«Առավոտ օրաթերթ» ՍՊԸ

Logo of «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ

«Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ն, որին պատկանում են «Առավոտ» թերթն ու aravot.am կայքը, հիմնադրվել է 1999 թվականին։ Թեև «Առավոտ»-ի առաջին համարը լույս է տեսել 1994 թվականին, ընկերությունը պետական գրանցում է ստացել միայն 5 տարի անց։


Ընկերության հիմնադիրը և 100% սեփականատերը Արամ Աբրահամյանն է, որը  «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն է 1994 թվականից։


Պետական եկամուտների կոմիտեի կայքում «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի տնտեսական գործունեության տեսակը նշված է գովազդի տարածման հետ կապված գործունեություն։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Բիզնես ոլորտներԳովազդ

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1999
Հիմնադիր
  • Արամ Աբրահամյան

    Տես վերևում։

Աշխատակիցներ24
Կոնտակտային տվյալներԱրշակունյաց 2
0015 Երևան
Հայաստան
news@aravot.am
+374 60 27 48 02
https://www.aravot.am/
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 02509022 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
Եկամուտ109.8 մլն ՀՀ դրամ / 271,791 ԱՄՆ դոլար (2024 մարտ)
Շահույթ-9.9 մլն ՀՀ դրամ / -24,397 ԱՄՆ դոլար (2024 մարտ)
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)95 մլն ՀՀ դրամ / 235,229 ԱՄՆ դոլար (2024 մարտ)
Վերնագրեր
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Մետատվյալներ

«Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ն, որին պատկանում են «Առավոտ» թերթն ու aravot.am կայքը, տրամադրել է 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, սակայն այն չի պարունակում առանձին տվյալներ թերթի և կայքի եկամուտների ու ծախսերի վերաբերյալ։

Ֆինանսական հաշվետվությունը համացանցում չի հրապարակվել, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի տնօրենն այն մեզ տրամադրել է հարցումն ուղարկելուց հետո՝ նշելով, որ 2024 թվականի տարեկան հաշվետվությունը տպագրվել է «Առավոտ» թերթում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Aravot Oratert LLC profile (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC CEO (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC owners (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC charter (Armenian)
    Link File
  • Aravot Oratert LLC financial report (Armenian)
    File
  • MOM request to Aravot (Armenian)
    File