«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ

Logo of «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ

«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին։ Այս ընկերությունը հրատարակում է «Ժողովուրդ» օրաթերթը, որի առաջին համարը լույս է տեսել 2011-ի փետրվարին։ Ընկերությանն է պատկանում նաև  2010-ին գրանցված և 2012-ի մարտից գործարկված armlur.am կայքը։ Տնտեսական գործունեության տեսակը՝գովազդի տարածման հետ կապված գործունեություն։


Ընկերության հիմնադիր և սեփականատեր Թագուհի Թովմասյանը 2019-ից Ազգային ժողովի պատգամավոր է՝ նախ որպես «Իմ քայլը» խմբակցության անդամ։ 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին, նա հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին։ Իսկ 2021-ին որպես անկուսակցական պատգամավոր է ընտրվել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով:


Սահմանադրության 95-րդ հոդվածը արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ «Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը մանդատը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպությունում զբաղերած պաշտոնից կամ դրանց կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման։ Ուստի 2019-ից Թովմասյանը «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին, որը Թովմասյանի ամուսնու մայրն է։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2010
Հիմնադիր
  • Թագուհի Թովմասյան

    Թագուհի Թովմասյանը 2019 թվականից հանդիսանում է Ազգային ժողովի պատգամավոր։ Սկզբում նա եղել է «Իմ քայլը» խմբակցության կազմում՝ որպես անկուսակցական պատգամավոր։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին, Թովմասյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին։ Իսկ 2021-ին որպես  անկուսակցական պատգամավոր է ընտրվել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով:

    Թովմասյանը պարբերաբար քննադատում է իշխող ուժի գործունեությունը, ինչի համար ինքն էլ քննադատության է արժանանում նախկին թիմակիցների կողմից։

    Պատգամավոր դառնալուց հետո  «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին։ Սահմանադրության 95-րդ հոդվածը արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ «Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը մանդատը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպությունում զբաղերած պաշտոնից կամ դրանց կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման։ Ուստի, Թովմասյանը «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին, որը Թովմասյանի ամուսնու մայրն է։

    Նշենք նաև, որ Թովմասյանը 2003-2004 թվականներին կամավորական հիմունքներով աշխատել է «Իրավունք» թերթում, այնուհետև՝ 2004-2007 թվականներին, եղել է նույն թերթի քաղաքական բաժնի լրագրող: 2007-2011 եղել է «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող:

    2011 թվականին նա հիմնել է «Ժողովուրդ» օրաթերթը, որտեղ մինչև պատգամավոր դառնալը զբաղեցրել է թերթի և armlur.am կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Աշխատակիցներ12
Կոնտակտային տվյալներԱբովյան 22ա/3
0010 Երևան
Հայաստան
info.armlur@gmail.com
+374 10546423 ; +374 96546423 ; +374 9310546423
www.armlur.am
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 08211581 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Այլ ազդեցիկ անձինք
  • Հասմիկ Դավթյան

    Հասմիկ Դավթյանը «Ժողուրդ թերթի խմբագրություն» ընկերության հավատարմագրային կառավարիչն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրած կենսագրական տվյալների համաձայն՝ Հասմիկ Դավթյանը մինչ օրս հանդիսանում է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչը։ 1979-1998-ը աշխատել է Գեղարքունիքի մարզի Խորհրդային Հայաստանի Վարդենիս քաղաքի Խնայբանկում՝ որպես հաշվապահ։ 1998-2014-ը Դավթյանը եղել է Վարդենիսի Սանիտարահամաճարակային պետական տեսչության (Սանէպիդկայան) գանձապահը։ Հարցման պատասխանում նաև նշվում է, որ Հասմիկ Դավթյանը 2022-ից անցել է կենսաթոշակի և շարունակում է գյուղատնտեսությամբ զբաղվել Աբովյանի շրջանի Բալահովիտ գյուղում։ Նշենք, որ Հասմիկ Դավթյանը դարձել է ընկերության հավատարմագրային կառաարիչը, քանի որ 

    Հայաստանի Սահմանադրության 95-րդ հոդվածը արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ «Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը մանդատը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպությունում զբաղերած պաշտոնից կամ դրանց կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման։ Ուստի, թերթի սեփականատեր, 2019-ից Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը  «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին։

Վերնագրեր
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Մետատվյալներ

Ֆինանսական հասանելի հաշվետվությունը բավականին հին է՝ 2016թ.-ի։ Ֆինանսական հաշվետվությունը հրապարակված է թերթին պատկանող armlur.am կայքում։ Ընդ որում՝ կայքում չկա առանձին բաժին «ֆինանսական հաշվետվություն» կամ նմանատիպ անվամբ, որտեղից կարելի կլիներ հեշտությամբ գտնել հաշվետվությունները։ Այնուամենայնիվ, հարցմանը պատասխանելիս ընկերությունը տրամադրել է 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պատասխանել հետազոտական խմբի բոլոր հարցերին։ Խնդրել էինք նաև պարզաբանել՝ արդյո՞ք ֆինանսական հաշվետվությունը ներառում է նաև կայքի ցուցանիշները, ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ ֆինանսական հաշվետվությունը ներառում է և՛ թերթին, և՛ կայքին վերաբերող ցուցանիշները։

Հարցմամբ տրամադրված 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն՝ եկամուտները կազմել են 4 827 190 դրամ (12 314 ԱՄՆ դոլար) թերթերից։ Գովազդից ստացված եկամուտները  65 768 624 դրամ (167 777 ԱՄՆ դոլար)։ Տպագրական ծախսերը կազմել են 6 120 000 դրամ (15 612 ԱՄՆ դոլար), աշխատավարձերը 50 762 418 դրամ (129 495 ԱՄՆ դոլար), այլ ծախսերը 5 850 289 դրամ (14 924 ԱՄՆ դոլար)։ Վճարված հարկերը. եկամտահարկ՝ 9 589 485 դրամ (24 462 ԱՄՆ դոլար), շրջանառության հարկ՝ 3 360 836 դրամ (8573 ԱՄՆ դոլար), սոցիալական վճար՝ 2 151 196 դրամ (5487 ԱՄՆ դոլար)։ դրոշմանիշային վճար՝ 694 000 դրամ (1770 ԱՄՆ դոլար)։

Թերթի վերջին էջում նշված է գլխավոր խմբագրի անուն, ազգանունը, թերթի կոնտակտային տվյալները, ինչպես նաև տեղեկություններ տպաքանակի վերաբերյալ։ Կայքում ևս նշված է առանձին կայքի խմբագրի անունը։

Ընկերությունը տրամադրել է նաև տեղեկություններ ֆեյսբուքյան էջի, յութուբյան էջի, ինչպես նաև նույն ընկերությանը պատկանող armlur.am կայքի այցելությունների թվի վերաբերյալ։ Այսպես, հարցման պատասխանի համաձայն, մայիսի 10-ից մինչև օգոստոսի 7-ը թերթի՝ «Ժողովուրդ օրաթերթ» անվանումով ֆեյսբուքյան էջն ունեցել է 100 533 432 դիտում։  ֆեյսբուքյան էջի այցելուների 74%-ը եղել են Երևանից։ Նույն ժամանակահատվածում յութուբի էջն ունեցել է 17 642 708 դիտում։

armlur.am կայքը, որը նույնպես պատկանում է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին, հունիսի 1-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 4 000 000 դիտում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Joghovurd Daily: Charter (Armenian)
    Link File
  • Joghovurd daily response to MOM request 1 (Armenian)
    File
  • Joghovurd daily response to MOM request 2 (Armenian)
    File
  • Joghovurd daily profile: (Armenian)
    Link File