ Թեև նա հայկական լրատվական ընկերությունում մեծ բաժնեմաս ունի, Սմիկի մասին կենսագրական տեղեկություններ տեղեկատվության բաց աղբյուրներում չկան։ Օտարերկրյա վերահսկող սեփականատիրոջ վերաբերյալ թափանցիկության բացակայությունը հարցեր է առաջացնում 24news.am-ի հաշվետվողականության և խմբագրական անկախության վերաբերյալ, քանի որ լրատվամիջոցի որոշումներ կայացնող մարմինը մեծ մասամբ հանրային ուշադրությունից դուրս է մնում։
    50

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2018
Հիմնադիր
  • Նարեկ Գալստյան

    Նարեկ Գալստյանը «24 Նյուզ» ՍՊԸ-ի համահիմնադիրն է, ինչպես նաև ընկերության տնօրենն ու լրատվամիջոցի խմբագիրը։ Լրագրությունից զատ, նախկինում զբաղվել է նաև քաղաքականությամբ։ Նա եղել է HayNews.am կայքի հիմնադիրը և մինչև 2012 թվականը եղել է դրա խմբագիրը։ 2003-2006 թթ․ ղեկավարել է «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագիրը։ 2012-2013 թթ․ աշխատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական, իսկ 2013 թվականին դարձել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ։ Գալստյանը կազմակերպել է նաև հանրահավաքներ, ասուլիսների ժամանակ քննադատել գործող իշխանություններին, իր խոսքով՝ երկրում օլիգարխիան դոմինանտ դարձնելու համար։ 2007 թվականին նա ենթարկվել է ֆիզիկական հարձակման, որը, ըստ Գալստյանի, քաղաքական դրդապատճառներ է ունեցել։

Կոնտակտային տվյալներՁորափի 40
Գրասենյակային տարածք 23
Երևան
Հայաստան
info@24news.am
+374 41240060
www.24news.am
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 00913663 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Վերնագրեր
Տվյալներն անհասանելի են
սեփականության տվյալները հրապարակային չեն, ընկերությունը/ալիքը մերժում է տեղեկատվության հրապարակումը կամ չի արձագանքում, չկա հանրային գրառում
Մետատվյալներ

24news.am-ի կայքում չկա «Մեր մասին» բաժին, նշվսծ չէ նաև, թե ով է կայքի  խմբագիրը։ Կայքում չկա նաև առանձին բաժին, որտեղ հրապարակված կլինեն տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ 

«24 Նյուզ» ՍՊԸ-ի մյուս երկու բաժնետերերից, որոնց  բաժնեմասը Նարեկ Գալստյանի բաժնեմասից ավելի մեծ է, միայն Գէորգ Սաչլեանի մասին սուղ տեղեկություններ կան բաց աղբյուրներում։ Լրատվամիջոցը չի պատասխանել մեր հարցմանը և չի տրամադրել բաժնետերերի կենսագրության և գործունեության վերաբերյալ տեղեկություններ։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • 24news.am online media: Founders (Armenian)
    Link File
  • 24news.am online media: Owners (Armenian)
    File
  • 24 News LLC: Charter (Armenian)
    File