«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ

«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն հեռարձակում է «Երևան էֆ էմ» ռադիոծրագիրը։
Ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին՝ որպես Հայաստանից ռադիոհեռարձակումների միջազգային օպերատոր:
«Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի հիմնադիրը Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանն է, որը ռադիոհեռարձակման ոլորտում մեծ ներգրավվածություն ունի։ 2025 թվականի փետրվարի դրությամբ՝ Ամիրյանն ընկերության 35․53% սեփականատերն է, բաժնետերերի խորհրդի նախագահը։ Բացի նրանից, ընկերությունում բաժնեմասեր ունեն Անդրանիկ Հակոբյանը (34․48%), Քանարիկ Ջանբազյանը (29․99%)։
Հատկանշական է, որ «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն և Արմեն Ամիրյանին փոխկապակցված այլ ընկերություններ տարածքներ են վարձակալում Հանրային ռադիոյի շենքում՝ Ալեք Մանուկյան 5 հասցեում։ Այս գործընթացը մեկնարկել է Ամիրյանի՝ Հանրային ռադիոընկերության տնօրեն աշխատելու տարիներին։
Ընկերությունը ունի բաժնետերերի խորհուրդ, որի նախագահն է Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը։ Ընկերության գործադիր տնօրենը Մհեր Մարգարյանն է:
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | ՍՊԸ |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր | |
|---|---|
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1995 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Ալեք Մանուկյան 5 0025 Երևան Հայաստան aa@arradio.am +374 10 55-11-43 |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 01511677 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակվել առցանց տիրույթում։
Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմել ենք «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ին։ Մեզ ուղարկված նամակում ընկերությունը որևէ հարցի չի պատասխանել՝ նշելով, որ մեր հայցած տեղեկությունը հասանելի է բաց աղբյուրներում։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|



