«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ

«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ին է պատկանում factor.am լրատվական կայքը։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ ընկերության տնտեսական գործունեության դասակարգիչը նորությունների գործակալությունն է։ ՀԿ-ն չունի բաժնետերեր, սակայն ընկերությանը կարող են անդամակցել անհատներ։ ՀԿ-ի անդամ դառնալու համար պետք է գրավոր դիմում ներկայացնել։ Կանոնադրության 3.4 կետի համաձայն՝ դիմումը ներկայացնելուց հետո ՀԿ-ի նախագահը որոշում է՝ բավարարե՞լ անդամակցության հայտը, թե ոչ։ Եթե նախագահը մերժում է անդամակցության հայտը, ապա անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը կարող է դիմել կազմակերպության Խորհրդին։ Իսկ Խորհրդի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ դրա բարձրագույն կառավարման մարմինը կազմակերպության ժողովն է, կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, իսկ կազմակերպության գործադիր մարմինը տնօրենն է։ Ժողովին վերապահված է գործունության հետ կապված ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը։ Ժողովն իր հերթին որշումներ է ընդունում կազմակերպության բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ, եթե ժողովին մասնակցել են բոլոր անդամների կեսից ավելին։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | Հասարակական կազմակերպություն |
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2016 «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է չորս անձանց՝ մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողի կողմից՝ քաղաքացիական հասարակությանը աջակցելու և սոցիալական արդարության սկզբունքները պաշտպանելու նպատակով։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Աշխատակիցներ | 33 |
| Կոնտակտային տվյալներ | Մաշտոցի 42 Բնակարան Հ23 0001 Երևան Հայաստան info@factor.am +374 96311080 ; +374 77311080 www.factor.am |
| Հարկային / նույնականացման համար | ՀԿ 02656443 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | 215,986,000 դրամ / 550,984 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | 5 000 000 դրամ / 12 755 ԱՄՆ դոլար (2024) |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |


