Սիվիլիթաս հիմնադրամ

«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին։ Հիմնադիրը քաղաքական գործիչ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն է։
Լատիներեն «civilitas» բառը նշանակում է «քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առաջ»:
Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին, Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը։
2011 թվականին Սիվիլիթասը հիմնադրել է «Օրակարգ» տնտեսական օրաթերթը, միաժամանակ՝ «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսությունը։ 2012-ին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «փողերի լվացման» հատկանիշներով «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ է հարուցել։
Այդ ժամանակ Վարդան Օսկանյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր էր։
Քրեական գործի հիմքում ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի ընտանիքից «Սիվիլիթասին» նվիրաբերված գումարներն էին: Իրավապահները պնդում էին, որ Հանսթմանների կողմից բարեգործական նպատակներով Օսկանյանի անձնական հաշվեհամարին փոխանցված ավելի քան 1 մլն 400 հազար դոլարից 181 հազարը Օսկանյանը յուրացրել է:
Գործի ողջ ընթացքում նախկին արտգործնախարարը, նրա կուսակիցներն ու մերձավոր շրջապատը պնդում էին, թե Օսկանյանի դեմ սկսված քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է, պատճառը նրա քաղաքական ակտիվությունը, ընդդիմադիր գործունեությունն ու նախագահի թեկնածու դառնալու պատրաստակամության մասին հայտարարություններն են:
2013 թվականի հուլիսին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ նա խոստովանել է հիմնադրամին նվիրաբերված գումարներն անձնական նպատակով օգտագործելու փաստը և վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած տարբերությունը: Վարդան Օսկանյանը, սակայն, հերքել էր, թե որևէ խոստովանություն է արել ԱԱԾ-ում՝ նշելով, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Ոչ առևտրային |
|---|---|
| Իրավական ձև | Ոչ առևտրային կազմակերպություն |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2008 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Աշխատակիցներ | 41 |
| Կոնտակտային տվյալներ | Հյուսիսային պողոտա 1 Գրասենյակ 30 0010 Երևան Հայաստան info@civilitasfoundation.org +374 10 500119 ; +374 94 800754 http://civilitasfoundation.org/ |
| Հարկային / նույնականացման համար | Հիմնադրամ 02589506 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | 418.4 միլիոն դրամ / 1.1 միլիոն ԱՄՆ դոլար |
|---|---|
| Շահույթ | 4.1 միլիոն դրամ / 10.5 հազար ԱՄՆ դոլար |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
| Մետատվյալներ | «Սիվիլիթաս» հիմնադրամի մասին տեղեկությունը հասանելի է հիմնադրամի և «ՍիվիլՆեթի» կայքերում, որտեղ կարելի է գտնել նաև հինադրամի կանոնադրությունը, նպատակներն ու առաքելությունը։ Ֆինանսական հաշվետվությունը հրապարակվել է Պետական եկամուտների կոմիտեի կայքում և civilnet.am-ում։ Իրական շահառուների հայտարարագիրը հասանելի է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|




