«Հայկական երկրորդ հեռուստաալիք»

Ընկերությունը «Պրոմեթևս» հեռուստախմբագրություն ՍՊԸ անունով Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2000 թվականին: Հետագայում այն անվանափոխվել է՝ դառնալով «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ:
Այն շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն է: Պետական եկամուտների կոմիտեի համաձայն՝ տնտեսական գործունեություն է իրականացնում հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում։
Ընկերության կանոնադրության մեջ նշվում է, որ գործունեության հիմնական նպատակներն են՝ տեսաֆիլմերի արտադրությունը, ծրագրերի և ֆիլմերի կրկնօրինակումը, գովազդների, հայտարարությունների պատրաստումը և հեռարձակումը:
Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն 2003 թվականից երկու սեփականատեր ունի․ ընկերության 50% բաժնեմասը պատկանում է Նատալյա Մատինյանին, մյուս 50%-ը՝ մի շարք քրեական գործերով անցնող, այժմ հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին, որը նաև «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» տնօրենն է։
«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» երկար տարիներ եղել է Հայաստանում ամենալայն ծածկույթն ունեցող մասնավոր հեռուստաընկերություններից մեկը։ 2021 թվականի հունվարին այն զրկվեց իր եթերային հեռարձակման լիցենզիայից և այժմ հեռարձակվում է միայն մալուխային հեռուստատեսությամբ։ Չնայած եթերային լիցենզիայի կորստին, ալիքը պահպանում է զգալի ընդգրկում՝ խոշոր ցանցային օպերատորների միջոցով։
2018 թվականի իշխանափոխությունից հետո Հ2-ի տնօրեն և 50%-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանն անցնում է մի շարք քրեական գործերով, հետախուզման մեջ է։
Նա մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար։ 2018-ի հոկտեմբերին նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Մեկ այլ գործարար՝ Սիլվա Համբարձումյանը, հայտարարել է, որ այդ գումարը տվել է Մայրապետյանին երկրի ղեկավարությանը՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Արմեն Գևորգյանին փոխանցելու համար։
2018-ի հոկտեմբերից մինչ 2019-ի դեկտեմբեր Մայրապետյանը կալանքի տակ էր։ Հետագայում գրավով ազատ արձակվեց, և Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլ տվեց գործարարին երկրից դուրս գալ՝ Գերմանիայում բուժվելու նպատակով։ 2020-ի մարտին պարզվեց, որ Մայրապետյանը խուսափել է ներկայանալ ՀՔԾ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | ՍՊԸ |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր | |
|---|---|
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2000 |
|---|---|
| Կոնտակտային տվյալներ | Աջափնյակ Գ-3 3/1 0088 Երևան h2@tv.am +374 10 338831 www.tv.am |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 01222748 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Այլ ազդեցիկ անձինք |
|
|---|
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | Հայկակական երկրորդ հեռուստաալիքի կայքը՝ tv.am-ը, տեղեկություն չի պարունակում ընկերության սեփականատերերի, տնօրենի, խմբագրակազմի ու աշխատակիցների վերաբերյալ։ Հեռարձակող ընկերության վերաբերյալ տվյալները վերցրել ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կայքից և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ Ռեգիստրի որոշ փաստաթղթերում ընկերության 50%-ի սեփականատեր Նատալյա Մատինյանի ազգանունը նշված է Մարտինյան։ Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ նրա ազգանունը Մատինյան է։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|



