«Ավտոռադիո» ՍՊԸ

Logo of «Ավտոռադիո» ՍՊԸ

«Ավտոռադիո» ՍՊԸ-ն Երևանում հեռարձակում է «Ավտոռադիո» ռադիոծրագիրը։ Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումների՝ ընկերությունը մայրաքաղաքային սփռման լիցենզիա է ստացել 2005-2017 և 2017-2027 թվականների համար։ 


Ռադիոծրագիրը հեռարձակող «Ավտոռադիո» ՍՊԸ-ն 2004 թվականին հիմնադրել են Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանի եղբորորդին՝ Արտավազդ Ամիրյանը և Արմեն Ավագյանը, որը հաջորդ տարի դուրս է եկել ընկերությունից։  


2025 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ընկերության 66% սեփականատերը Քրիստինե Սարգսյանն է, 34%-ը՝ Արմեն Ամիրյանը։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սեփականություն

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2004
Հիմնադիր
  • Արտավազդ Ամիրյան

    Արտավազդ Ամիրյանը 2004 թվականին հիմնադրել է «Ավտոռադիո» ռադիոծրագիրը հեռարձակող «Ավտոռադիո» ՍՊԸ-ն։ 2022 թվականին ընկերության 34% մասնաբաժինը նա փոխանցել է հորեղբորը՝ Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանին։

    Արտավազդ Ամիրյանը հաղորդավար է, երկար տարիներ աշխատել է հեռուստառադիոարտադրության ոլորոտում։ 

    2001-2007թթ․ աշխատել է հորեղբոր հիմնադրած «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է հեղինակային տարբեր հեռուստանախագծեր` «Մինչև 18 և…», «1 օրը 30 րոպեում» և այլն:

    2007-2010թթ․ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` կազմակերպելով «Բլեֆ» հեռուստանախագիծը, այնուհետև վարել է «Նոստալջի» երաժշտական հեռուստանախագիծը: 2011թ. աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, վարել է «Բարև երկիր» տեղեկատվական, վերլուծական ծրագիրը: 

    2006 թվականին հիմնադրել է Արմեն Ամիրյանի ռադիոկայանների հետ փոխկապակցված «Էֆ էմ թայմս» ՍՊԸ-ն, մի քանի ամիս անց այս ընկերության սեփականատերը դարձել է Կարինե Շահինյանը, որը, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Ամիրյանի ընկերությունների հաշվապահն է։

    2015-ից աշխատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունում։ 

    Ըստ սոցցանցերի հրապարակումների՝ այժմ բնակվում է ԱՄՆ-ում։

  • Արմեն Ավագյան

    Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ավտոռադիո» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը Արմեն Ավագյանն է։ Ռեգիստրում նշված չէ, թե որքան է եղել նրա մասնաբաժինը։ Հիմնադրումից 1 տարի անց Ավագյանը դուրս է եկել ընկերությունից։ Մեզ չի հաջողվել նույնականացնել նրան։

Կոնտակտային տվյալներԱ.Մանուկյան 5
0025 Երևան
Հայաստան
info@autoradio.am
+374 10 57 88 89
www.autoradio.am
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 01551816 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Վերնագրեր
Տվյալներն անհասանելի են
սեփականության տվյալները հրապարակային չեն, ընկերությունը/ալիքը մերժում է տեղեկատվության հրապարակումը կամ չի արձագանքում, չկա հանրային գրառում
Մետատվյալներ

«Ավտոռադիո» ՍՊԸ-ի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակվել առցանց տիրույթում։

Ռադիոկայանի կայքը՝ autoradio.am-ը, խիստ սահմանափակ տեղեկություն է պարունակում՝ լոգոներ, հեռախոսահամար, էլ․ հասցե, ֆեյսբուքյան էջ։ Հատկանշական է, որ «Ավտոռադիոյի» կայքում կա նաև Արմեն Ամիրյանի մյուս ռադիոկայանի՝  «Երևան էֆ էմ»-ի լոգոն։  Չի նշվում, թե ով է ռադիոծրագրի գլխավոր խմբագիրը, քանի աշխատակից ունի ընկերությունը։

Lրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմել ենք «Ավտոռադիո» ՍՊԸ-ին, սակայն մեր հարցմանը չեն պատասխանել։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Autoradio LLC profile (Armenian)
    File
  • Autoradio LLC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Autoradio LLC CEO (Armenian)
    File
  • Autoradio LLC owners (Armenian)
    File
  • Autoradio LLC charter (Armenian)
    File
  • MOM request to Autoradio (Armenian)
    File