«Ֆրի նյուզ» ՍՊԸ

«Ֆրի նյուզ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ այն զբաղվում է գովազդի տարածման հետ կապված գործունեությամբ։
Ընկերությունը հիմնադրել է Հասմիկ Դանիելյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, սերտ կապեր ունի նույն ընկերության տնօրենի՝ Մարիամ Մարգարյանի հետ, որը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին կինն է։
2021-ին Հասմիկը 51% բաժնեմասը փոխանցել է Արմեն Ղալեչյանին, որն այդ պահին Երևան քաղաքի ավագանու անդամ էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ 2024-ի դեկտեմբերին Արմեն Ղալեչյանը իր մասնակցությունը ընկերությունում ամբողջությամբ փոխանցել է Հասմիկ Դանիելյանին։
«Ֆրի նյուզ» ՍՊԸ-ն «Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե» ինքնակարգավորվող կազմակերպության անդամ է։ Այս կազմակերպության կանոնադրության համաձայն՝ այն զբաղվում է գովազդային ոլորտում միասնական քաղաքականության մշակմամբ, գովազդի վարկանիշային չափումների թափանցիկ և վստահելի համակարգերի ստեղծմամբ, կոմիտեի անդամների միասնական շահերի պաշտպանությամբ և այլ հարցերով։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ առցանց լրատվամիջոցներ | freenews.am |
|---|
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2020 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Ալեքսանդր Մյասնիկյան ¼ 0025 Երևան info@freenews.am +374 98 777706 www.freenews.am |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ ՀՎՀՀ՝ 02827953 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Այլ ազդեցիկ անձինք |
|
|---|
| Վերնագրեր |
| |
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | Տվյալները հավաքագրելու համար նախ դիտարկել ենք FreeNews.am կայքը, որտեղ նշված էր միայն ընկերության անունը, հասցեն և էլեկտրոնային հասցեն։ Սեփականատերերի և տնօրենի մասին տեղեկատվություն ստացել ենք e-register.am-ից՝ Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։ Մենք լրատվամիջոցին խնդրել էինք պատասխանել մի քանի հարցերի սեփականատիրոջ, տնօրենի և խմբագրի վերաբերյալ, ինչպես նաև՝ տրամադրել ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ Լրատվամիջոցից պատասխանեցին՝ ընկերության տնօրենը և հիմնադիրը երկրում չեն, այդ պատճառով այս անգամ չեն կարող պատասխանել մեր հարցերին։ | |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |
|



